Արտաքին քաղաքական | Factor.TV https://factor.am Tue, 09 Jun 2026 16:23:37 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Արտաքին քաղաքական | Factor.TV https://factor.am 32 32 ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք https://factor.am/1028767.html https://factor.am/1028767.html#respond Tue, 09 Jun 2026 16:14:34 +0000 https://factor.am/?p=1028767 ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և ԱՄՆ գործընկերների հետ։ Կապանի ամերիկյան անկյունում հավատարմատար Ալենը կներկայացնի «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, Մեղրիում կհանդիպի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի աշակերտների հետ, կայցելի Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու: Նախատեսվում է նաև այց «ՔոնթուրԳլոբալի» Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Այցն ընդգծում է հայ-ամերիկյան աճող գործընկերությունը և մեր շարունակական համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու տնտեսական հնարավորությունները, ամրապնդելու էներգետիկ համագործակցությունը, աջակցելու կրթությանն ու մշակութային ժառանգության պահպանմանը և կառուցելու ավելի բարեկեցիկ ապագա մեր երկրների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

]]>
https://factor.am/1028767.html/feed 0
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1028499.html https://factor.am/1028499.html#respond Tue, 09 Jun 2026 16:00:13 +0000 https://factor.am/?p=1028499 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընտրություններում տարել է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ ստացել որակյալ մեծամասնություն, իսկ իշխանության առանցքը Հայաստանի քաղաքացին է, որը կլինի ցանկացած ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծողը։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ընդդիմության հնարավոր բոյկոտը և իշխանության հետագա անելիքները։ Նա նաև վստահեցրեց, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է շարժվում։

Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը ոչ թե քաղաքական ուժի, այլ Հայաստանի քաղաքացու հաղթանակն է։ «Ցանկացած հաղթանակ, բնականաբար, ոգևորություն է պատճառում, և դա մեզ համար միանշանակ հաղթանակ է, և դա մեր հաղթանակը չէ։ Դա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավատեր, պետականատեր ու պետականակենտրոն քաղաքացու հաղթանակն է», – նշեց Պետրոսյանը։

Նա շնորհակալություն հայտնեց ավելի քան 727 հազար քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ՔՊ-ին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև շուրջ 1.5 միլիոն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ընտրություններին՝ ցուցաբերելով բարձր քաղաքացիաիրավական գիտակցություն։

Անդրադառնալով սահմանադրական մեծամասնություն չունենալու հանգամանքին՝ Պետրոսյանը նշեց. «Այս պահին ունենք որակյալ մեծամասնություն։ Եթե նույնիսկ որակյալ մեծամասնություն չենք էլ ունենա, ունենք պարզ մեծամասնություն՝ ձևավորելու ենք միանձնյա իշխանություն»։

Ռոմանոս Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի ներսում կգտնվեն անհատներ, որոնց հետ հնարավոր կլինի համագործակցել պետական շահից բխող հարցերում։

«Ես լիահույս եմ և վստահ եմ, որ բոլոր երեք ընդդիմադիր ֆրակցիաների, եթե «Բարգավաճ Հայաստանը» կանցնի, իհարկե, կազմերում կլինեն ողջամիտ, հայաստանակենտրոն, արժանապատիվ անձինք, ում հետ որ գուցե աշխատենք, և իրենք առաջնահերթ իրենց անձնական ու իրենց կուսակցություններին ներկայացնող կլանային շահերը ցածր կդասեն պետական, ազգային ու հանրության շահերից»։

Նա հակադրեց ՔՊ-ի և ընդդիմադիր ուժերի ստացած քվեների բնույթը։ «Մեր բոլոր 727 հազար ձայները մենք վաստակել ենք բացառապես քաղաքական, գաղափարական, սկզբունքային դիրքորոշում ունեցող քաղաքացիների քվեով, ի տարբերություն ընդդիմադիր ճամբարի, որտեղ տասնյակ ընտրակաշառքի խոստումների կամ առարկայական տրման դեպքեր կան, որոնցով հիմա տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնված»։

