Ներքին քաղաքական | Factor.TV https://factor.am Tue, 13 Oct 2026 12:48:49 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.7 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Ներքին քաղաքական | Factor.TV https://factor.am 32 32 Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1070107.html https://factor.am/1070107.html#respond Tue, 13 Oct 2026 13:08:41 +0000 https://factor.am/?p=1070107 Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը խոստովանում է, որ իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունն այլևս չի բավարարում նախկինում նույն գումարով հոգալու կարիքները։ Միևնույն ժամանակ, Գրիգորյանը պնդում է, որ Երևանի ավագանին դեռ աշխատավարձերի բարձրացման հարց չի քննարկել, այլ սահմանել է գործակիցներ, որոնցով հետագայում հաշվարկվելու է վարձատրությունը։

Հարցին՝ արդյոք դժվարանում է ապրել իր աշխատավարձով, Գրիգորյանը պատասխանեց, որ ներկայում ստացած գումարն այլևս նախկին գնողունակությունը չունի։

«Եթե, օրինակ, նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, այն նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կամ չի փակում, կամ ավելի դժվարությամբ է փակում»,- ասաց նա։

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ պետական և համայնքային համակարգի աշխատակիցները պետք է ստանան իրենց պատասխանատվությանը և կատարած աշխատանքին համարժեք աշխատավարձ։

«Ես ու իմ ընտանիքը ապրում ենք այն գումարով, որը դուք թափանցիկ հայտարարագրով տեսնում եք»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իր հայտարարագրում նշված եկամուտներից բացի այլ եկամուտներ չունի։

Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ աշխատավարձերը վերանայվել են ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմում, այլև համայնքային այլ կառույցներում, ինչպես նաև դատական և իրավապահ համակարգերում։

Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանում գործող վարձատրության համակարգի փոփոխության նպատակներից մեկն այն է, որ պարգևավճարները, որոնք հաճախ փաստացի աշխատավարձի մաս են կազմում, փոխարինվեն ավելի հստակ մեխանիզմով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1070107.html/feed 0
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1070093.html https://factor.am/1070093.html#respond Tue, 13 Oct 2026 12:29:45 +0000 https://factor.am/?p=1070093 Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի նոր համակարգի ներդրման շրջանակում նախատեսվում է պարգևավճարները ներառել աշխատավարձի մեջ, իսկ հետագայում հնարավոր հավելավճարները կապել աշխատանքի կատարողականի գնահատման հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նրա խոսքով՝ նոր համակարգի նպատակն է նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և քաղաքապետարանին հնարավորություն տալ մրցակցել աշխատաշուկայում մասնագետների ներգրավման հարցում։

«Այսօր Երևանի ավագանին հաստատեց գործակիցներ, ինչպես դա կար կառավարությունում, պետական համակարգում։ Ի՞նչ է գործակիցը։ Գործակիցը այն թիվն է, որով բազմապատկվելու է բազային աշխատավարձը»,- ասաց Գալջյանը։

Նրա խոսքով՝ բազային աշխատավարձը պետք է սահմանվի օրենքով նախատեսված նվազագույն և առավելագույն սահմանաչափերի շրջանակում՝ նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից մինչև 120-ապատիկի չափով։

«Հետևաբար, մենք այսօր գործակիցներ հաստատելով՝ ոչ թե աշխատավարձեր ենք բարձրացրել, այլ պարզապես սահմանել ենք գործակիցները, որով հետագայում բազմապատկվելու են։ Բազային թիվը առայժմ չկա էլ, որ փոխվի, մենք դա պետք է նոր սահմանենք»,- նշեց նա։

Միաժամանակ, Գալջյանը չթաքցրեց, որ նպատակը աշխատավարձերի վերանայումն է։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի կենտրոնական ապարատի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ վերանայվել են հինգ տարի առաջ, մինչդեռ այդ ընթացքում բարձրացվել են մանկապարտեզների աշխատակիցների, ավտոբուսի վարորդների, գրադարանների և կանաչապատման հիմնարկի աշխատողների աշխատավարձերը։

Հարցին, թե ինչով է հիմնավորվում աշխատավարձերի վերանայումը, Գալջյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը նախատեսում է փոխել վարձատրության գործող մեխանիզմը։

«Մենք այս պահին ունենք աշխատավարձ և պարգևավճար և ի՞նչ ենք պլանավորում։ Մենք պլանավորում ենք պարգևավճար ասվածը դարձնել աշխատավարձի մաս»,- ընդգծեց նա։

