Աշխարհ | Factor.TV https://factor.am Mon, 01 Jun 2026 18:10:38 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.9.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Աշխարհ | Factor.TV https://factor.am 32 32 Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ են հանդես եկել https://factor.am/1024868.html https://factor.am/1024868.html#respond Mon, 01 Jun 2026 18:39:31 +0000 https://factor.am/?p=1024868 Ադրբեջանում քաղբանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել ներկայում բանտարկվածների մի խումբ։ Այս կապակցությամբ տարածված հայտարարության մեջ գնահատվել է երկրում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վիճակը և ընդգծվել, որ քաղբանտարկյալների խնդիրը շարունակվում է արդեն երկար տարիներ։

Նշվում է, որ մայիսի 28-ին Ադրբեջանը նշել է Հանրապետության օրը։ Սակայն, ցավոք, 108-ամյա երկրում մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում որևէ կոնկրետ բարեփոխումներ չեն իրականացվել, հատկապես Ալիևների կառավարման վերջին 30 տարիների ընթացքում քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները ավելի են վատթարացել, քան խորհրդային բռնապետության 70 տարիների ընթացքում, ասվում է հայտարարությունում։

Ըստ հեղինակների՝ ներկայիս ավտորիտար կառավարությունը լիովին սահմանափակել է բոլոր քաղաքական, տնտեսական և մշակութային ազատությունները, խեղդել է քաղաքական մրցակցությունը և լիովին ոչնչացրել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Երկրի ակտիվ քաղաքական հատվածը, ընդդիմության առաջնորդները, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ենթարկվել են բռնաճնշումների և ձերբակալվել։

Ընդհանուր առմամբ, քաղաքական ձերբակալություններն ու ճնշումները դարձել են ավանդական պատիժ 30-ամյա ավտորիտար ժամանակաշրջանում։ Ներկայումս Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնցից 9-ը կին լրագրողներ են։ Հաղորդվում է, որ հաշվի առնելով այս ամենը և այն փաստը, որ երկրում քաղբանտարկյալների խնդիրը արդիական է արդեն 30 տարի, հեղինակները կարևոր են համարում Ադրբեջանում քաղբանտարկյալների օրվա սահմանումը և այն ամեն տարի նշելը։

«Հետևաբար, մենք նոյեմբերի 18-ը խորհրդանշում ենք որպես Ադրբեջանում քաղբանտարկյալների օր, Ադրբեջանի առաջին կին քաղբանտարկյալի՝ Ալիևների կառավարման տարիներին ձերբակալված և խոշտանգումների ենթարկված և բանտում հացադուլի ժամանակ կյանքը կորցրած Ադրբեջանի քաղաքացի և քաղաքական ակտիվիստ Ֆաինա Կունգուրովայի հիշատակի օրը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կունգուրովան ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 18-ին և մահացել 2007 թվականի նոյեմբերի 18-ին՝ բանտում հացադուլի ժամանակ։

Կոչի վերջում քաղբանտարկյալները կոչ են արել ադրբեջանական հասարակությանը և միջազգային հանրությանը՝ աջակցել նախաձեռնությանը։ Նրանք առաջարկել են, որ այս օրը նշվի ամեն տարի՝ 2026 թվականի նոյեմբերի 18-ից սկսած, և հիշատակի ժողովրդավարության համար պայքարում զոհված Ֆաինա Կունգուրովային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1024868.html/feed 0
Թրամփն Էրդողանին ասել է, որ պատրաստվում է մասնակցել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. MEE https://factor.am/1024916.html https://factor.am/1024916.html#respond Mon, 01 Jun 2026 17:26:14 +0000 https://factor.am/?p=1024916 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ նախատեսում է մասնակցել հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հաղորդել է Middle East Eye-ը՝ հղում անելով զրույցներին ծանոթ աղբյուրներին, գրում է Turkish Minute-ը։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը այս հայտարարությունն արել է Էրդողանի հետ մայիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տունը հրապարակային չի հաստատել այցի մասին տեղեկությունը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-ին և 8-ին Անկարայում՝ Թուրքիայի նախագահական համալիրում։ Մայիսի 20-ի հեռախոսազրույցից հետո Reuters-ը հաղորդել էր, որ Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան շարունակում է գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները և աշխատում է հանդիպման հաջողությունն ապահովելու ուղղությամբ։