Պետրոսյանի խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտել է հանգուցալուծման փուլ։ «Շաբաթների ընթացքում կառավարությունն արդեն որոշման ձևաչափում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու այդ բեկումնային որոշումը, և որտեղ սահմանված կլինեն արդեն հետագա քայլերը՝ միտված վերջնական պետականացմանը»։

Նա պարզաբանեց, որ սեփականատերերի կողմից կառավարության առաջարկը մերժվելուց հետո, այժմ կառավարությունը մշակում է որոշման նախագիծ, որով ՀԷՑ-ը կճանաչվի հանրության գերակա շահ։ Դրանից հետո լիցենզավորված ընկերությունը կգնահատի բաժնետոմսերի արժեքը, կկատարվի փոխհատուցում, և «գործընթացը կավարտվի պետական ռեգիստրի գործակալությունում ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության անունով գրանցելով»։

Խոսելով Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական ճնշումների մասին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ քաղաքացին իր քվեով ցույց է տվել, որ խաղաղությունն ու արժանապատիվ հարաբերություններն ավելի բարձր է դասում, քան հնարավոր տնտեսական խնդիրները։ Նրա խոսքով՝ իշխանությունն աշխատում է տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ։

«Մեր էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում նաև արևային էներգետիկայի ոլորտում ունեցած զարգացման տեմպերն ու ահռելի պոտենցիալը ինձ վստահություն են ներշնչում, որ մենք կարողանալու ենք նաև պատվով դիմագրավելու էներգետիկ սպառնալիքներով պայմանավորված այդ մարտահրավերներին և ռիսկերը կառավարելի դարձնելուց հետո նաև դրանք լիովին չեզոքացնելու»։

Վարչապետի հետ միջադեպից հետո կալանավորված և արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի իրավիճակի վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Ես ցավում եմ, որ այդ իրավիճակը հասունացել է, բայց նաև Օսիպյանի այդ հրապարակային հայտարարությունները, գրառումներն եմ տեսել, որտեղ ուղիղ բռնության կոչ է արվում Հանրապետության ղեկավարի անձի, այդ թվում նաև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով։ Եվ այդ բռնության կոչի արձագանքն իրավապահներին ես իրավաչափ եմ համարում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1028499.html/feed 0
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին https://factor.am/1028708.html https://factor.am/1028708.html#respond Tue, 09 Jun 2026 14:28:00 +0000 https://factor.am/?p=1028708 Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին X-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ՝ մեր Ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և Եվրոպայում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ»։

]]>
https://factor.am/1028708.html/feed 0
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով https://factor.am/1028676.html https://factor.am/1028676.html#respond Tue, 09 Jun 2026 14:03:32 +0000 https://factor.am/?p=1028676 Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով.

«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային: Կիպրոսը պատրաստ է էլ ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը և Կիպրոս-Հայաստան հարաբերությունները»:

]]>
https://factor.am/1028676.html/feed 0
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում https://factor.am/1028644.html https://factor.am/1028644.html#respond Tue, 09 Jun 2026 13:44:21 +0000 https://factor.am/?p=1028644 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք կշարունակվեն նաև Հայաստանում կայացած ընտրություններից հետո։

«Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նշել է, որ շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով նրա դերը հայ-վրացական հարաբերություններում։

«Փաշինյանի անձնական դերը Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում շատ բարձր է», – նշել է Կոբախիձեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
]]>
https://factor.am/1028644.html/feed 0
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար https://factor.am/1028584.html https://factor.am/1028584.html#respond Tue, 09 Jun 2026 13:15:11 +0000 https://factor.am/?p=1028584 Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրման ռիսկը կարող է բացասական հետևանքներ ունենալ ԱՊՀ երկրների, մասնավորապես, Իրանին սահմանակից երկրների համար։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի  ղեկավար Եվգենի Սիսոևը՝ Մոսկվայում բացված ԱՊՀ անդամ պետությունների՝ ահաբեկչության դեմ պայքարի համար պատասխանատու իրավասու մարմինների բաժինների ղեկավարների և հակաահաբեկչական գործունեությունը համակարգող ազգային կառույցների ղեկավարների 19-րդ հանդիպման ժամանակ։

