Տարածաշրջան | Factor.TV https://factor.am Fri, 11 Sep 2026 16:00:47 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Տարածաշրջան | Factor.TV https://factor.am 32 32 Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը https://factor.am/1059964.html https://factor.am/1059964.html#respond Fri, 11 Sep 2026 16:35:50 +0000 https://factor.am/?p=1059964 Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին Բաքվում անցկացվող Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ համաժողովի ժամանակ հայտարարել է «Ազերէներջի» ԲԲԸ վարչության նախագահ Բաբա Ռզաևը։

Նրա խոսքով՝ Նախիջևանում «Ազերէներջիին» հատկացվել է տարածք՝ փոխակերպիչ ենթակայանի կառուցման համար, որը հետագայում կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի ուղղակի կապի հիմնական տարրերից մեկը։

««Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) էներգետիկ բաղադրիչի իրականացումը հնարավորություն կտա Ադրբեջանի հիմնական էներգահամակարգը միացնել Նախիջևանի էներգահամակարգին և ձևավորել Թուրքիայի հետ էլեկտրաէներգետիկ կապի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Türkiye Elektrik İletim A.Ş. (TEİAŞ) ընկերության հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն ինտերկոնեկտորի նախագծով»,- հայտարարել է Ռզաևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1059964.html/feed 0
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1059905.html https://factor.am/1059905.html#respond Fri, 11 Sep 2026 15:30:24 +0000 https://factor.am/?p=1059905 Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի համար «լիովին կորած» չի համարում։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամը ռուս փորձագետի տեսանկյունից վերլուծելով՝ Մարկեդոնովը նաև բացատրում է Մոսկվայի տրամաբանությունն ու ընկալումները, ընդ որում, ոչ բոլոր դեպքերում, որ դրանք լիովին համապատասխանում են իր սեփական գնահատականին։

Նրա կարծիքով՝ չնայած Մոսկվայի ու Երևանի միջև կուտակված համակարգային տարաձայնություններին, երկու կողմերը դեռևս չեն ձգտում հարաբերությունների վերջնական խզման։ Խոսելով Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև Բիշքեկում կայացած հանդիպման մասին՝ Մարկեդոնովը նշել է, որ երկու առաջնորդներն էլ, նշելով առկա տարաձայնությունները, «չէին շտապում լիովին կտրել գորդյան հանգույցները»։ Նա կարծում է, որ մեկ կամ երկու հանդիպումը բավարար չէ մի քանի տարի շարունակ կուտակված խնդիրները լուծելու համար։

Միաժամանակ, Մարկեդոնովը ռուս-հայկական շփումների շարունակությունը, Մոսկվայում հայտարարված հանդիպումը, միջուկային էներգիայի շուրջ բանակցությունները և այլ համատեղ նախագծերը համարում է որպես ապացույց այն բանի, որ «բոլոր ճոպանները կտրված չեն», և որ պրագմատիկ փոխազդեցության համար տարածք է մնացել։

«Նման բիշքեկներ պետք է շատ լինեն»,- վստահ է քաղաքագետը՝ դեմ արտահայտվելով այն բանին, որ Ռուսաստանն իր գործողություններով Հայաստանին հակառուսական ճամբար մղի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան

 

 

]]>
https://factor.am/1059905.html/feed 0
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում https://factor.am/1059890.html https://factor.am/1059890.html#respond Fri, 11 Sep 2026 13:50:00 +0000 https://factor.am/?p=1059890 «Այսօրվա դրությամբ՝ Խանքենդիում (Ստեփանակերտ) արդեն բնակվում և աշխատում է 28 հազար մարդ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ Ստեփանակերտում, Աղդամի և Իվանյանի շրջանների հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ նրանց Ստեփանակերտի մշակույթի կենտրոն կատարած այցի ընթացքում։