Գալջյանի պնդմամբ՝ գործակիցների կիրառման արդյունքում որոշ աշխատակիցների ստացած ընդհանուր գումարը՝ աշխատավարձն ու պարգևավճարը միասին, կարող է ավելի ցածր լինել, քան նախկինում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1070093.html/feed 0
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ https://factor.am/1070053.html https://factor.am/1070053.html#respond Tue, 13 Oct 2026 11:51:45 +0000 https://factor.am/?p=1070053 Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ Վաշինգտոնը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը։

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը՝ ստորև․

«ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս հանդիպեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման և խաղաղությունը տնտեսական հնարավորությունների վերածելու ջանքերին, տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար առավել բարեկեցիկ ապագայի խթանմանը»։
]]>
https://factor.am/1070053.html/feed 0
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1070059.html https://factor.am/1070059.html#respond Tue, 13 Oct 2026 11:32:24 +0000 https://factor.am/?p=1070059 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, նրա տեղակալների, քաղաքապետարանի բարձր օղակների աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերի բարձրացումը ընդդիմությունը չի ողջունում։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ սա իշխանության եկամուտներն ավելացնելու և քաղաքացիների կյանքը թանկացնելու քաղաքականության շարունակությունն է։

«Մենք սա համարում ենք Ազգային ժողովում, Կառավարությունում բարձրացումների շքերթի քաղաքապետարանյան շարունակությունը, այնպես որ՝ միջին վիճակագրական ՔՊ-ական մոտեցում է՝ մարդկանց կյանքը թանկացնել, ծառայությունները թանկացնել, իրենց եկամուտներն ավելացնել»,- նշեց նա։

Սուքիասյանի պնդմամբ՝ ՔՊ-ի իշխանության գալուց հետո թանկացել են տրանսպորտը, կարմիր գծերի վճարները, գույքահարկն ու տեղական վճարները։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, Երևանը շարունակում է բախվել խցանումների և էկոլոգիական խնդիրների։

«Քաղաքացու գրպանն են մտել, բյուջեն ավելացրել են, բայց քաղաքի խնդիրները չեն պակասել, իրենց եկամուտներն ավելացել են։ Հիմա դրա լավը ո՞րն է»,- հարցրեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1070059.html/feed 0
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1070002.html https://factor.am/1070002.html#respond Tue, 13 Oct 2026 09:25:53 +0000 https://factor.am/?p=1070002 Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, թե ինչու են նրանք ներկա ավագանու նիստին, այլ ոչ թե Շինարարների փողոցում են՝ Մեսրոպ Մանուկյանի կողքին։

Տրանսպորտի փաթեթների վերաբերյալ քննարկման ժամանակ Սահակյանը հակադարձեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին՝ նշելով, որ ուսանողների համար փաթեթի արժեքը 8800 դրամ է, իսկ 15 տոկոս արտոնությունը կիրառելուց հետո այն կազմում է 7480 դրամ։

«Ես կարծում եմ՝ դուք գիտեք, որ ամիսը բաղկացած է 30 օրից, 30 անգամ 2-ը 60 է անում, այդ թիվը 127 դրամ է անում»,- ասաց Սահակյանը՝ պնդելով, որ ամսական փաթեթից օգտվելն ավելի մատչելի է, քան յուրաքանչյուր ուղևորության համար 150 դրամ վճարելը։

Անդրադառնալով աշխատավարձերի գործակիցների փոփոխությանը՝ Սահակյանը հիշեցրեց, որ բարձրանալու է նաև ավագանու անդամների փոխհատուցումը:

Ելույթի վերջում Սահակյանը դիմեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին` հարցնելով, թե ինչու չեն միացել Մեսրոպ Մանուկյանին։

«Պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք Մեսրոպ Մանուկյանին միայնակ թողել։ Պարո՛ն Սարգսյան Դուք և պարոն Դանիելյան Դուք, ինչո՞ւ եք այստեղ, այստեղ կարևոր հարց չի քննարկվում, հիմա գնացեք պարոն Մանուկյանին մենակ մի թողեք»,- ասաց նա։

Նշենք, որ  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որ նախկինում ավագանու անդամ էր,  այս պահին ներկա է Շինարարների փողոցում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1070002.html/feed 0
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին https://factor.am/1069977.html https://factor.am/1069977.html#respond Tue, 13 Oct 2026 09:05:17 +0000 https://factor.am/?p=1069977 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում ընթանում է աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կառավարության տարբեր մարմինների ներկայացուցիչներ են մասնակցում քննարկմանը, սակայն ընդդիմադիր պատգամավորներ չկան։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն իրենց թույլ չի տվել մասնակցել հանդիպմանը։

