Անդրադառնալով խնդրին, թե այսօր ինչը կարելի է անվանել «ազգային», հաղորդման հյուրը նշում է, որ, իր կարծիքով, դա նշանակում է հավատարիմ մնալ ոչ միայն ավանդույթներին, այլև լանդշաֆտին, կլիմային, միջավայրին: Եթե կառույցն այդ չափանիշներին չի համապատասխանում, ապա ճարտարապետական ինչ-որ հնարքներ այն չեն կարող ազգային դարձնել:
Պատասխանելով հարցին՝ կա՞ն, արդյոք, 21-րդ դարի հայ ճարտարապետության մեջ ուղենիշային նմուշներ, Կարեն Բալյանը կարծիք է հայտնում, որ նման նմուշներ չկան, մեզանում հասարակական մթնոլորտը չի նպաստում նոր տաղանդների հայտնությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արամ Աբրահամյան
]]>
Նրա կարծիքով՝ առողջապահությունը սոցիալական ոլորտ է, և դիտարկել այն զուտ որպես բիզնես սխալ կլիներ: Մյուս կողմից՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մատչելի դարձնելու ամենակարճ ճանապարհը պարտադիր բժշկական ապահովագրությունն է:
Մասնագետի համոզմամբ՝ աշխատող մարդիկ պետք է վճարեն խոցելի խավերի բուժօգնության համար, ինչը հասարակական համերաշխության դրսևորում է: Իհարկե, ամեն մեկի մասնակցությունը պետք է կախված լինի իր եկամուտներից, բայց բոլորի ընդգրկումը պարտադիր է: Հաղորդման հյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական ծրագիրը գործում է, հակառակ պարագայում, բուժօգնությունից զրկված կլինեին տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ:
Մասնավոր և պետական առողջապահության «չափաբաժինների» խնդիրը, ըստ մասնագետի, ցավոտ է ու բարդ: Սակայն ամեն մի կոնկրետ դեպքում կարելի է լուծումներ գտնել: Մելիք-Նուբարյանի ղեկավարած կենտրոնում ծննդօգնությունն ամբողջությամբ անվճար է: Բայց եթե ծննդկանը նախընտրում է կոնկրետ բժշկի, ապա դրա համար պետք է որոշակի գումար վճարի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Հաղորդման հյուրն այս առումով որպես օրինակ բերում է հրեաների հանդեպ վերաբերմունքը Միացյալ Նահանգներում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. որոշակի աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում ձևավորվել է Հոլոքոստի ժամանակակից ըմբռնումը:
Տրավմաներին կարող են հակադրվել ռեպրեսիվ միջոցները, երբ պարզապես արգելվում է խոսել, օրինակ, ցեղասպանության թեմայով: Նման մոտեցումը կարող է ունենալ զսպանակի էֆեկտ, երբ ճնշումը, ի վերջո, սկսում է աշխատեցնել հակառակ մեխանիզմը: Կարող է լինել տրավմայի «քաղաքական» հաղթահարում, մասնավորապես, հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նկատառումով: Եվ, վերջապես, կարող է առաջարկվել «էթիկական» հաղթահարում, երբ նույն հասարակության անդամները փոխադարձավար ներում են իրար անցյալում հասցրած վերքերի համար:
Հաղթանականները նույնպես, ինչպես և պարտությունները, իմաստավորվում են տարբեր ձևերով: Այդ առումով, գիտնականի դիտարկմամբ, հայերի հավաքական հիշողությունը խիստ ֆրագմենտացված է: Օրինակ, 1990-ականների առաջին կեսը հասարակության մի խումբ ընկալում է որպես հաղթանակների, մյուսը՝ որպես «ցրտի-մթի» տարիներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն կարող է լինել «հայկական երազանքը», հաղորդման հյուրն անդրադարձել է Կոնտան Զարյանի բնորոշմանը՝ «Արարատյան մարդ»: Բիբլիական լեռը վայրն է, որտեղից երևում է ամբողջ աշխարհը, իսկ հայ մարդու հայացքն ուղղված է դեպի Մասիս:
Գրողի բանաձևն է՝ «Ոտքերը հայրենի հողում, իսկ հայացքը՝ համաշխարհային»: Որպես այդպիսի մոտեցման օրինակ՝ նա բերում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը:
Ըստ Դավիթ Մուրադյանի՝ հայերին չի կարելի անվանել «Կովկասի ժողովուրդ»: Ազգային հոգեկերտվածքի խորքային շերտերը ցույց է տալիս տվյալ ազգի էպոսը: Ըստ այդմ, մենք ասում ենք՝ «Դավիթ Սասունցի», ոչ թե «Դավիթ Կովկասցի»: Գրողը բերում է հետևյալ օրինակները. Գրիգոր Նարեկացուն կամ Թորոս Ռոսլինին հնարավոր չէ «կովկասցի» անվանել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Անդրադառնալով «գաղափարախոսություն» եզրույթին՝ հաղորդման հյուրը նշում է, որ Մարքսի բնորոշումը, թե դա «կեղծ գիտակցություն է», ճիշտ է այնքանով, որ ցանկացած գաղափարախոսություն արտահայտում է մարդկանց որոշակի խմբի շահերը, բայց հավակնում է լինել համընդհանուր, համազգային կամ համամարդկային: Այդ առումով Աշոտ Ոսկանյանը նշում է, որ իշխանությունը սկսել է ձևավորել իր գաղափարախոսությունը, որը, նրա կարծիքով, հիմնված է սխալ հիմնադրույթների վրա:
Ընդ որում, փիլիսոփայի կարծիքով, կեղծ է նաև այն պնդումը, որ գոյություն ունի «ժողովրդական գաղափարախոսություն», և այն հիմնված է՝ «չենք ուզում տառապել, ուզում ենք լավ ապրել» թեզի վրա: Գաղափարախոսությունները, ըստ այդմ, «ներքևից» չեն ստեղծվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Խանջյանի մի շարք գործերում գլխավոր հերոսները գրողներ են, և պարզ է, որ նրանց կարելի է նույնականացնել հեղինակի հետ: Բայց, ըստ գրողի, հազվադեպ չի պատահում, որ նույնիսկ այդ հերոսները սկսում են ապրել իրենց սեփական կյանքով:
Գրողի ստեղծագործության կարևոր թեմաներից է երևակայականի և իրականի փոխհարաբերությունը, իրականը բացահայտելու մարդկանց ճիգերը: Վեպերից մեկում հայելին գլխավոր հերոսին ասում է՝ «իրական դեմք» գոյություն չունի: Մեկնաբանելով այդ արտահայտությունը՝ հաղորդման հյուրը նշում է, որ դեմքն այն է, ինչով մենք ներկայանում ենք հասարակությանը, դեմքի վրա մենք աշխատում ենք ամբողջ կյանքի ընթացքում: Բայց եթե կարողանանք մեր իսկական դեմքը տեսնել, ապա, գուցե, սարսափենք կամ, հակառակը, խղճահարվենք:
Ինչպիսի ձգտումներ ունի 75-ամյա գրողը և ինչով են դրանք տարբերվում երիտասարդ գրողի ձգտումներից: Ըստ Խանջյանի՝ երբ երիտասարդը մտնում է գրականություն, սովորաբար նրա նպատակն է լինում հեղափոխություն իրականացնել գրականության մեջ, շուռ տալ գործող կանոնները: Տարիքի հետ մարդիկ դառնում են ավելի պահպանողական, և հատկապես այսօրվա Հայաստանի համար կարևոր է անցյալից վերցնել արժեքավոր ժառանգությունը՝ դեպի ապագա գնալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Քաղաքագետը թվարկում է պատճառները, որոնք այժմ դրդում են ամերիկացիներին ու եվրոպացիներին հակվել դեպի «աջ» գաղափարները:
Մեկ այլ կարևոր հանգույց էր 1990-ականների սկիզբը, երբ հաստատվել էր ամերիկյան հեգեմոնիան: Արման Գրիգորյանը համաձայն է այն ամերիկյան ու եվրոպական քաղաքագետների հետ, որոնք պատկանում են «ռեալիզմի» դպրոցին և զգուշացնում էին, որ հեգեմոնիան հավերժ չէ և, «անզգույշ» օգտագործվելու դեպքում, կարող է հանգեցնել միջազգային կոնֆլիկտների:
Հաղորդման հյուրն անդրադառնում է նաև պոստմոդեռնիստական մտածողությանը, որը շատ կետերով հրաժարվում է լուսավորչական շրջանում ձևավորված սկզբունքներից: Ճշմարտության փնտրտուքը փոխարինվում է «նարատիվների» (պատումների) ձևակերպումներով: Ընդ որում, «գերիշխող» են դառնում այն «նարատիվները», որոնք պատկանում են «ճնշված» համարվող խավերին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Մարինա Հակոբյանի կարծիքով՝ պատկերասրահը պետք է դառնա այլընտրանքային ժամանցի վայր, ժամանց՝ այդ բառի լավագույն իմաստով: Այսինքն՝ պետք է հնարավորություն տա նաև կրթվելու, հանգստանալու, ընթերցելու, զարգանալու: Այդ առումով հաղորդման հյուրը կարևորում է նաև Պատկերասրահի կապը կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև «ներսում» և «դրսում» տարբեր միջոցառումների անցկացումը:
Ըստ արվեստաբանի՝ պատկերասրահի խնդիրներից մեկը տարածքի սղությունն է, որը թույլ չի տալիս ցուցադրել պահոցում գտնվող նմուշների գերակշիռ մասը: Նույն պատճառով առայժմ հնարավոր չէ ներկայացնել 20-րդ դարի վերջին տասնամյակների և 21-րդ դարի արվեստը, որը հարուստ է արժեքավոր նմուշներով:
«Մեր արվեստը չի ավարտվել 1960-ական թվականներին»,- արձանագրում է Մարինա Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Կոմիտասն ավելի քան 120 տարի առաջ պայքարում էր ռուսական ռոմանսներին, իտալական օպերային արիաներին կամ թուրքական բայաթիներին նմանակող՝ հայերեն բառերով երգերի դեմ: Խնդիրը բարձրացվել է այն ժամանակ, երբ հայերը պետականություն չունեին:
Ի՞նչով է բացատրվում նույն վիճակը, երբ 1918 թվականից սկսած մենք այս կամ այն ձևով ստեղծել ենք պետական որոշակի ինստիտուտներ: Հաղորդման հյուրը բացատրությունը տեսնում է ոչ թե գենետիկայի կամ հոգեխառնվածքի, այլ պետական լուրջ քաղաքականության բացակայության մեջ:
Եվրոպակա՞ն է, արդյոք, Նարեկացու կամ Շնորհալու երաժշտությունը: Պատասխանելով այս հարցին՝ Սեդրակ Երկանյանը կարծիք է հայտնում, որ նման մարդիկ որևէ տարածքից վեր են, նրանք տիեզերական են և այդպես էլ պետք է ընկալվեն աշխարհի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>
Գևորգ Տեր-Գաբրիելյանը վստահ է, որ սոցցանցային դարը մեր ընկալումներում որակական փոփոխություններ է մտցրել՝ գրվող կամ հնչող ցանկացած բառ հասանելի է ամբողջ աշխարհին, և դա փոխում է, մասնավորապես, սպառման հոգեբանությունը: Մարդիկ ձգտում են ոչ թե «նշաններին», որոնք առնչվում են այս կամ այն ապրանքին, այլ դրա խորհրդանիշներին, որոնք կարող են ապրանքի հետ որևէ կապ չունենալ:
Այստեղից բխում է նաև զվարճանալու, հաճույք ստանալու ձևը, մոտեցումը: Մարդկանց հետաքրքրում է ոչ թե նրանց գործունեության արդյունքը, այլ բուն գործընթացը: Տեսնելով աշխարհում տեղի ունեցող կատակլիզմները՝ ժամանակակից սպառողն ավելի մեծ խանդավառությամբ է բավարարում իր զվարճանալու ձգտումը: Դա համարվում է «բնական», մինչդեռ մարդը, քաղաքակրթությունն այդ առումով հիմնված են «անբնականի» վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Աբրահամյան
]]>