Նա նշել է, որ «նախկին տեղահանվածների վերադարձի գործընթացն ակտիվորեն շարունակվում է», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ներկայում Ղարաբաղի համալսարանում սովորում է ավելի քան 3 հազար ուսանող։ Սա կազմում է քաղաքում բնակվողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը»,- ասել է Յուսուբովը։

Ըստ նրա՝ քաղաքում կառուցվում են նոր բնակելի շենքեր և այգիներ, անցկացվում են ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհներ։ Իր խոսքում Յուսուբովը փաստել է, որ հայերին պատկանող գույքը վերացվում է, շինությունները՝ քանդվում։

«Միևնույն ժամանակ, արագացել է քաղաքի տեսքին և ժամանակակից քաղաքաշինական չափանիշներին չհամապատասխանող անճաշակ կառույցների քանդման գործընթացը։ Դրան զուգահեռ՝ սկսվել են նոր պահանջներին համապատասխանող ժամանակակից շենքերի նախագծման և կառուցման աշխատանքները»,- հավելել է նա։

Նշենք, որ Արցախի հայաթափումից ու էթնիկ զտումից հետո Բաքուն Ստեփանակերտում ապօրինաբար քանդում է հայերին պատկանող տներն ու շինությունները։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, իր հերթին, հայտարարել է, թե ավելի քան 40 հազար տեղահանվածներ արդեն վերադարձել են Ղարաբաղ։ Նա նշել է, թե 2020 թվականից ի վեր Ղարաբաղում վերականգնվել է ավելի քան 45 տարբեր բնակավայր, ներկայում տարածաշրջանում բնակվում է շուրջ 100 հազար մարդ։

«Մենք զրոյից չենք սկսել․ մենք սկսել ենք մինուս հինգից։ Այս տարածքները դեռևս տուժում են ականային աղտոտվածությունից։ Եվ սա մեր առջև ծառացած հսկայական մարտահրավեր է»,- հայտարարել է Հաջիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1059890.html/feed 0
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար https://factor.am/1059801.html https://factor.am/1059801.html#respond Fri, 11 Sep 2026 11:43:07 +0000 https://factor.am/?p=1059801 «Նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև Զանգեզուրի միջանցքի միջոցով նոր էներգետիկ կապի ստեղծում»,- հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ թվայնացումը, արհեստական բանականությունը, տվյալների կենտրոնների զարգացումը և էլեկտրաֆիկացիայի  ընդլայնումը նոր պահանջներ են առաջացնում էներգետիկ համակարգերի նկատմամբ։ Սա, նոր գեներացնող հզորությունների ստեղծմանը զուգահեռ, պահանջում է ավելի հզոր ցանցեր, էներգիայի կուտակման համակարգեր և պետությունների միջև էլեկտրաէներգետիկ նոր միացումներ։

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ նավթագազային նախագծերի շնորհիվ Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած Արևելք-Արևմուտք էներգետիկ կապերը նախատեսվում է ընդլայնել՝ էլեկտրաէներգետիկ միավորումների և կանաչ էներգետիկ միջանցքների շնորհիվ։ Նպատակն է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի «կանաչ էներգիան» Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա։ Փարվիզ Շահբազովը նշել է, որ Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանի միասնական էլեկտրացանցին միացնելը նույնպես այս մոտեցման մաս է կազմում։

«Այս ուղղությամբ Ջաբրայիլում ստեղծվել է էներգետիկ ենթակառուցվածք։ Հաջորդ փուլում նախատեսվում է Զանգեզուրի միջանցքով էլեկտրաէներգետիկ կապ ստեղծել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Այսպիսով, խոսքը գնում է  Ադրբեջանի և Թուրքիայի միջև էլեկտրահաղորդման նոր գծի մասին է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա հավելել է, որ նախագիծը հնարավորություն կտա նաև միմյանց կապել Կասպից ծովի երկու կողմերում գտնվող թյուրքական պետությունների էներգետիկ համակարգերը։