Middle East Eye-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անցյալ շաբաթավերջին հայտարարել էր, որ Էրդողանը վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ խոսել է Թրամփի հետ, և որ Թրամփը չի նշել, որ բաց կթողնի գագաթնաժողովը։

Հաղորդագրությունում ասվում է, թե Անկարան ակնկալում է, որ Թրամփը կմասնակցի, սակայն պաշտոնյաները շեշտել են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Անկարայի գագաթնաժողովը, ինչպես սպասվում է, ուշադրություն կգրավի, քանի որ Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի արժեքը և խառը ազդանշաններ է ուղարկել Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերաբերյալ։

Middle East Eye-ը, մեջբերելով եվրոպացի պաշտոնյաներին, նշել է, որ գագաթնաժողովը կարող է լինել դաշինքի ամենակարևոր հանդիպումներից մեկը տասնամյակների ընթացքում՝ եվրոպական անվտանգության մեջ Վաշինգտոնի ապագա դերի վերաբերյալ անորոշության պատճառով։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և եվրոպացի առաջնորդները, ինչպես սպասվում է, գագաթնաժողովը կօգտագործեն՝ Թրամփի վրա ճնշում գործադրելու դաշինքի կարևորության վերաբերյալ։

Հաղորդվում է նաև, որ Էրդողանը կարող է փորձել հանդիպել Թրամփի հետ Լոս Անջելեսում՝ հունիսի 25-ին նախատեսված Թուրքիա-ԱՄՆ Աշխարհի առաջնության խաղի ժամանակ, սակայն նշվում է, որ այս այցի վերաբերյալ նույնպես որոշում դեռևս չի կայացվել։

Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհյուրընկալի երկրորդ անգամ՝ 2004 թվականին Ստամբուլում Դաշինքի առաջնորդներին հյուրընկալելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1024916.html/feed 0
Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Լիբանանում Իսրայելի գործողության պատճառով. Tasnim https://factor.am/1024895.html https://factor.am/1024895.html#respond Mon, 01 Jun 2026 16:54:47 +0000 https://factor.am/?p=1024895 Իրանի բանակցային թիմը դադարեցնում է «երկխոսությունը և միջնորդի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը» Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Թեհրանը որպես պատճառ նշում է Իսրայելի կողմից Լիբանանում կատարված «հանցագործությունները» և բոլոր ճակատներում հրադադարի խախտումները։ Tasnim-ը տեղեկացրել է, որ հաշվի առնելով Լիբանանում «սիոնիստական ​​ռեժիմի շարունակական հանցագործությունները և հաշվի առնելով, որ Լիբանանը հրադադարի նախապայմաններից մեկն էր», և այժմ, երբ այս հրադադարը խախտվել է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական բանակցային թիմը դադարեցնում է «միջնորդի միջոցով երկխոսություններն ու տեքստերի փոխանակումը»։

Իրանի պաշտոնյաներն ու բանակցողները շեշտել են Գազայում և Լիբանանում «սիոնիստական ​​ռեժիմի բանակի ագրեսիվ և դաժան գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև ռեժիմի զորքերի լիակատար դուրսբերման անհրաժեշտությունը Լիբանանի օկուպացված տարածքներից», հավելելով, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «Իրանի և դիմադրության տեսակետներն այս հարցում չեն համընկնում»։

Բացի այդ, նշվում է, որ «Դիմադրության ճակատը և Իրանն իրենց առջև նպատակ են դրել ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ սիոնիստներին և նրանց կողմնակիցներին պատժելու համար»։

Երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրամայել է նոր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող թիրախներին, որոնք համարվում են իրանամետ «Հըզբոլլահ»-ի հենակետը։

Ավելի վաղ Իրանը հայտարարել  էր, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