«Ինչ խոսք, սա այն վառ ապացույցն է, թե ինչու են այսօր արցախցիների համար իրականացվող ծրագրերն այսքան անարդյունավետ․ որովհետև դրանք ներառական չեն, համապարփակ չեն, և դա է հենց պատճառը, որ մարդիկ այդ ծրագրից չեն կարողանում օգտվել։ Ինչևէ, «Ուժեղ Հայաստանը» միշտ էլ պատրաստակամ է բոլոր հարթակներում, բոլոր ձևաչափերում մասնակցել, քննարկել և լուծումներ գտնել արցախցիների նկատմամբ իրականացվող ծրագրերի համար։ Բայց նաև կուզենայի նշել, որ եթե Նազելի Բաղդասարյանն իր գլուխը մի փոքր թեքեր և իր պատգամավորական սեղանին նայեր, կտեսներ, որ այնտեղ կան հետևյալ կոճակները՝ «կողմ», «դեմ» և «ձեռնպահ», և երեկ «Ուժեղ Հայաստանը» քվեարկել է ձեռնպահ այն ծրագրին, որը  նրանք առաջարկում էին արցախցիներին բնակարանային հարցերը լուծելու համար, և ոչ թե դեմ, ինչպես որ ուղիղ ստել է Նազելի Բաղդասարյանը։

Ձեռնպահ ենք քվեարկել, որովհետև այս ծրագիրն անարդյունավետ է, և դրա մասին խոսում են թվերը, և դրա մասին խոսում են պարզ արցախցիները»,- ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային ծախսերը հոգալու հարցում աջակցելու համար։

Ծրագրի 284,4 միլիոն դոլարից՝

  • 250 միլիոն դոլարը վարկ է,
  • 34,4 միլիոն դոլարը՝ դրամաշնորհ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քվեարկության հետ կապված տեսանյութ էր հրապարակել նաև Նազելի Բաղդասարյանը։

«Եվ ի՞նչ տեսանք մենք․ արդյունքում արձանագրեցինք այն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկեց այս համաձայնագրի վավերացմանը։ Այլ կերպ ասած՝ այս քաղաքական ուժը դեմ է, որպեսզի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները տներ կամ բնակարաններ ունենան Հայաստանում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ տվյալ քաղաքական ուժի մասին։ Նրանք ընդամենը բարձրագոչ ելույթներ են ունենում, և սա էլ որերորդ անգամ տեղահանված մեր քույրերի և եղբայրների հույզերի հետ են խաղում․ այլ կերպ ասած՝ օգտագործում են մեր սիրելի քույրերի և եղբայրների հույզերը, սպասումները, ակնկալիքները և ծառայեցնում են դա բացառապես որպես քաղաքական կապիտալ և քաղաքական առևտրի դիվիդենդ»,- ընդգծել է Բաղդասարյանը։

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1069977.html/feed 0
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069991.html https://factor.am/1069991.html#respond Tue, 13 Oct 2026 08:54:23 +0000 https://factor.am/?p=1069991 Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիր խմբակցություններին մեղադրեց թույլ գործելու և օրենսդրական փաթեթներին պատշաճ չծանոթանալու համար։

Նա նաև քննադատեց ընդդիմադիրների դիրքորոշումը՝ քաղաքային իշխանության աշխատավարձերի բարձրացման և ինքնակամ շինությունների ապամոնտաժման հարցերի առնչությամբ։

Անդրադառնալով տրանսպորտի փաթեթների մատչելիության խնդրին՝ Գալջյանն ասաց, որ դրանցից օգտվողների թիվը բավականին ցածր է, սակայն խնդիրը ոչ թե ուսանողների, այլ արտոնություն չունեցող քաղաքացիների հետ է կապված։

«Իմ ունեցած վիճակագրությամբ՝ արտոնություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են օգտվում, քան այն անձինք, ովքեր չունեն»,- նշեց նա։

Գալջյանը հայտնեց, որ դեմ է 150 դրամ ուղեվարձի նկատմամբ զեղչ կիրառելուն, սակայն հնարավոր է համարում քննարկել փաթեթների փոփոխության տարբերակները՝ դրանք քաղաքացիների համար ավելի շահավետ դարձնելու նպատակով։

Նրա խոսքով՝ նախատեսում է հանդիպել քաղաքացիների մի խմբի հետ, որից հետո հարցը կքննարկեն նաև գործընկերների հետ։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1069991.html/feed 0
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1069918.html https://factor.am/1069918.html#respond Tue, 13 Oct 2026 06:13:05 +0000 https://factor.am/?p=1069918 Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը։