Ավելի վաղ, Ադրբեջան-Թուրքիա էներգետիկայի V համաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի երկկողմ հանդիպումը։ Նշվել է, որ վերջին տարիներին ընդհանուր պատմության, ազգային արմատների և եղբայրության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործընկերության՝ դաշնակցային հարաբերությունների մակարդակի բարձրացումը նոր բովանդակություն է հաղորդել նաև էներգետիկ համագործակցությանը։ Ընդգծվել է համատեղ էներգետիկ նախագծերի կարևոր դերը երկու երկրների և տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային էներգետիկ օրակարգերում ընդգրկված հարցերի ընթացիկ վիճակը։

Քննարկվել է նաև Նախիջևանի և Վրաստանի միջոցով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև էլեկտրաէներգետիկ կապերի, կանաչ էներգետիկ միջանցքների զարգացումը և «Կասպից ծով-Սև ծով-Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցք» նախագծի շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան  շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

]]>
https://factor.am/1059801.html/feed 0
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև https://factor.am/1059761.html https://factor.am/1059761.html#respond Fri, 11 Sep 2026 09:21:48 +0000 https://factor.am/?p=1059761 Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տեղում ապագա  խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստեփանակերտում օտարերկրյա դիվանագետներին ուղղված խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա ասել է, թե երեք տարի առաջ փակվել է Ղարաբաղյան հակամարտության վերջին էջը, որից հետո Ադրբեջանն ու Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան։

«Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և շարժվում ենք այդ ուղղությամբ։ Խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն առճակատման բացակայություն, այլև վստահության ամրապնդում, վերականգնում և կառուցում»,- ասել է Հաջիևը։

Նա հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում: Երկու կողմերն էլ պայմանավորվել են սկսել երկկողմ համագործակցություն՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու, երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելու և առևտրային կապերը զարգացնելու համար, ներառյալ՝ երկու երկրների միջև և ավելի լայն տարածաշրջանում տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը:

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Հաջիևը հույս է հայտնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում երկաթուղու և ավտոմայրուղու շինարարությունը գրեթե ավարտված է, իսկ ամբողջ նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա ընթացքում։

«Այժմ մեր ջանքերն ուղղում ենք այս նախագծի Նախիջևանի հատվածի իրականացմանը։ Մենք նաև դրական ազդակներ ենք ստանում Եվրամիության և այլ պետությունների գործընկերներից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցելու Նախիջևանի վերականգնման և վերակառուցման մեր ջանքերին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը կապահովի նոր տրանսպորտային կապ ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիական մայրցամաքի ավելի լայն հատվածի համար՝ ամրապնդելով Արևելք-Արևմուտք և Միջին միջանցքի երթուղիները։

«Սա կփոխի մեր տարածաշրջանի ամբողջ կառուցվածքը և միաժամանակ կապահովի Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային գործընթացներին»,- ընդգծել է Հաջիևը։

Հավելենք, որ Բաքուն հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների այցն է կազմակերպել Արցախի շրջաններ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստեփանակերտում նրանք ծանոթացել են երկաթուղային և ավտոկայարանային համալիրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այցելել քաղաքի մշակույթի կենտրոն և, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1059761.html/feed 0
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ https://factor.am/1059603.html https://factor.am/1059603.html#respond Thu, 10 Sep 2026 17:58:09 +0000 https://factor.am/?p=1059603 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով ոսկու մաքսանենգության մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պարզվել է, որ տուժողներին պատճառվել է 200 հազար մանաթի վնաս։ Վնասի ընդհանուր գումարի մի մասը քննության ընթացքում փոխհատուցվել է։

Գասիմովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատարան։ Առաջիկայում գործը կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