]]>
https://factor.am/1024895.html/feed 0
Թուրքիան և Ադրբեջանը 15 տարվա պայմանագիր են կնքել 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ https://factor.am/1024859.html https://factor.am/1024859.html#respond Mon, 01 Jun 2026 15:03:36 +0000 https://factor.am/?p=1024859 Թուրքիայի պետական ​​էներգետիկ BOTAS ընկերությունն ու Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR ընկերությունը բնական գազի երկարաժամկետ մատակարարման պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է Ադրբեջանից Թուրքիա մատակարարել, ընդհանուր առմամբ, 33 միլիարդ խորանարդ մետր գազ 15 տարվա ընթացքում՝ սկսած 2029 թվականից, գրում է  Turkiye today-ը:

Ըստ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարության՝ պայմանագիրը ստորագրվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում երկու պետական ​​ընկերությունների, ֆրանսիական էներգետիկ հսկա Total Energies-ի և ԱՄԷ-ի Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) կողմից՝ Ադրբեջանի Աբշերոնի գազային հանքավայրում նոր արտադրական ներդրումների շրջանակում։ Գերատեսչությունը համաձայնագիրը որակել է որպես Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության նոր քայլ՝ հավելելով, որ այն աջակցում է Անկարայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու ձգտմանը՝ միաժամանակ նպաստելով Թուրքիայի, հարևան երկրների ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

Կասպից ծովում, Բաքվից մոտ 100 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Աբշերոնի գազակոնդենսատային հանքավայրը, ըստ գնահատականների, պարունակում է շուրջ 350 միլիարդ խորանարդ մետր բնական գազ և 45 միլիոն տոննա կոնդենսատ, ինչն այն դարձնում է Ադրբեջանի ամենամեծ ծովային գազային հայտնաբերումներից մեկը և տարածաշրջանային ու եվրոպական շուկաներ գազի արտահանումն ընդլայնելու երկրի ծրագրերի հիմնական բաղադրիչը։

Հանքավայրը շահագործման է հանձնվել 2023 թվականին՝ SOCAR-ի և Total Energies-ի գլխավորությամբ։ Հետագա ընդլայնման նախագծերը, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կբարձրացնեն արտադրությունն առաջիկա տարիներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Անկարայի և Բաքվի միջև ընդլայնվող էներգետիկ գործընկերությունը՝ մատնանշելով այնպիսի նշանակալի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Անդրանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP): Նա նաև նշել է Ազերի-Չիրագ-Գյունեշլի և Շահ Դենիզ հանքավայրերում, ինչպես նաև Շաֆագ-Ասիման նախագիծում համագործակցությունը՝ որպես երկկողմ կապերի խորացման վկայություն: Էրդողանը նաև մատնանշել է Ադրբեջանի և Թուրքիայի միջով թուրքմենական գազի տեղափոխման հարցում համագործակցությունը խթանելու հնարավորությունները:

«Մեր առջև կան նշանակալի հնարավորություններ՝ թուրքմենական գազի արտահանման հարցում մեր համագործակցությունը զարգացնելու համար՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով առաջարկվող Տրանսկասպյան խողովակաշարին։

Տրանսկասպյան խողովակաշարը, որը երկար քննարկվող առաջարկ է, թուրքմենական գազը Կասպից ծովով կտեղափոխի Ադրբեջան, որտեղից այն կարող է Հարավային գազային միջանցքով մատակարարվել Թուրքիա և Եվրոպա։ Չնայած նախագիծը դեռևս առաջ  չի  շարժվել, այն մնում է կասպյան գազի արտահանման ընդլայնման և եվրոպական էներգամատակարարման դիվերսիֆիկացման առանցքային տարբերակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

]]> https://factor.am/1024859.html/feed 0 ՌԴ կառավարությունն արգելել է ավիացիոն վառելիքի արտահանումը https://factor.am/1024789.html https://factor.am/1024789.html#respond Mon, 01 Jun 2026 14:19:53 +0000 https://factor.am/?p=1024789 Ռուսաստանի կառավարությունն ավիացիոն կերոսինի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։ Այն ուժի մեջ կլինի առնվազն մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։ Արգելքը վերաբերում է նաև բորսայում գնված ավիացիոն վառելիքին, գրում է The Insider-ը։

