Բանավեճեր | Factor.TV https://factor.am Fri, 09 Oct 2026 15:43:46 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.7 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Բանավեճեր | Factor.TV https://factor.am 32 32 Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069217.html https://factor.am/1069217.html#respond Fri, 09 Oct 2026 16:00:41 +0000 https://factor.am/?p=1069217 ՀՀ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է օրենսդրական էական փոփոխություններ կատարել քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործընթացներում: ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը Factor TV-ի եթերում մանրամասնել է շրջանառվող նախագծի բովանդակությունը՝ ընդգծելով, որ սա ոչ թե պարզապես ընթացակարգերի բարդացում է, այլ քաղաքացիության ինստիտուտի արժևորում։

Խոսելով նախաձեռնության փիլիսոփայության մասին՝ փոխնախարարը նշեց. «Քաղաքացիության ձեռքբերման այն փոփոխությունները, որ առաջարկել է Ներքին գործերի նախարարությունը, ես կանվանեի ո՛չ խստացում, ո՛չ բարդացում, այլ քաղաքացիության վերարժևորում… մենք պետք է գնահատական տանք, թե ինչ է մեր քաղաքացիությունը և ինչպիսի արժեք ունի մեր քաղաքացիությունը, և այդ արժեքը միայն նյութական չէ, այլ այն բովանդակային է, և դա դրսևորվում է մեր կարգավորումներում»։

Նոր կարգավորումներով առաջարկվում է խստացնել մշտական բնակության պահանջները։ Այն օտարերկրացիների համար, ովքեր էթնիկ հայ չեն, գործող 3 տարվա փոխարեն առաջարկվում է նոր պահանջ. «…մենք առաջարկում ենք, որ օտարերկրացիները մինչև դիմելը քաղաքացիության համար ունենան առնվազն մշտական բնակության հինգ տարվա ցենզ, որից առնվազն կեսը՝ երկուսուկես տարին փաստացի կգտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում»։ ՀՀ քաղաքացի ամուսին կամ զավակ ունեցողների դեպքում. «…մենք առաջարկում ենք, որպեսզի անձը ունենա երեք տարվա մշտական բնակության ցենզ, որից առնվազն մեկուկես տարին փաստացի կգտնվի Հայաստանում»։

Ազգությամբ հայերի համար ևս նախատեսվում է փաստացի բնակության պահանջ. «Ազգությամբ հայերի համար, այսինքն էթնիկ հայերի համար… մենք առաջարկում ենք, որպեսզի կարգավորումը լինի, որ վերջին երկու տարում անձը ունեցել է մշտական բնակություն, որից փաստացի կեսը՝ 366 օրը փաստացի գտնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք կարծում ենք, որ սա այն ամենաբովանդակային կետն է այս փոփոխությունների, որը ցույց է տալիս անձի փաստացի կապը Հայաստանի Հանրապետության հետ»։

Օրենսդրական փոփոխություններով կարգավորվելու է նաև քաղաքացիությունից հրաժարվելու և այն կրկին վերականգնելու հարցը: Արմեն Ղազարյանի խոսքով՝ «Երկրորդ կարևոր փոփոխությունը, որ առաջարկում ենք կապված է քաղաքացիության վերականգնման հետ… Երբ որ անձը կարող է դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և 10 րոպե հետո դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու համար… մենք առաջարկում ենք, որպեսզի անձը դադարեցնելուց հետո հինգ տարի իրավունք չունենա վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը»։

Էականորեն վերանայվում են նաև գործընթացի համար նախատեսված վճարները. «Ներկա առաջարկը հետևյալն է, որ քաղաքացիության շնորհման պարագայում 50 հազար տուրքը բարձրացվի 250 հազարի, իսկ դադարեցման 150 հազար տուրքը դառնա 1.5 միլիոն»։