Սուլթան Գասիմովը 2009 թվականին նշանակվել է ՌԴ-ում Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոսը Եկատերինբուրգում։ 2016 թվականին նա հետ է կանչվել, նույն տարվա մայիսի 3-ին նշանակվել է Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում։ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին հետ է կանչվել այդ պաշտոնից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1059603.html/feed 0
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել https://factor.am/1059618.html https://factor.am/1059618.html#respond Thu, 10 Sep 2026 17:13:42 +0000 https://factor.am/?p=1059618 Ստամբուլի Մալթեփե շրջանում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, գրում է Turkiye Today-ը։

Նախնական տեղեկություններով՝ անհայտ պատճառով վեճ է ծագել տանտեր Օսման Ա.-ի և նրա վարձակալ Մեհմեթ Թ.-ի միջև։ Վեճը կարճ ժամանակ անց վերածվել է ծեծկռտուքի։ Այնուհետև Մեհմեթ Թ.-ն կրակ է բացել Օսման Ա.-ի, նրա կնոջ՝ Նուրսեն Ա.-ի և դեպքի վայրում գտնվող փաստաբան Էմիր Ալի Ս.-ի ուղղությամբ։ Օսման Ա.-ն և Նուրսեն Ա.-ն տեղում մահացել են, իսկ Էմիր Ալի Ս.-ն վիրավորվել է։

Հարձակումից հետո Մեհմեթ Թ.-ն մնացել է տարածքում՝ զենքը ձեռքին, և կրակ բացել ոստիկանության վրա։

Մեհմեթ Թ.-ն ձերբակալվել է։ Տեղական հաղորդագրությունների համաձայն՝ նա նախկինում երեք անգամ դատապարտվել է սպառնալիքների և վիրավորանքների համար։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1059618.html/feed 0
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը https://factor.am/1059512.html https://factor.am/1059512.html#respond Thu, 10 Sep 2026 14:39:27 +0000 https://factor.am/?p=1059512 Իրանը ժամանակավորապես դադարեցրել է նավթ, գազ և հեղուկ նավթամթերք տեղափոխող օտարերկրյա նավերի համար 10 տոկոս բեռնափոխադրման վճարը։ Այս մասին հաղորդել է իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը, գրում է Reuters-ը։

ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը հանգեցրել է երկրի նավթի ծովային արտահանման կտրուկ անկման։ Երկրի նախագահի իրավական հարցերով տեղակալը կարգադրել է դադարեցնել վճարի գանձումը՝ մինչև կառավարությունը հաստատի և հրապարակի այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվելու է վճարը, հայտնել է Fars-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս վճարը բարձրացրել էր նավթի, գազի և հեղուկ նավթամթերքի փոխադրման արժեքը, իսկ դրա գանձումը կասեցնելը կարող է նվազեցնել տրանսպորտային ծախսերը և խրախուսել օտարերկրյա նավատորմերին՝ ապրանքներ փոխադրել դեպի Իրան կամ Իրանից։

Որոշումը կայացվել է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության աճի ֆոնին, որը համաշխարհային էներգակիրների փոխադրման կարևորագույն նավագնացության ուղիներից է: Ռազմական լարվածության աճի և առևտրային նավագնացության վրա ազդող սահմանափակումների պատճառով վերջին օրերին ջրային ճանապարհով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է: Չորեքշաբթի նեղուցով անցել է յոթ ապրանքային նավ, ինչը պակաս է վերջին 10-օրյա միջին 14-ի համեմատ:

Իրանը նախկինում ևս փորձել էր ռազմավարական այս ուղով անցնող նավերից վճարներ գանձել՝ դրանք ներկայացնելով որպես նավագնացության, անվտանգության և հարակից ծառայությունների համար նախատեսված վճարներ։ Հունիսին Թեհրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում 60 օրով կկասեցնի Հորմուզի նեղուցով անցման համար նախատեսվող վճարները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
]]>
https://factor.am/1059512.html/feed 0
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել https://factor.am/1059482.html https://factor.am/1059482.html#respond Thu, 10 Sep 2026 11:21:30 +0000 https://factor.am/?p=1059482 Սեպտեմբերի 9-ին Սև ծովում անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել TEDY օտարերկրյա բեռնատար նավը, որի անձնակազմում եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ Ասլան Ալիևը և Ասիմ Գասիմովը, իսկ Իմրան Նովրուզովը և Ռաուֆ Ալիևը վիրավորվել են։ Վիրավորները հոսպիտալացվել են Ուկրաինայի Չեռնոմորսկի քաղաքային հիվանդանոց։

