Տնտեսություն | Factor.TV https://factor.am Thu, 05 Nov 2026 15:57:41 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Տնտեսություն | Factor.TV https://factor.am 32 32 ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1078038.html Thu, 05 Nov 2026 16:10:43 +0000 https://factor.am/?p=1078038 Հայաստանը ԵԱՏՄ-ին ավելի շատ է տալիս, քան ստանում է, և պետք է ավելի մեծ մասնաբաժին ունենար միության ընդհանուր տնտեսական համակարգում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմաններին և հնարավոր սահմանափակումներին։

«Հայաստանը ոչ թե պիտի 450 տա, 250 ստանա, այլ արդար է, որ Հայաստանը պիտի 900 ստանա։ Այսինքն՝ մենք շատ ենք տալիս, քիչ ենք ստանում։ Մենք արդեն շատ վատ վիճակում ենք, մենք պիտի արդեն ոչ թե 450 տայինք ու 250 ստանայինք, մենք ուղղակի 900 ստանայինք՝ 450 տալով»,- ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի մասնաբաժնի ավելացման հարցով տարբեր ժամանակներում քննարկումներ են եղել, ընդ որում՝ նման հարցեր բարձրացրել են նաև այլ երկրներ։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ քննարկումները հնարավորինս նպաստավոր պայմաններում անցկացնելու և դրական արդյունքի հասնելու համար։

Հարցին՝ արդյոք ակնկալում է, որ Հայաստանի ներկայացրած փաստարկները կարող են հանգեցնել սահմանափակումների վերացմանը, Պապոյանը պատասխանեց, որ լավատես է։

«Կարծում եմ, որ նվազագույնը մեկ երկիր կօգտվի իր վետոյի իրավունքից։ Մենք էլ պիտի քննարկենք, հասկանանք դա, ես երբեք իլյուզիաներ չեմ ունենում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր ընթացակարգերի մասին մանրամասները կներկայացնի նոյեմբերի 10-ին։

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարին և ԵԱՏՄ-ի հնարավոր արձագանքին՝ Պապոյանն ասաց, որ որևէ երկիր կարող է վերաբերմունք ունենալ Հայաստանի որոշումների նկատմամբ, սակայն պետք է հասկանալ՝ արդյոք իրավասու է պահանջներ ներկայացնել։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ և կշարունակի կատարել միության շրջանակում ստանձնած պարտավորությունները այնքան ժամանակ, քանի դեռ անդամակցությունը ճիշտ կհամարի։

Պապոյանը նաև ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավոր ժամկետների մասին հայտարարություններն ուղղված են միջազգային հանրությանը և որևէ երկրի առանձնապես չեն հասցեագրված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

]]>
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում https://factor.am/1077823.html Thu, 05 Nov 2026 15:19:25 +0000 https://factor.am/?p=1077823 Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ը  ամերիկյան Comstock Resources-ի հետ ստորագրել է վերջնական համաձայնագիր՝ ԱՄՆ-ում գազի արդյունահանման երեք նախագծերում ոչ օպերացիոն մասնակցության բաժնեմասեր ձեռք բերելու վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ SOCAR-ի և ամերիկյան Comstock ընկերության միջև ստորագրվել է առուվաճառքի վերջնական պայմանագիր, որը նախատեսում է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը ձեռք կբերի հետևյալ բաժնեմասերը՝ առանց գործառնական գործունեության կառավարմանը մասնակցելու իրավունքի Legacy Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 20% բաժնեմաս, Western Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 15% բաժնեմաս, Pinnacle Gas Services LLC ընկերությունում՝ Comstock-ին պատկանող 73% բաժնեմասի 15%-ը։

Համաձայն պայմանագրի՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1,65 միլիարդ ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով գնման գնի հնարավոր ստանդարտ ճշգրտումները։ Նշվում է, որ հինգ տարի անց, ինչպես նաև Western Haynesville նախագծի շրջանակում հետախուզման և արդյունահանման ակտիվներում ներդրված միջոցներից SOCAR-ի 15% եկամտաբերության ապահովումից հետո, ընկերության բաժնեմասն այդ ակտիվներում կնվազի մինչև 7,5%։