]]>
https://factor.am/1069918.html/feed 0
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069812.html https://factor.am/1069812.html#respond Mon, 12 Oct 2026 17:00:06 +0000 https://factor.am/?p=1069812 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նոր ատոմակայանի կառուցման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հնարավորություններին։

Խոսելով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտության և այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ ականջալուր է լինում մասնագետներին, ըստ որոնց՝ այս հարցում Մոսկվային այլընտրանք չկա։ «Ատոմակայանը մեզ է պետք, ոչ մեկին պետք չի, որ մենք ատոմակայան ունենանք բացի մեզանից: Տարածաշրջանում ոչ մի երկրի պետք չի, որ Հայաստանը ունենա ատոմակայան… Ես փորձագետին եմ լսում, ասում է՝ այլընտրանք չկա… եթե այլընտրանք չկա, դուք կամ չեք ունենալու ատոմակայան, կամ իրենց [Ռուսաստանի] հետ եք կառուցելու»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների թեման՝ Մարուքյանը խոսել է երկու պետությունների միջև «էքսկլյուզիվ» (բացառիկ) հարաբերությունների հարցից՝ որպես օրինակ բերելով էներգակիրների գինը։ Նա նախազգուշացրել է ՌԴ-ի հետ ոչ էքսկլյուզիվ հարաբերություններ ունենալու տնտեսական և անվտանգային հետևանքների մասին։

«Էսպիսի բան է՝ եթե հիմա դուք գազ եք առնում սահմանի վրա, 170 դոլար է… Դա էքսկլյուզիվ հարաբերության արդյունք է: Ես ուզում եմ, որ մենք ունենանք էքսկլյուզիվ էդ ձևի հարաբերություններ, որ մենք էժան գազ առնենք: Ով որ դրան դեմ է… չի ուզում, որ Հայաստանը զարգանա: Չես ուզում, կունենաս ուրեմն ոչ էքսկլյուզիվ հարաբերություններ… գազը կլինի ոչ էքսկլյուզիվ, մյուս օրը ուրիշ բաներ կլինեն»,- նշել է Մարուքյանը։ Անդրադառնալով եվրաինտեգրման և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խոսակցություններին՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը քննադատել է իշխանության գործողությունները՝ նշելով, որ իրական եվրաինտեգրումը տնտեսական ստանդարտների ու ինստիտուտների կառուցումն է, ոչ թե պարզապես հայտարարություններ անելը։ «Մենք չենք կարող Հայաստանը տանել Եվրոպա, մենք կարող ենք Եվրոպան բերել Հայաստան… Դու չես կարող միակողմանի հանձնվել։ Եվրոպական Միության բյուրոկրատիան պահանջում է տարիների աշխատանք»,- ասել է նա։

Խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող ՀՀ քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ դա իրավական վեճ չէ, այլ քաղաքական առեւտրի առարկա։ Նա օրինակ է բերել ԱՄՆ-ի գործելաոճը նման իրավիճակներում. «Պետք չի մտնել գործերի նյուանսների մեջ… Ամերիկացիները ասել են հետևյալը, որ օքեյ, բա ո՞նց եղավ, որ Ամերիկան… ասում ա դուք ունեք քաղբանտարկյալներ, մենք խնդրում ենք, որ դուք բաց թողնեք… Մենք էլ պատրաստ ենք գնել էս-էս ապրանքները… Ձեռ ձեռի են տալիս, գործարքը կնքվում է, և մարդկանց ազատ արձակեց»։ Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանը հենց նման քաղաքական որոշման միջոցով կարող է ազատ արձակել գերիներին. «․․․Ասում են՝ հանցագործ է, դատապարտել ենք, բայց ներում ենք շնորհում Ալիևի որոշմամբ… բաց ենք թողնում»։

Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի համար պետք է կոնկրետ բանակցություններ և քաղաքական գործարք, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1069812.html/feed 0
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069715.html https://factor.am/1069715.html#respond Mon, 12 Oct 2026 16:00:00 +0000 https://factor.am/?p=1069715 ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին, քրեական ենթամշակույթի տարածվածությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և իրավապահ համակարգի խնդիրներին։

Խոսելով բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի մասին (9 ամսվա ընթացքում 15 դեպք)՝ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ խնդրի հիմքում ընկած է անվտանգային միասնական մշակույթի և համապետական ծրագրի բացակայությունը։