Անդրադառնալով նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրմանը՝ փոխնախարարը նշեց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին ստանալու է աշխարհում ամենապաշտպանված փաստաթղթերից մեկը… Այս ճանապարհով բիոմետրիկ այս նոր սերնդի փաստաթղթերի ներդրման ճանապարհով ենք գնում։ Այդ փաստաթղթերը կեղծելը գրեթե անհնար է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1069217.html/feed 0
ԲԱՆԱՎԵՃ․ Ծեծկռտուք, հայհոյանք ԱԺ-ում․ ինչպե՞ս կանխել իշխանության և ընդդիմության բռնարարքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1068370.html https://factor.am/1068370.html#respond Wed, 07 Oct 2026 17:00:40 +0000 https://factor.am/?p=1068370 Խախտվեց ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև ձեռք բերված «բարեկրթության ուխտը», և նախօրեին տեղի ունեցավ առաջին խոշոր քաշքշուկը։ Այն ուղեկցվեց պատգամավորների կողմից իրար հասցեին վիրավորական արտահայտություններով։ Սա նոր երևույթ չէ։ Հայհոյախառն և ատելությամբ լի խոսույթ օգտագործում էին իշխանական և ընդդիմադիր գործիչները նաև նախընտրական փուլում։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իրավապաշտպանների քննադատության թիրախում՝ ընդդիմադիր գործիչներին ուղղված «սատկացնել», «կզացնել», «չոքացնել» և այլ խոսքերի համար։ Նա սպառնաց նաև նստեցնել ընդդիմադիր գործիչներից մեկին։

Ռոբերտ Քոչարյանն օգտագործել էր «համբալ», «էշի պես զռալ» արտահայտությունները՝ նկատի առնելով իշխանական գործիչներին։ Իսկ նոր գումարման ԱԺ պատգամավորներից Էդգար Ղազարյանն օգտագործեց «սրիկայաբար», «թալանչի» բառերը, ինչը ևս ընդհարումներով ավարտվեց։ Ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանին և թիմակիցներին կոչել է «դավաճան», «թրքասեր», «հողատու», «թուրքի գործակալ» և այլն։ 

Հատուկ նշում կատարենք․ Factor TV-ն մեջբերում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ ցուցադրելու և քննարկելու քաղաքական խոսույթում առկա խնդիրները։ Սա փորձ է՝ ուշադրություն սևեռել լրջագույն խնդրի վրա։ Միաժամանակ մենք դատապարտում ենք այսպիսի խոսույթը՝ կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Ինչո՞ւ են քաղաքական առաջատար գործիչները ատելության և վիրավորանքի խոսք հնչեցնում։ Հնարավո՞ր է պայքարել դրա դեմ, ինչպե՞ս։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Նարինե Դիլբարյանը՝ լեզվաբան, ԵՊՀ դոցենտ, Գարեգին Միսկարյանը՝ «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ, Յուրի Մովսեսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Բարդուղ Գալստյանը՝ քաղաքագետ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1068370.html/feed 0
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1066855.html https://factor.am/1066855.html#respond Fri, 02 Oct 2026 16:00:39 +0000 https://factor.am/?p=1066855 Նավթի և գազի սեփական պաշարներ չունեցող Հայաստանն էներգետիկ անվտանգության առումով խոցելի է և մեծ կախվածություն ունի արտաքին դերակատարներից։ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը և բանակցություններում փակուղին, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմն ու ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ռուսական էներգետիկ օբյեկտների թիրախավորումները և այլ գործոններ բարձրացրին նավթի համաշխարհային գները։ 

Խոշոր նավթարդյունահանող Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մեկ հինգերորդ մասը: Երևանի խոշոր բենզալցակայաններում բենզինի գործող միջին գներն անցել են 600 դրամը՝ 1 լիտրի դիմաց։ Ըստ մասնագետների՝ գինը կարող է մոտենալ 700 դրամին, եթե համաշխարհային ճգնաժամը շարունակվի։ 

Հայաստանի տնտեսությունը խոշոր կախվածություն ունի նաև ռուսական գազից։ Այն ՀՀ-ի գազասպառման մեջ ամենամեծ ծավալն է կազմում։ Ռուսաստանցի պաշտոնյաները, որ ՀՀ-ից պահանջում են ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, բացահայտ ասում են՝ եթե երկիրն ընտրի եվրոպական ուղղությունը, ՌԴ-ն կթանկացնի ՀՀ-ին մատակարարվող գազը։ 

Հայաստանի կառավարությունը, կարծես, մտափոխվել է, և չի կառուցի մոդուլային ատոմակայան։ Փաշինյանը չբացառեց, որ ամենատրամաբանական լուծումը կլինի 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցումը: ՀՀ-ին նման առաջարկ էր ներկայացրել ռուսական «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը խոսում է ՌԴ-ից էներգետիկ անկախության հասնելու նպատակից։ 

