Կարեվորի մասին | Factor.TV https://factor.am Tue, 23 Jun 2026 12:19:43 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Կարեվորի մասին | Factor.TV https://factor.am 32 32 ԵՄ-ն տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար https://factor.am/1033927.html https://factor.am/1033927.html#respond Tue, 23 Jun 2026 12:15:37 +0000 https://factor.am/?p=1033927 Այսօր Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է Connectivity Agenda Platform-ը («Հաղորդակցության օրակարգի հարթակ») և կնքել համաձայնագրեր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնք, ինչպես կանխատեսվում է, կներգրավեն մինչև 2 միլիարդ եվրո՝ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում ռազմավարական կապակցվածության ներդրումների համար։

Հարթակը ներկայացվել է բարձր մակարդակի նախարարական հանդիպման ժամանակ, որը կազմակերպել են ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Սիկելան և կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև G7-ի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակում միջտարածաշրջանային կապի օրակարգն առաջ մղելու համար։

Նշվում է, որ հարթակը մասնակից երկրներին, միջազգային ֆինանսական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին կտրամադրի շրջանակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապի և առևտրի ոլորտներում ներդրումներն ու քաղաքականության գործողությունները համակարգելու համար։ Տարածաշրջանի հետ համագործակցությունն ավելի ամրապնդելու համար մասնակիցները նաև համաձայնել են ամրապնդել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական կատարողականը: Նրանք հրավիրել են հանձնաժողովին՝ գնահատել միջանցքի գործունեությունը և առաջարկել առաջնահերթ գործողություններ՝ դրա մրցունակությունը բարելավելու համար։

Կապի օրակարգի իրականացմանն աջակցելու համար հանձնաժողովը մտադրությունների մասին հայտարարություններ է կնքել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնք նախատեսում են մինչև 2 միլիարդ եվրո ներգրավել Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի և առևտրի խթանման ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Այս ներդրումները կնպաստեն սահմանային կապերի բարելավմանը և միջանցքի երկայնքով առևտրի խթանմանը:

Միջտարածաշրջանային կապի օրակարգը, որը ներկայացվել է Լյուքսեմբուրգում 2025 թվականի հոկտեմբերին կայացած միջտարածաշրջանային անվտանգության և կապի նախարարական հանդիպման ժամանակ, ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարության մի մասն է։ Այն նպատակ ունի ամրապնդել Եվրոպական Միության և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերը Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի միջոցով՝ համակարգելով ռազմավարական ներդրումները և կարգավորող համագործակցությունը։2025 թվականի նոյեմբերին Տաշքենդում կայացած Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի (TCTC) և կապի ներդրողների ֆորումում մասնակիցները ընդգծել էին  միջանցքի աճող ռազմավարական նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն և արդյունավետ երթուղի։

«Աճող հակամարտությունների ժամանակաշրջանում հիանալի է տեսնել, թե ինչպես են այդքան շատ երկրներ միավորվում համատեղ նախագծի շուրջ։ Մեզ անհրաժեշտ են հուսալի առևտրային ուղիներ, և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը հենց դա է։ Առևտուրը երթուղով կարող է հնգապատկվել հաջորդ 15 տարիների ընթացքում։ Դա իրականացնելու համար մենք պետք է միավորենք մեր ջանքերը։ Շատ նախագծեր և նախաձեռնություններ արդեն ընթացքի մեջ են։ Հարթակը կկապի դրանք, կլրացնի մնացած ենթակառուցվածքային բացերը և կկապի երթուղին ծայրից ծայր»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը միջոցառման ժամանակ։

Միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Սիկելան հայտարարել է, որ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը դառնում է Եվրոպայի և Ասիայի միջև կենսականորեն կարևոր կամուրջ։ Այս նոր ներդրումային համաձայնագրերով արդիականացնում ենք ենթակառուցվածքները, բարելավում սահմանային անցակետերը և նպաստում ենք ավելի արագ, ավելի հուսալի և ավելի լավ կապված երթուղու ստեղծմանը, նշել է Սիկելան՝ հավելելով, որ դա միայն տրանսպորտի մասին չէ․ այն մրցունակության, էներգետիկ անվտանգության և քաղաքացիներին ու ընկերություններին այն վստահության ներշնչման մասին է, որ առևտուրն ու շարժունակությունը կարող են շարունակվել նույնիսկ աշխարհաքաղաքական ճնշման ժամանակներում։