«Այս որոշման նպատակն է՝ ապահովել վառելիքի ներքին շուկայում կայունությունը։ Բացառումը, ի թիվս այլ բաների, վերաբերում է նաև տեխնոլոգիական տարաներում գտնվող վառելիքին, որը օգտագործում են երթուղում գտնվող ինքնաթիռները, ավիավառելիքի խմբաքանակներին, որոնք մաքսային գործընթացում են եղել մինչև ժամանակավոր սահմանափակման մասին որոշման ուժի մեջ մտնելը, ինչպես նաև միջկառավարական համաձայնագրերի շրջանակում մատակարարումներին»,- ասվում է հայտարարությունում։

Մայիսի 28-ին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, որը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցում էր Ղազախստանում անցկացվող ԵՏՄ գագաթնաժողովին, հայտարարել էր, որ ավիացիոն վառելիքի արտահանումը դեռևս շարունակվում է. «Մատակարարումները շարունակվում են: Իրավիճակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո»:

Ռուսաստանն արդեն իսկ լիակատար արգելք ունի բենզինի արտահանման վրա շուկայի բոլոր մասնակիցների համար: Ոչ արտադրողներին նաև արգելվում է արտահանել դիզելային ու նավային վառելիք։

Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է ավիացիոն վառելիքի պակասի ամբողջ աշխարհում: Ավիաընկերությունները մայիսին վաճառել են ապրիլի վերջին նախատեսվածից 2 միլիոնով պակաս տոմս:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1024789.html/feed 0
ԵՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունները․ Պեսկով https://factor.am/1024875.html https://factor.am/1024875.html#respond Mon, 01 Jun 2026 14:00:17 +0000 https://factor.am/?p=1024875 ԵՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ մինչև դեկտեմբեր կմշակվեն Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր նրբությունները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ երկրների համապատասխան կառույցները պետք է «այս հարցում իրենց մշակման մասին զեկուցեն» առաջնորդներին։

«Այս ամենը պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր», – հավելել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ներառել է նաև ԵՏՄ-ին երկրի անդամակցության բոլոր ասպեկտները, այդ թվում՝ չորս առաջնորդների կողմից արված հայտարարությունը։

«Քննարկել են ընդհանուր առմամբ։ Քննարկում է տեղի ունեցել որպես շարունակություն  այն օրակարգի, որը կար  Աստանայում տեղի ունեցած Բարձրագույն [Եվրասիական տնտեսական] խորհրդի նիստում»,- հավելել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

]]>
https://factor.am/1024875.html/feed 0
Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել Եվրոպայի ամենամեծ ստորգետնյա գազապահեստարանները https://factor.am/1024830.html https://factor.am/1024830.html#respond Mon, 01 Jun 2026 13:48:36 +0000 https://factor.am/?p=1024830 Ադրբեջանը կամրապնդի իր դիրքերը որպես հուսալի էներգամատակարար՝ Ուկրաինայի հետ համատեղ նախագծերի միջոցով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումում։

«Ուկրաինան արդեն դարձել է թարմացված եվրոպական գազային քարտեզի մաս, ներառյալ՝ Տրանսբալկանյան երթուղին, որի միջոցով կասպյան գազը կարող է հասնել էներգիայի պակասորդ ունեցող Եվրոպայի շրջաններ: Այս միջանցքով ադրբեջանական գազի առաջին փորձնական մատակարարումները ցույց են տվել, որ այս հայեցակարգը դառնում է իրականություն։ Ավելին, Ուկրաինան ունի մայրցամաքում ամենամեծ ստորգետնյա գազապահեստարանները՝ մոտավորապես 30 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ: Այս տարողությունները կարող են ծառայել որպես տարածաշրջանային սեզոնային բուֆեր և դառնալ նոր էներգամատակարարման ճարտարապետության տարր»,- նշել է  Շմիգալը։

Ուկրաինացի պաշտոնյան ընդգծել է, որ նման համագործակցությունն առավելություն է տալիս բոլոր մասնակիցներին։

«Ադրբեջանը կամրապնդի իր հեղինակությունը որպես հուսալի մատակարար: Ուկրաինան կբարձրացնի իր կարգավիճակը որպես հիմնական տարանցիկ և սպասարկման հանգույց: Եվրոպան կստանա կայուն այլընտրանքային էներգիայի աղբյուրներ»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1024830.html/feed 0
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվայում է․ Զախարովա https://factor.am/1024857.html https://factor.am/1024857.html#respond Mon, 01 Jun 2026 13:29:26 +0000 https://factor.am/?p=1024857 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայում Մոսկվայում է։