Կառավարելի՞ են, արդյոք, ՀՀ-ի էներգետիկ խնդիրները, ի՞նչ այլընտրանքներ կան։ Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ, Սոս Խաչիկյանը՝ տնտեսագետ, Մհեր Բեջանյանը՝ տնտեսագետ, Արսեն Խառատյանը՝ կոնֆլիկտաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

 

 

]]>
https://factor.am/1066855.html/feed 0
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց https://factor.am/1064539.html https://factor.am/1064539.html#respond Fri, 25 Sep 2026 17:00:26 +0000 https://factor.am/?p=1064539 Վեց տարի առաջ այս օրերին սկսվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և, ի վերջո, Արցախի կորստով։ Հայկական բանակը կրեց ծանր կորուստներ։ 44-օրյային հաջորդեցին նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սուվերեն տարածքների օկուպացիոն ագրեսիաները։ Պատերազմը լրջորեն փոխեց Հայաստանի անվտանգային համակարգն ու պատկերացումներն ամբողջությամբ։ Այսօր ՀՀ-Ադրբեջան սահմանին կրակոցներ չկան․ կողմերը հայտարարում են խաղաղության գնալու և պայմանագիր կնքելու մտադրության մասին։

Հայաստանի իշխանությունները բացահայտ են ասում՝ այլևս հույս չեն դնում ՌԴ-ի անվտանգային երաշխիքների վրա, քանի որ դրանք չեն գործում։ Ըստ Փաշինյանի կառավարության՝ Հայաստանի նոր անվտանգային համակարգը կառուցվում է դիվերսիֆիկացիայի տրամաբանությամբ՝ ապավինելով ոչ թե ՌԴ-ի, այլ սեփական ուժերի վրա՝ գործակցելով միջազգային գործընկերների հետ։ Բարելավվե՞լ է արդյոք ՀՀ-ի անվտանգային համակարգը, ՀՀ-ն այսօր պաշտպանվա՞ծ է, ի՞նչ թերացումներ և ձեռքբերումներ կան բանակի, ու ընդհանրապես՝ անվտանգային բարեփոխումներում։
Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Վիլեն Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Արմինե Մարգարյանը՝ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտքի կենտրոնի ղեկավար, Դավիթ Պետրոսյանը՝ Արտաքին և անվտանգության քաղաքականության երևանյան կենտրոնի համահիմնադիր և հետազոտող, Սուրեն Պետրոսյանը՝ քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Ավետիք Քերոբյանը՝ ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1064539.html/feed 0
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ https://factor.am/1062350.html https://factor.am/1062350.html#respond Fri, 18 Sep 2026 17:00:21 +0000 https://factor.am/?p=1062350 Սա խաղաղությո՞ւն է, թե՞ տևական անդորր՝ պայթյունից առաջ։ 2025-ի օգոստոսի 8-ից ի վեր ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ ու զոհեր չկան։ Ու թեև Փաշինյանն ու Ալիև անգամ հասցրել են խաղաղության միջազգային մրցանակներ ստանալ, այդուհանդերձ՝ պարբերաբար լարվածություն և ագրեսիվ խոսք նկատվում է։ Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի հայկականությունը, հայկական ձեռագրերի ու քրիստոնեական ժառանգության իսկությունը կասկածի տակ դնելուց օրեր անց՝ Ալիևը հայտարարեց, թե հայերը մզկիթներում անասուններ են պահել, և որ դա իրենք չեն մոռանա։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար։

Զուգահեռ վարչապետը նաև պնդեց՝ դպրոցներում Իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող երևույթները սպառնալիք են ՀՀ-ի համար և հակազդման կարժանան, օրինակ՝ Մուշը և Վանը հետ բերելու մասին քարոզչությունը։ Ի՞նչ է սա․ խաղաղությո՞ւն, թե՞ թեժ կոնֆլիկտի տեղափոխում սառը և հոգեբանական փուլ։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Դիաննա Կարապետյանը՝ Ադրբեջանի հարցերով վերլուծաբան, Յուրի Մովսեսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Բարդուղ Գալստյանը՝ քաղաքագետ, Հրաչյա Արզումանյանը՝ ռազմական փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Հովսեփ Ղազարյանը՝ քաղաքական գործիչ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1062350.html/feed 0
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1059953.html https://factor.am/1059953.html#respond Fri, 11 Sep 2026 17:00:02 +0000 https://factor.am/?p=1059953 Իրավակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ են մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի և այլոց ներգրավմամբ քրգործերը։ Նրանցից բացի այս օրերին պատգարակով պարբերաբար դատական նիստերի է մասնակցում նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ումից 193 գույք է ցանկանում բռնագանձել պետությունը և այլ ունեցվածք։ ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի ղեկավարներից ևս դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև հարյուրավոր միլիոն դոլարների գույքային և ֆինանսական կարողություններ։ 

Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչները նրա նկատմամբ քրեական հետապնդումը որակում են աշխարհաքաղաքական գործ, հավանաբար գործը տեղավորելով Արևմուտքի և ՌԴ-ի դիմակայության մեջ։ Մինչդեռ իշխանությունը պնդում է՝ թալանվածը վերադարձնում են պետությանը և գործ ունենք արդարադատության հետ։ Ի՞նչ պրոցես է այսօր ընթանում Հայաստանում այս գործերով՝ քրեակա՞ն, քաղաքական հետապնդում։

Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Հասմիկ Հակոբյանը՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Գարեգին Միսկարյանը՝ «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան, Մեսրոպ Մանուկյանը՝ ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր, Սուրեն Սուրենյանցը՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

]]>
https://factor.am/1059953.html/feed 0
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1058043.html https://factor.am/1058043.html#respond Fri, 04 Sep 2026 17:00:46 +0000 https://factor.am/?p=1058043 Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի Բիշքեկում կայացած հանդիպումը լուծումներ չտվեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա խնդիրներին։ Պուտինը պնդեց՝ Հայաստանի երկաթուղիներում նույնիսկ ՌԴ-ն կարող է ներդրումներ անել, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի և անհրաժեշտ քանակով բեռնափոխադրումներ սկսվեն։ Մինչդեռ Փաշինյանը շարունակում է պնդել՝ երկաթուղու հարցի լավագույն լուծումը կոնցեսիան երրորդ երկրի վաճառելն է։ 

Շատերի համար անսպասելի՝ Պուտինը պատրաստակամություն հայտնեց ռուսական ռազմաբազան հանել ՀՀ-ից՝ հենց վաղը, եթե Երևանը համարի, որ այն անհրաժեշտ չէ։ Փաշինյանը պատասխանեց՝ դեմ չեն լինի, եթե ՌԴ-ն անի այդ քայլը, բայց՝ Երևանն այդպիսի հարց չի բարձրացրել։ Օդում կախված է մնում հարցը՝ արդյո՞ք ՌԴ-ն կթանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ի թիվս հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ մտցված սահմանափակումների։ Առճակատումայի՞ն, թե՞ կառուցողական զարգացումներ սպասել Երևանի և Մոսկվայի հարաբերություններում։

Factor TV-ում հրավիրված բանավեճին մասնակցում են Անահիտ Ադամյանը՝ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Վարդան Խաչատրյանը՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Դերենիկ Մալխասյանը՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Անդրիաս Ղուկասյանը՝ «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1058043.html/feed 0
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել https://factor.am/1046950.html https://factor.am/1046950.html#respond Fri, 31 Jul 2026 16:40:35 +0000 https://factor.am/?p=1046950 Նորընտիր խորհրդարանը կիրակի սկսում է աշխատանքը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական և քաղաքական լարված հարաբերությունների ֆոնին։ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինը ևս մեկ անգամ հորդորել է հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելու ԵՄ-ի կամ ԵՏՄ-ի միջև։ Փաշինյանը մերժել է՝ փոխարենը ՌԴ նախագահին խնդրել քայլեր ձեռնարկել ՀՀ-ի դեմ տնտեսական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։