«Մեր հանդիպումը տեղի է ունենում միջազգային իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին։ Առանցքային արտաքին գործոնը, անկասկած, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են»,- նշել է Սիսոևը։

Նա ասել է, թե Վաշինգտոնի կողմից աջակցվող Իսրայելի ագրեսիան Պաղեստինի դեմ սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավի պատճառով՝ «դառնալով վերջին տարիներին ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար ամենալուրջ մարտահրավերը»։

«Էներգակիրների և հանքանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակումը, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները և հետագա սրման ռիսկը նախադրյալներ են ստեղծում լայնածավալ աղետի համար և կարող են առաջացնել հզոր միգրացիոն հոսքեր, Լիբիայի և Իրաքի նման մարդասիրական ճգնաժամ։ ԱՊՀ բոլոր երկրները, մասնավորապես, Իրանին սահմանակից Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքմենստանը, կարող են բախվել դրա հետևանքներին»,- հայտարարել է նա։

Բացի այդ, նաև հիշեցրել է, որ Սիրիան պահպանում է ահաբեկչական ակտիվության ամենախոշոր օջախներից մեկի կարգավիճակը, որտեղ շարունակվում է զինված հակամարտությունը իշխանությունների և ԻԼԻՊ-ի  գլխավորած ահաբեկչական կառույցների միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1028584.html/feed 0
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը https://factor.am/1028543.html https://factor.am/1028543.html#respond Tue, 09 Jun 2026 10:35:10 +0000 https://factor.am/?p=1028543 Կրեմլում կսպասեն Հայաստանում անցկացված ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է Ինտերֆաքսը։

«Այստեղ կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին։ Գիտեք, կային շատ անհասկանալի կետեր։ Մենք տեսել ենք  բազմաթիվ հաղորդագրություններ խախտումների մասին։ Հետևաբար, մենք, ամեն դեպքում, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացություններին»,- ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]> https://factor.am/1028543.html/feed 0 Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով https://factor.am/1028472.html https://factor.am/1028472.html#respond Tue, 09 Jun 2026 10:18:49 +0000 https://factor.am/?p=1028472 Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Նա նշել է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։

Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։

]]>
https://factor.am/1028472.html/feed 0
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv https://factor.am/1028489.html https://factor.am/1028489.html#respond Tue, 09 Jun 2026 09:52:06 +0000 https://factor.am/?p=1028489 Հայաստանում ընտրություններում հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը բանակցությունների է պատրաստվում իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու շուրջ։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։

Նշվում է, որ պաշտոնական որոշում դեռևս չի կայացվել, ժամանակացույցը դեռևս հաստատված չէ, սակայն Փաշինյանը հայտարարել է իր հետաքրքրության մասին, իսկ համաեվրոպական կենտրոնամետ ընտանիքը կարող է հաստատել «Քաղաքացիական պայմանագրի» անդամակցությունն այս տարվա վերջին։

ԵԺԿ-ին միանալու մտադրություն ունեցող այլ կուսակցությունների թվում են Հունգարիայի իշխող «Տիսա»-ն, Դանիայի «Լիբերալ դաշինքը», Չեխիայի «STAN»-ը և Չեռնոգորիայի իշխող «Եվրոպան հիմա» շարժումը (PES), որի առաջնորդ Միլոժկո Սպաջիչը երկուշաբթի մասնակցել է Սարաևոյում կայացած ԵԺԿ ընդլայնման միջոցառմանը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել կիրակի անցկացված ընտրություններում, որոնք «ուղեկցվել են Ռուսաստանի միջամտության մեղադրանքներով»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, դեռևս 2012 թվականին անդամակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ ստանալով դիտորդ անդամ կուսակցության կարգավիճակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1028489.html/feed 0
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1028398.html https://factor.am/1028398.html#respond Tue, 09 Jun 2026 07:02:23 +0000 https://factor.am/?p=1028398 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույց է տալիս։

]]>
https://factor.am/1028398.html/feed 0