Կոպիրկինը կանչվել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։

«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում»,- ասել է Զախարովան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1024857.html/feed 0
ԱՄՆ-ը կրճատել է Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական հանցագործությունների հետաքննությանն ուղղված աջակցությունը https://factor.am/1024782.html https://factor.am/1024782.html#respond Mon, 01 Jun 2026 13:09:45 +0000 https://factor.am/?p=1024782 Լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննությունների համար հատկացրել է ավելի քան 283 միլիոն դոլար, այդ թվում՝ Ռուսաստան արտաքսված երեխաների հայրենադարձման ծրագրերին։ Այս մասին են վկայում Reuters-ի հաշվարկները՝ հիմնված փաստաթղթերի և աղբյուրների հետ հարցազրույցների վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այնուամենայնիվ, 2025 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շատ ծրագրերի ֆինանսավորումը դադարեցվել է կամ չի երկարաձգվել։ Գործակալության հաշվարկներով՝ այս ծրագրերը կազմել են ֆինանսավորման առնվազն 40%-ը։

Նշվում է, որ անհնար է ավելի ճշգրիտ հաշվարկել ֆինանսավորման կրճատումների ազդեցությունը, քանի որ դրամաշնորհները հաճախ տրամադրվում են մի քանի տարի, մի քանի կազմակերպությունների և տարբեր նպատակներով: Այնուամենայնիվ, գումարները կազմում են տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Ուկրաինայում գործակալության բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ ֆինանսավորման կրճատումներն ազդել են պատերազմական հանցագործությունների հետաքննության և օրենքի գերակայության վրա կենտրոնացած ամերիկյան նախագծերի մոտավորապես կեսի վրա։

Թրամփի վարչակազմը հայտարարել է միայն մեկ նոր ծրագրի մասին. 2026 թվականի մարտին Ուկրաինա երեխաների վերադարձի համար հատկացվել է 25 միլիոն դոլար: Միաժամանակ, այլ նմանատիպ ծրագրեր, ինչպիսին է Եյլի համալսարանի նախագիծը, կորցրել են ֆինանսավորումը։

Reuters-ը հաղորդում է, որ ֆինանսավորման դադարեցման պատճառով Truth Hounds-ը (2014 թվականից ի վեր հավաքագրում է ռազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն) կրճատել է անձնակազմը, կասեցրել է իր արխիվացման նախագիծը և հետաձգել դատավորների ու դատախազների միջազգային իրավունքի դասընթացները։

Մարտադաշտից ապացույցների հավաքագրմանն ու վերլուծությանը նպաստած տասնյակ միջազգային փորձագետներ այլևս չեն կարող մեկնել Ուկրաինա՝ տեղական դատախազներին օգնելու համար, հայտնել են հինգ աղբյուրներ Reuters-ին։

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շարունակում են ֆինանսավորել ռազմական հանցագործությունների հետաքննությունները, սակայն ԱՄՆ-ի կորցրած օգնությունը դժվար է փոխհատուցել, Reuters-ին ասել է Atrocity Crimes Advisory Group-ի (ACA) փոխղեկավար Ուեյն Ջորդաշը։ Խումբը հիմնադրվել է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից՝ ուկրաինացի դատախազներին օգնելու համար։ Անցյալ տարի ԱՄՆ-ը դադարեցրել է ACA-ի կազմում գտնվող երեք հիմնական կազմակերպություններից երկուսի ֆինանսավորումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
]]>
https://factor.am/1024782.html/feed 0
Վրաստանի վարչապետը Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանում խաղաղության հարցեր է քննարկել https://factor.am/1024736.html https://factor.am/1024736.html#respond Mon, 01 Jun 2026 12:27:40 +0000 https://factor.am/?p=1024736 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

Ադրբեջանի ՊՆ-ն էլ հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և նշել են Վրաստանի և Ադրբեջանի միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական գործընկերության և համագործակցության բարձր մակարդակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1024736.html/feed 0