«Քաղաքացիական պայմանագիրը» թեև 2021-ի համեմատ մոտ 40 հազարով ավելի ձայն է ստացել, սակայն մի քանի տոկոս քիչ է հավաքել, ի վերջո, պահպանելով 3/5-րդ մեծամասնություն։
Զուգահեռաբար, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» ընդդիմադիր դաշինքները պնդում են՝ մանդատ վերցնելը ոչ թե իշխանափոխության ծրագրի ավարտն է, այլ՝ սկիզբը։ Ըստ նրանց՝ փողոցային պայքարը կզուգորդվի մանդատներ ունենալու, ԱԺ-ում ընդդիմադիր աշխատանքի հետ։ Ի՞նչ է պետք սպասել 9-րդ գումարման խորհրդարանից․ ընդդիմությանը կհաջողվի՞ անցկացնել իր օրենսդրական նախաձեռնությունները։ Թե՞ շեշտադրումը կլինի սուր ընդդիմադիր պայքարը։ Բացառել, թե՝ ոչ փողոցի ճնշման տակ վարչապետի իմպիչմենտը և ընդդիմության թեկնածու վարչապետի ընտրությունը, կա՞ նման պոտենցիալ։

Factor TV-ում կազմակերպված բանավեճին մասնակցում են Ռոբերտ Ղևոնդյանը՝ Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Մհեր Բեջանյանը՝ Հանրապետություն կուսակցության անդամ, Գարեգին Միսկարյանը՝ «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ, ինչպես նաև քաղաքական գործիչներ Դավիթ Խաժակյանը, Ավետիք Քերոբյանը, Աննա Կոստանյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
https://factor.am/1046950.html/feed 0
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1045231.html https://factor.am/1045231.html#respond Mon, 27 Jul 2026 17:00:52 +0000 https://factor.am/?p=1045231 Պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ է այցելել 1 միլիոն 42 հազար զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի զբոսաշրջության պատմության մեջ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ այս թիվը 14.8%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այցելուների քանակով առաջին երեք հորիզոնականում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը։ Զգալի աճ է նկատվում նաև Չինաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից։ 

Զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը նպաստել են դեպի Հայաստան նոր ուղիղ չվերթները, միջազգային շուկաներում իրականացվող թիրախային մարքեթինգային արշավները, ինչպես նաև՝ տարբեր մշակութային ու գաստրո-փառատոների կազմակերպումը։  

Իսկ հայաստանցիների ամենանախընտրելի ուղղությունը Վրաստանն է։  Շատ են նաև Եգիպտոս, Մոնտենեգրո, Հունաստան, Կիպրոս, Արաբական միացյալ էմիրությունները նախընտրողները։  Դեպի Իտալիա, Ֆրանսիա և Գերմանիա տուրերը ևս մեծ պահանջարկ են վայելում։

Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ սպասարկելու ավելացող զբոսաշրջային հոսքերը և ի՞նչ դժվարությունների են հանդիպում հայաստանցիները՝ արտերկրյա այցերի կազմակերպման հարցերում։

Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են Անի Սամսոնյանը՝ «Բրայթ տուր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, Մեխակ Ապրեսյանը՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ, Մաթևոս Բարսեղյանը՝ One Way Tour զբոսաշրջային ընկերության հիմնադիր, Մելանյա Հակոբյանը՝ ֆրանսախոս զբոսավար, Անահիտ Մկրտչյանը՝ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ։ 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1045231.html/feed 0
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1040213.html https://factor.am/1040213.html#respond Fri, 10 Jul 2026 15:00:49 +0000 https://factor.am/?p=1040213 Թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլում իրավապահները մեղադրանքներ են առաջադրել ընդդիմադիր կարկառուն և ոչ այնքան հայտնի գործիչների։ Այս պահին կալանավորված են Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը և նրա կուսակից Արեգնազ Մանուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արմեն Աշոտյանը, «Ուժեղ Հայաստան»-ից՝ Դավիթ Ղազինյանը և Ալեքսան Ալեքսանյանը և այլք։ Քրեական նոր գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն 630 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ։ Այս քրեական վարույթները ուղեկցվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով՝ քրեաօլիգարխիկ համակարգը «ապամոնտաժելու և ունեզրկելու» վերաբերյալ։  

Հիմնավո՞ր են արդյոք այս և մյուս ընդդիմադիր գործիչներին առաջադրված մեղադրանքները, նրանք կատարե՞լ են իրենց վերագրվող ենթադրյալ հանցագործությունները, թե՞ գործ ունենք բացառապես քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումների հետ։ 

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Գևորգ Սաֆարյանը՝ ԱԺԲ խորհրդի անդամ, Յուրի Մովսեսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Մենուա Սողոմոնյանը՝ քաղաքագետ, «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1040213.html/feed 0