«Մրցունակ տնտեսությունները կախված են ուժեղ տրանսպորտային ցանցերից և կապակցվածությունից։ Մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական ներդրումներ ներգրավելով՝ մենք արդիականացնում ենք տրանսպորտային ենթակառուցվածքները, ամրապնդում սահմանային անցակետերը և նպաստում առևտուրին»,- իր հերթին, նշել է ԵՄ տրանսպորտի և տուրիզմի  հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Նա ընդգծել է, որ սա կբացի տնտեսական հնարավորություններ Եվրոպայի և նրա գործընկերների համար Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, կխթանի դիմադրողականությունը և կապահովի շոշափելի օգուտներ ինչպես բիզնեսի, այնպես էլ քաղաքացիների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1033927.html/feed 0
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico https://factor.am/1033941.html https://factor.am/1033941.html#respond Tue, 23 Jun 2026 12:06:47 +0000 https://factor.am/?p=1033941 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է հաջորդ շաբաթ Հայաստան այցելել։ Այս մասին Politico-ին հայտնել են ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ։

ԵՄ պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, կայցելի Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու բարձր մակարդակի դրսևորմամբ, այն բանից հետո, երբ նրա եվրոպամետ կուսակցությունը վճռական հաղթանակ տարավ երկրի հունիսյան խորհրդարանական ընտրություններում, ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ հուլիսի 1-ի այցը, որի ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել, տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Փաշինյանը ձգտում է ամրապնդել Հայաստանի հեռանալը Մոսկվայից և խորացնել կապերը Եվրամիության հետ՝ երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվեի շրջանակում քվեարկությունից հետո։

«Մենք տեսել ենք, որ երկիրը Ռուսաստանի կողմից ենթարկվում է ինտենսիվ և հետևողական ճնշման. այցը կուղարկի աջակցության ուժեղ ազդանշան՝ շարունակելով արդեն իսկ տրամադրված կոնկրետ աջակցությունը»,- անանունության պայմանով ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը, որն աշխատում է նախատեսված ուղևորության վրա։

Աղբյուրները հավելել են, որ դա ուղերձ կլինի, որ «Եվրոպան այստեղ է ձեզ համար»։

Այս ուղևորությունն այլ հետևանքներ ունի Բրյուսելի համար, քանի որ հուլիսի 1-ին նախատեսված Հանձնակատարների կոլեգիայի նիստը չեղարկվել է՝ ըստ երկու պաշտոնյաների։

Լրատվամիջոցը նշում է, որ հաջորդ շաբաթվա ուղևորությունը կլինի ֆոն դեր Լեյենի երկրորդ այցը Հայաստան երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Հանձնաժողովի նախագահը մայիսին Երևանում էր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը հյուրընկալել էր Հայաստանը՝ նախքան ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին մասնակցելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1033941.html/feed 0
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում https://factor.am/1033854.html https://factor.am/1033854.html#respond Tue, 23 Jun 2026 09:44:08 +0000 https://factor.am/?p=1033854 Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվել է Արցախի դրոշը։

Հիշեցնենք` Factor TV-ին հունիսի 20-ին արձանագրել էր, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը։

Արցախի դրոշը տեղադրվել էր 2022 թվականի ապրիլին` իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած Դիմադրության շարժման անդամների կողմից։ Մինչ այս մի քանի միջադեպ էր տեղի ունեցել հրապարակում տեղադրված դրոշը շուրջ։

2022 թվականին ԱԺԲ անդամներն այն ներկել էին` նմանեցնելով ՀՀ դրոշին, ինչը կոնֆլիկտի պատճառ էր դարձել ԱԺԲ-ի և ՀՅԴ անդամների միջև։

Ի վերջո՝ Դաշնակցության ներկայացուցիչները ներկված դրոշը փոխարինել էին Արցախի դրոշով։

Վարչապետը Արցախի սիմվոլիկայի օգտագործումը խնդրահարույց է համարում։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշը գնահատել էր որպես պատերազմի վերսկսման սպառնալիք։

«Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրների խորհրդարանում պատերազմի սպառնալիք է։ Ես արդեն ասել եմ այդ խոսույթները 300 հազար ադրբեջանցիների և այլն, մեք ոնց ենք փակում։ Մենք ասում ենք՝ այն էլ չկա, այն էլ չկա։ Երբ դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, իրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը։ Ու հետո դժվար է որոշել` ով առաջինը ինչ ասաց, ով հետո ինչ ասաց», – նշել էր Փաշինյանը։