Գործարքի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվել 2026 թվականի հուլիսի 1-ը։

Գործարքի ավարտի համար ներկայում իրականացվում են համապատասխան պետական մարմիններից անհրաժեշտ թույլտվություններ ստանալու գործընթացները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական ընթացակարգերը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

]]>
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները https://factor.am/1077880.html Thu, 05 Nov 2026 12:56:45 +0000 https://factor.am/?p=1077880 Ռուսական դիզելային վառելիքով ԱՄՆ ուղևորվող նավերի խմբից երկու լցանավ փոխել է իր երթուղին։ Խոսքը Talisman (IMO՝ 9292060) և Leruo (IMO՝ 9385831) լցանավերի մասին է, որոնք գտնվում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, հայտնում է Financial Times-ը։

The Insider-ի կողմից ուսումնասիրած Starboard Maritime Intelligence նավերի հետևման ծառայության տվյալների համաձայն՝ Talisman-ը Ատլանտյան օվկիանոսից ուղղություն է վերցրել դեպի Միջերկրական ծով և ներկայումս գտնվում է Թունիսի ափերի մոտ։ Նավը, որը նախկինում շարժվում էր դեպի ԱՄՆ-ի Ատլանտյան ափ, նոյեմբերի 2-ին իր կարգավիճակը փոխել է «սպասում է հետագա հրահանգների», ինչը կարող է նշանակել, որ բեռի գնորդը կամ նշանակման նավահանգիստը դեռ հաստատված չէ։ Մյուս լցանավը՝ Leruo-ն, որը նույնպես պատկանում է այսպես կոչված «ստվերային նավատորմին» և գտնվում է պատժամիջոցների տակ, նոյեմբերի 3-ին նշանակման երկիրը փոխել է Բրազիլիայով, սակայն առայժմ շարունակում է մնալ Ատլանտյան օվկիանոսում։

Սկզբում լրատվամիջոցները հիշատակում էին երեք լցանավ, որոնք Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև գործարքի մասին հայտարարությունից հետո ռուսական դիզելային վառելիքի բեռով ուղևորվել էին ԱՄՆ։ Դրանք էին Talisman-ը, Leruo-ն և Agioi Fanendes-ը (IMO՝ 9798375)։

Այնուհետև Greenpeace Ukraine-ը բացահայտել էր գործարքին մասնակցող ևս չորս լցանավ՝ Taurus (IMO՝ 9417206), Pvt Azura (IMO՝ 9423683), Iblea (IMO՝ 9244441) և Primorye (IMO՝ 9236743)։

Starboard Maritime Intelligence-ի տվյալների համաձայն՝ Agioi Fanendes-ը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ «սպասում է հետագա հրահանգների» (for orders) կարգավիճակով, իսկ Taurus-ը նոյեմբերի 5-ին մտել է ԱՄՆ-ի Բալթիմոր նավահանգիստ։

Pvt Azura-ն և Iblea-ն շարունակում են շարժվել դեպի ԱՄՆ-ի արևելյան ափ՝ որպես նշանակման վայր նշելով Միացյալ Նահանգները։ Primorye-ն գտնվում է Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ՝ որպես նշանակման վայր նշելով Բահամյան կղզիները։

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, ԱՄՆ-ում դիզելային վառելիքի պաշարները նվազել են՝ հասնելով 100 միլիոն բարելից ցածր մակարդակի։ Նման իրավիճակ վերջին անգամ գրանցվել էր ավելի քան երկու տասնամյակ առաջ։

Հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը նախատեսում է ռուսական 4,8 միլիոն տոննա դիզելային վառելիքի մատակարարում ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ։ Ռուսաստանն անմիջապես վերացրել էր մինչ այդ գործող դիզելային վառելիքի արտահանման արգելքը՝ խոստանալով հոկտեմբերին արտահանել 300 հազար տոննա, նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, այնուհետև՝ 1 միլիոն տոննա և ավելի ուշ՝ լրացուցիչ 3 միլիոն տոննա։

Թրամփը հայտարարել էր, որ գործարքը կօգնի զսպել ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների աճը։ Սակայն Կոնգրեսի դեմոկրատները հայտարարել են գործարքի վերաբերյալ հետաքննություն սկսելու մտադրության մասին՝ մտահոգություն հայտնելով, որ այն կարող է հակասել գործող պատժամիջոցային ռեժիմին։