«Արտաքին գործերի նախարարությունն այժմ համակարգում է այս հարցը մեր երկրի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների և համապատասխան պետությունների լիազոր մարմինների հետ։ Միջոցառումներ են ձեռնարկվում վիրավոր քաղաքացիներին երկիր վերադարձնելու համար՝ բժշկական զննում և բուժում անցնելուց, նրանց անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն ցուցաբերելուց և զոհվածների մարմինների հետ կապված ընթացակարգերը կատարելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ այն շրջաններ այցելելուց, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում կամ անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, այդ տարածքներում աշխատելուց և վտանգավոր երթուղիներով երթևեկող տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ նավերի վրա աշխատելուց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1059482.html/feed 0
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո» https://factor.am/1059311.html https://factor.am/1059311.html#respond Thu, 10 Sep 2026 07:35:30 +0000 https://factor.am/?p=1059311 ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը հայտարարել է, թե հավատում է, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի հետ կավարտվի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից «անմիջապես» հետո, գրում է The Hill-ը։

«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո։ Նրանք այլևս չեն կարող դիմանալ։ Նրանք հուսահատորեն փորձում են ազդել ընտրությունների վրա, որպեսզի մենք կարողանանք այնտեղ հավաքել մարդկանց թույլ խումբ, թողնել նրանց հանգիստ և թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- լրագրողներին ասել է Թրամփը Դալլասում՝ Էնդրյուսի  բազայում Հանրապետական ​​կուսակցության միջանկյալ համաժողով գնալու ճանապարհին։

Անդրադառնալով բանակցությունների մասին հարցին՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է․ «Սկզբում ես ուզում էի գործարք կնքել։ Մենք շատ հեռու ենք գնացել։ Այո՛, բանակցություններ, հնարավոր է, տեղի ունենան, բայց դա այն չէ, ինչ մենք դիտարկում ենք»։

ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Իրանը չորեքշաբթի հայտարարել էր, որ թիրախավորել է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող 10 նավ, այդ թվում՝ երկու ամերիկյան նավ և ութ նավթատար լցանավ։ Այդ հարվածները հաջորդել են ԱՄՆ-ի կողմից երեքշաբթի իրանական հինգ նավթատար լցանավերի ոչնչացմանը։

«Մենք շարքից հանել ենք նրանց ինը նավ։ Ես կասեի, որ հարձակումները մեր պատճառով են, և դուք դեռ շատ ավելին եք տեսնելու»,-  լրագրողներին ասել է Թրամփը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն՝ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև 33 տոկոս, իսկ Իրանի պատերազմը և գների աճը հիմնական գործոններն են, ինչը մտահոգություններ է առաջացնում հանրապետականների շրջանում՝ նոյեմբերի մոտենալուն զուգընթաց։

Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանի Փիքաքս լեռանը՝ կոչ անելով Թեհրանին զգույշ լինել։

«Մենք նկատում ենք, որ Փիքաքսում ակտիվություն կա։ Ես խորհուրդ կտայի Իրանին չհուզվել, քանի որ մենք ստիպված կլինենք շատ ուժեղ հարվածել նրանց»,- ասել է Թրամփը։

Նաթանզում Իրանի ուրանի հարստացման ծանր վնասված օբյեկտի մոտ գտնվող Փիքաքս լեռն ամրացված համալիր է, որը բաղկացած է երկու խորը թունելային համակարգերից։ Թրամփը սպառնում է հարվածել լեռանը առնվազն հուլիսի կեսերից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1059311.html/feed 0