Նարեկ Կիրակոսյան

]]>
https://factor.am/1033854.html/feed 0
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ https://factor.am/1033833.html https://factor.am/1033833.html#respond Tue, 23 Jun 2026 09:23:09 +0000 https://factor.am/?p=1033833 Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։

ՀՀ պաշտպանության նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- փոխանցեցին ՊՆ-ից։

]]>
https://factor.am/1033833.html/feed 0
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան https://factor.am/1033723.html https://factor.am/1033723.html#respond Tue, 23 Jun 2026 07:06:59 +0000 https://factor.am/?p=1033723 Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարանում։

Խուզարկության մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

ՔԿ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ` չնշելով, թե որ գործի շրջանակներում։

Բնակարանից զատ, ըստ ՔԿ-ի, գործողություններ են իրականացվում նաև ավտոմեքենայում։

Նարեկ Կիրակոսյան

]]>
https://factor.am/1033723.html/feed 0
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Մարթա Կոս https://factor.am/1033682.html https://factor.am/1033682.html#respond Tue, 23 Jun 2026 06:12:39 +0000 https://factor.am/?p=1033682 Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն։ Այս մասին  X-ի իր միրոբլոգում գրել է ԵՄ ընդլլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման վերաբերյալ։

«Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։ Մենք հանդիպեցինք «Կապի օրակարգի հարթակի» (Connectivity Agenda Platform) վաղվա մեկնարկից առաջ, որտեղ կշարունակենք մեր աշխատանքը՝ Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու համար»,- գրել է Կոսը։

Նա նշել է, որ դա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքը նոր շուկաներ հասցնել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել էր 34 մլն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1033682.html/feed 0
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահ․ կառավարությունը ներկայացրեց նախագիծը https://factor.am/1033499.html https://factor.am/1033499.html#respond Mon, 22 Jun 2026 13:10:37 +0000 https://factor.am/?p=1033499 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ: Նման նախագիծ է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախագծի հիմքում պետության այն դիրքորոշումն է, որ էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը սովորական բիզնես չէ։ Դա ռազմավարական նշանակության ենթակառուցվածք է, որի աշխատանքից կախված են բնակչության առօրյան, արդյունաբերության գործունեությունը, պետական կառույցների աշխատանքը, տրանսպորտն ու կապի համակարգերը։

Նախարարության հիմնավորման համաձայն՝ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս սահմանափակել սեփականության իրավունքը, եթե դրա համար առկա է հանրության գերակա շահ, և եթե պահպանվում են իրավաչափության, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքները։ Պետական մարմինների գնահատմամբ՝ եթե էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առաջացած խնդիրները կարող են վտանգել հանրային շահը, պետության միջամտությունը կարող է համարվել իրավաչափ։

Նախագծում առանձնահատուկ ընդգծվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը այն ծառայություններից է, որը չի կարող դադարել նույնիսկ կառավարման ճգնաժամի պայմաններում։ Այդ պատճառով պետությունը պարտավոր է ապահովել համակարգի անխափան աշխատանքը՝ անկախ ընկերության վիճակից կամ սեփականատիրոջ փոփոխությունից։

ՏԿԵՆ-ը հիշեցնում է, որ գործող օրենսդրության համակարգային վերլուծությունը ցույց է տալիս՝ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտը բնական մենաշնորհ է և գտնվում է պետական հատուկ վերահսկողության ներքո։ Այդ վերահսկողության նպատակն է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և ծառայությունների շարունակականությունը։

Հիմնավորման մեջ ուշադրություն է դարձվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնմանը։ Նախարարության գնահատմամբ՝ այդ քայլը վկայում է, որ իրավասու մարմինը արձանագրել է հնարավոր խախտումներ կամ ռիսկեր, որոնք կարող են վտանգել հանրային շահը։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության անխափան էլեկտրամատակարարմանը, սոցիալական և ռազմավարական նշանակության օբյեկտների բնականոն գործունեությանը, էներգետիկ համակարգի կայունությանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։

Նախարարությունը շեշտում է, որ բաշխիչ ցանցերի գործունեության խափանումը կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և անվտանգային լուրջ հետևանքների։ Հենց այս հանգամանքով է, ըստ հիմնավորման, պայմանավորված պետության ոչ միայն իրավունքը, այլև սահմանադրաիրավական պարտականությունը՝ միջամտելու այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պաշտպանել հանրային շահը։