«Դուք քանի՞ անգամ եք լսել, որ բանակում ինքնասպանությունների կանխման հետ կապված կա համապետական հաստատված ծրագիր իր պատասխանատուներով։ Մենք չունենք, չէ՞, կարծես։ Իսկ ինչո՞ւ չունենք։ Ուրեմն մեղավոր են նրանք, առաջին հերթին, ովքեր քաղաքական այս պատասխանատվության ինստիտուտը պիտի ներդնեին ու չեն ներդրել։ Երկրորդ՝ մեղավոր են իրավախախտումների մեջ մեղավորները, կոնկրետ պաշտոնատար անձինք, սպաներ, զինծառայողներ, ում հակաիրավական գործողությունների պատճառով անձանց դրդում են ինքնասպանության»,- ընդգծել է նախկին փոխոստիկանապետը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե բանակում կանոնադրական հարաբերությունները հաճախ փոխարինվում են «յախշիների» (արտոնյալների) ինստիտուտով՝ զորքը կառավարելու համար, Քոչարյանն արձագանքել է. «Դուք արդեն ախտորոշեցիք պատճառների երեւի 80%-ը դրանից է գալիս։ Լավ, ձեր կարծիքով, եթե պատճառը դա է, ուրեմն դա անլուծելի՞ խնդիր է. շատ հեշտ լուծելի խնդիր է։ Սպայական, կադրային… Նրանց պետք է փոխարինել, արատավոր արմատը տեղից պոկել և իրական պատրաստված և որակով կադրերով համալրել»։ Նա հավելել է, որ ռեժիմային օբյեկտներում հասնել կանխարգելիչ արդյունքների հեշտ է, քանի որ կարելի է  ցանկացած խստության հսկողություն սահմանել։

Խոսելով իրավապահ համակարգի աշխատանքի մասին՝ Քոչարյանը քննադատության է ենթարկել դրա իներտությունը և պատճառահետևանքային կապերի վերլուծության բացակայությունը։ «Համակարգը իներտ է աշխատում։ Աշխատում է վարչական, ձանձրալի, նույն մեխանիզմներով… Պատճառ-պայմանների վերլուծության, քրեաբանական կանխարգելմամբ զբաղվող մարմին չկա»,- նշել է նա։

Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ Քոչարյանը շեշտել է, որ խնդիրը ոչ թե մանր իրացնողներին բռնելն է, այլ ֆինանսական հոսքերը կասեցնելը. «Էականն էն չէ, թե քանի «կլադ» դնող բռնեցիր… Էականն այն է, թե այդ նարկոտիզմի քանի կանալ փակեցիր, և քանի ֆինանսական միջոցների հոսքեր արգելափակեցիր, որպեսզի ոստիկանությունն էլ էս սպառնալիքի հետ կապված միջոցներ ձեռնարկի և հաշվետվություն ներկայացնի»։

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի արդյունավետության առնչությամբ իրավաբանն ուղիղ հարցադրում է արել. «Եթե դու հայտարարում ես, որ պիտի էս օրենքը ընդունելուց հետո գողականները դրսում չլինեն, ուրեմն օրենքը չաշխատեց, չէ՞։ Դե ուրեմն օրենքը իրական կյանքի հետ պետք է համադրել… Ուրեմն այդ օրենքը մեզ պետք չի էլ»։

Անդրադառնալով Շաքիի դեպքերին՝ Հովհաննես Քոչարյանը մատնանշել է սահմանային անվտանգության համակարգային խնդիրը. «Բոլորս էլ գիտենք, որ պատերազմից հետո 700 կիլոմետրանոց սահման ունենք, որտեղ դեմարկացիոն գծեր ընդհանրապես չկան… Կա նաև գոտի, սահմանային… որտեղ պիտի անվտանգային միջոցառումները, օրինակ՝ օպերատիվ-հետախուզական, կազմակերպչական, տեխնիկական, սկսած սովորական ակնադիտումից վերջացրած բարձր տեխնոլոգիական տեխնիկական միջոցների վերահսկողությունը, տեղաշարժի վերահսկողություն… ինչո՞ւ հանկարծ չի աշխատել էս համակարգը»։ Նա ընդգծել է, որ պետք է հասկանալ՝ կա՞ն արդյոք այդ համակարգերը, և եթե այո, ապա ինչու դրանք չեն գործել։

Ամփոփելով խոսքը՝ Քոչարյանը վստահեցրել է, որ իրական փոփոխությունների համար պետք է ձևավորել ադեկվատ պետական ապարատ, որտեղ կաշխատեն հմուտ մասնագետներ. «Մենք պետության անվտանգային զարգացման դինամիկ պայմաններում ենք։ Վատ է, որ կան [նման խնդիրներ], բայց լավ է նաև որ կան, որպեսզի մենք կարողանանք ադեկվատ պետական ապարատ կազմավորել՝ աշխատող ևւ դրանք չէզոքացնող»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1069715.html/feed 0