Հոկտեմբերի վերջին The Washington Sun-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները ոչ պաշտոնական կարգով փորձում են համոզել ամերիկյան ընկերություններին ընդունել ռուսական դիզելային վառելիքը, որն այժմ տեղափոխվում է Ատլանտյան օվկիանոսով։ Հրապարակման համաձայն՝ գործարարները հրաժարվում են դրանից՝ մտավախություն ունենալով հնարավոր իրավական պատասխանատվության և հեղինակության կորստի պատճառով։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում Դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ստանալ Կոնգրեսի երկու պալատներում։

 

]]>
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ https://factor.am/1077868.html Thu, 05 Nov 2026 12:27:53 +0000 https://factor.am/?p=1077868 Շարունակվում են բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում։

]]>
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1077744.html Thu, 05 Nov 2026 08:21:33 +0000 https://factor.am/?p=1077744 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։

]]>
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1077725.html Thu, 05 Nov 2026 07:00:13 +0000 https://factor.am/?p=1077725 Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։

]]>
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ https://factor.am/1077692.html Thu, 05 Nov 2026 06:00:41 +0000 https://factor.am/?p=1077692 Շարունակվում են բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում։

]]>
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ https://factor.am/1077688.html Thu, 05 Nov 2026 05:45:20 +0000 https://factor.am/?p=1077688 Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 5-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 359 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 361 դրամ փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 401 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 404.5 դրամ փոխարժեքով:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.12 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,21 դրամ փոխարժեքով։

]]>
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե https://factor.am/1077521.html Wed, 04 Nov 2026 13:09:21 +0000 https://factor.am/?p=1077521 Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ում աշխատանքները դեռ ընթացքի մեջ կլինեն։ Այս մասին հայտնել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Քննարկվել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրի ընթացքը, շինարարական ընկերությունների ընտրության նախապատրաստական աշխատանքներն ու ծրագրերի իրականացման ժամկետները։

Ջրային կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այսօր հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասում ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի, Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիայի, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովայի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ջրամբարաշինական ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, իրականացման ժամանակացույցը ու առաջիկա անելիքները՝ կապված շինարարական ընկերությունների նախաորակավորման և պահանջվող փաստաթղթերի նախապատրաստման հետ։

Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրին, որը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 23-ի 7-րդ նիստում։

Արամազդ Ղալամքարյանը շեշտել է, որ մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի շինարարություն, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ի կառուցման աշխատանքները՝ ընթացքի մեջ։

Ջրային կոմիտեի նախագահը կարևորել է ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերանայել գնումների նախնական ռազմավարությունը և դիտարկել աշխատանքների փաթեթավորման այլընտրանքային տարբերակներ։

Այս համատեքստում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հրավիրելով տեղական և միջազգային շինարարական ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումների ընթացքում կգնահատվեն ընկերությունների տեխնիկական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև հինգ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և առաջիկա ծրագրերի արդյունավետ ու ժամանակին իրականացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արագ կազմակերպումը։

]]>
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան https://factor.am/1077517.html Wed, 04 Nov 2026 12:58:43 +0000 https://factor.am/?p=1077517 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Քաղաքաշինության կոմիտեում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են հայկական ընկերությունների հետ համատեղ շինարարական ծրագրերում ներդնել սարքավորումների, շինանյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը։

Հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական համագործակցության խորացման հնարավորությունները քաղաքաշինության ոլորտում։ Կողմերը վերահաստատել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու պատրաստակամությունը։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները: 

Կարևորվել է երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում ձևավորված համագործակցության խորացումը։

Անդրադառնալով Հայաստանում շինարարության մեծ ծավալներին՝ դեսպանն ընդգծել է, որ իրանական ընկերությունները սարքավորումների, նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը պատրաստ են ներդնել հայկական ընկերությունների հետ համատեղ ծրագրերում։ 

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ուղղություններով աշխատանքների իրականացման պատրաստակամությունը»։

 

 

]]>