Նախագծում նաև հղում է կատարվում Սահմանադրությանը, համաձայն որի՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով, եթե դրա նպատակը հանրության գերակա շահի ապահովումն է։ Տվյալ դեպքում, ըստ ՏԿԵՆ-ի, այդ շահը դրսևորվում է բնակչության կենսական ծառայությունների անխափան ապահովման, էներգետիկ անվտանգության պահպանման և հանրային կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Այսպիսով, կառավարությունը հիմնավորում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողության ուժեղացման հարցում առաջնային են ոչ թե սեփականության, այլ հանրային անվտանգության, կայունության և էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումները։

 

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1033499.html/feed 0
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը https://factor.am/1033348.html https://factor.am/1033348.html#respond Mon, 22 Jun 2026 08:50:12 +0000 https://factor.am/?p=1033348 Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Այս մասին Factor․am-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանից։

Դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Նշենք, որ Վարդանյանը նախկինում պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, մինչև այդ՝ «Իմ քայլը»-ի ցուցակով։ Զեյնալյանը, մինչև ՍԴ դատավոր ընտրվելը, Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության կազմում է ընդգրկված եղել, 16 տարի շարունակ «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը:

«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝  Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն որոշ ուժեր ներկայացրել են նաև այլ պահանջներ։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Սահմանադրական դատարան է դիմել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ներկայացուցիչները պնդում են, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել և ԿԸՀ-ն վերաքվեարկություն կազմակերպելու որոշում չի կայացրել։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկում են նաև Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը քննվում են բանավոր ընթացակարգով, իսկ ՍԴ-ն պարտավոր է վերջնական որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1033348.html/feed 0
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր https://factor.am/1033257.html https://factor.am/1033257.html#respond Mon, 22 Jun 2026 06:12:29 +0000 https://factor.am/?p=1033257 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին և երկու ամսով կալանավորվել, կիրառվել է նաև տեսակցությունների սահմանափակում։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Գրիգորյանի որդին մեկ տարի է հետախուզման մեջ էր. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով:

Ռոզա Վարդանյան

]]>
https://factor.am/1033257.html/feed 0
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ https://factor.am/1033185.html https://factor.am/1033185.html#respond Sun, 21 Jun 2026 14:04:08 +0000 https://factor.am/?p=1033185 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է պայքարել իր քաղաքական ապագայի համար։ Սակայն, ինչպես կիրակի՝ հունիսի 21-ին, հաղորդել է BBC-ն, վերջին երկու օրերի ընթացքում կառավարության ներսում տրամադրությունները զգալիորեն փոխվել են։

Հեռարձակողի տվյալներով՝ իշխանության ներկայացուցիչների շրջանում գնալով ավելի շատ են նրանք, ովքեր չեն բացառում, որ արդեն երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Սթարմերը կարող է հայտարարել վարչապետի պաշտոնից հեռանալու ժամկետների մասին։

Ճգնաժամի պատճառներից մեկը լեյբորիստների մի մասի դժգոհությունն է վարչապետի վարկանիշի անկման կապակցությամբ։ Կառավարության ղեկավարի համար լրացուցիչ հարված են դարձել խորհրդարանի լրացուցիչ ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել Մեծ Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բերնհեմը։ BBC-ի տեղեկություններով՝ դրանից հետո աճել է այն պատգամավորների և նախարարների թիվը, որոնք անհրաժեշտ են համարում Սթարմերի հեռանալը։

Հենց Էնդի Բերնհեմն է ներկայում դիտարկվում որպես Լեյբորիստական կուսակցության հաջորդ առաջնորդի և հավանական վարչապետի պաշտոնի գլխավոր ֆավորիտը։ Բերնհեմը Մեծ Մանչեսթրի քաղաքապետ է 2017 թվականից։ 2015 թվականին նա պարտվել էր կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում Ջերեմի Քորբինին։

Միևնույն ժամանակ, բաց է մնում հարցը, թե արդյոք կկայանա լիարժեք պայքար կուսակցության ղեկավարության համար։ Հնարավոր թեկնածուների թվում նախկինում նշվում էր նաև առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգի անունը, սակայն կուսակցությունում արդեն քննարկվում է հավանական հավակնորդների միջև համաձայնությունների ձեռքբերման հնարավորությունը։

]]>
https://factor.am/1033185.html/feed 0