Մշակույթ | Factor.TV https://factor.am Fri, 16 Oct 2026 11:39:32 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.3 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Մշակույթ | Factor.TV https://factor.am 32 32 ԿԳՄՍ նախարարը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են 2027-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները https://factor.am/1071137.html https://factor.am/1071137.html#respond Fri, 16 Oct 2026 11:48:07 +0000 https://factor.am/?p=1071137 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ քննարկել է 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել մրցումների անցկացման վայրերի նախապատրաստմանը, կամավորների ներգրավմանը և միջազգային պատվիրակությունների մասնակցության ապահովմանը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։

Հանդիպման առանցքային թեման 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներն են եղել։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացմանն աջակցելու համար՝ շեշտելով Հայաստանի հանձնառությունը ֆրանկոֆոն արժեքների տարածմանը, բազմալեզվության խթանմանը, միջմշակութային երկխոսության զարգացմանը և երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ խաղերի հյուրընկալումը Հայաստանի համար ոչ միայն միջազգային մարզական և մշակութային խոշոր իրադարձություն է, այլև ֆրանկոֆոն ընտանիքի հետ կապերի ամրապնդման, երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման և երկարաժամկետ համագործակցության ընդլայնման կարևոր հնարավորություն։

Անդրադարձ է եղել խաղերի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ մրցումների անցկացման վայրերի նախապատրաստմանը, միջազգային փորձագետների հետ համագործակցությանն ու կամավորների ներգրավմանը։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու խաղերի՝ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպումը՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությունը խաղերի միջազգային առաջխաղացմանը, անդամ պետությունների ակտիվ ներգրավմանը, ազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի մասնակցության խրախուսմանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը։ Նա կարևորել է խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրանց նշանակությունը ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման, երիտասարդների ակտիվ ներգրավվածության և փոխգործակցության խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն արժեքների տարածման տեսանկյունից։ Լուիզ Մուշիկիվաբոն նաև վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղերի հաջող կազմակերպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, երիտասարդության, մշակույթի և ֆրանսերենի ուսուցման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է զարգացնել համատեղ ծրագրերը ինչպես խաղերի նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը։
Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Ծրագրում ընդգրկված են 10 մարզաձև և 10 մշակութային մրցույթ»։

]]>
https://factor.am/1071137.html/feed 0
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր https://factor.am/1070805.html https://factor.am/1070805.html#respond Thu, 15 Oct 2026 11:30:50 +0000 https://factor.am/?p=1070805 Դերասան, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը կարժանանա Golden Globes-ի Beacon Award
մրցանակին՝ Silk Road Tribute Gala-ի շրջանակում, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի
23-24-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում․ հայտնում են Golden Globes-ից։

«Ոսկե գլոբուս» ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկոն
անցկացվելու է առաջին անգամ եւ նվիրված է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի կինոյի եւ հեռուստատեսության
ներկայացուցիչներին։ Երկօրյա միջոցառումը կնշանավորի «Մետաքսի ճանապարհ» տարածաշրջանի կինոյի եւ
հեռուստատեսության գործիչների բացառիկ ձեռքբերումները։

Սամվել Թադեւոսյանին պատվավոր այս մրցանակը տրվում է որպես կինոյի, հեռուստատեսության եւ թատրոնի
դերասան, ում ստեղծագործական աշխատանքը ներկայացնում է տարածաշրջանի նոր սերնդի տաղանդը։
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ մրցանակակիր վեց արտիստները ներկայացնում են Հայաստանը,
Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը։

«Մեզ համար մեծ պատիվ է արժեւորել արտիստների այս բացառիկ խմբի ձեռքբերումները, որոնց աշխատանքներն
արտացոլում են Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի մշակութային խորությունը, ստեղծարարությունն ու
պատմություններ պատմելու յուրահատուկ ավանդույթները,- նշում է «Golden Globes»-ի նախագահ Հելեն
Հյոնեն,- կինոյում, հեռուստատեսությունում եւ արվեստի ոլորտում իրենց անհատական ներդրման շնորհիվ՝
պատվավոր մրցանակակիրներից յուրաքանչյուրը նպաստել է, որ տարածաշրջանի պատմություններն ու ստեղծարար
ձայները հասնեն ինչպես իրենց հայրենիքի, այնպես էլ աշխարհի տարբեր անկյունների հանդիսատեսին։ Մենք
անհամբերությամբ սպասում ենք մրցանակակիրներին Տաշքենդում՝ տոնելու նրանց ձեռքբերումները»։

]]>
https://factor.am/1070805.html/feed 0
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է https://factor.am/1070479.html https://factor.am/1070479.html#respond Wed, 14 Oct 2026 14:05:34 +0000 https://factor.am/?p=1070479 Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ և տենոր Պլասիդո Դոմինգոն։ Նա Երևանում հանդես կգա բացառիկ համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, հիշում եմ, որ նախորդ այցելությանս ժամանակ հրաշալի ժամանակ եմ անցկացրել Հայաստանում։ Մի քանի ժամ է, ինչ ժամանել եմ, հոգնած եմ, բայց խոսստանում եմ՝ համերգին արդեն պատրաստ կլինեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Դոմինգոն։

Գալա-համերգը նվիրված է անվանի հայ տենոր, Դոմինգոյի վաղեմի ընկեր և գործընկեր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին։ Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, ինչպես նաև Բարսեղ Թումանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հովհաննես Այվազյանը և այլք։ Սա մաեստրոյի երրորդ այցն է Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան

]]>
https://factor.am/1070479.html/feed 0
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով https://factor.am/1069947.html https://factor.am/1069947.html#respond Tue, 13 Oct 2026 07:20:22 +0000 https://factor.am/?p=1069947 Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում` չզեկուցվող հարցերի փաթեթով, որն ընդունվել է:

Նախագծի համաձայն՝ Մետաքսեի փողոցը կսկսվի Արտաշատի ջրանցքի մոտից, կանցնի Ռոստովյան փողոցին զուգահեռ և կհասնի Ազատամարտիկների փողոց։

Մետաքսեն ծնվել է 1926 թվականին՝ Շիրակի մարզի ներկայիս Արևշատ գյուղում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։

Նա հայ պոեզիայի զարգացման գործում նշանակալի ավանդ է ունեցել։ Մետաքսեն ավելի քան երեք տասնյակ գրքերի հեղինակ է։ Նրա հայտնի ժողովածուներից են «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է», «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր» և «Երբ ես գալու, Տեր» ստեղծագործությունները։ 1995 թվականին հրատարակվել է նրա «Շամիրամ» պոեմը։ Հեղինակել է նաև մանկական գրքեր։

Մետաքսեն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել։ 1989-1991 թվականներին եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մասնակցել է աղետի գոտում օգնության կազմակերպման աշխատանքներին՝ աջակցելով Գյումրիի և Սպիտակի բնակիչներին, այդ թվում՝ որբացած երեխաներին։

1992-1995 թվականներին Հայաստանի գրողների միությունում ստեղծել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը և եղել զինվորներին աջակցող հանձնաժողովի նախագահը։ Նա զբաղվել է արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին օգնություն տրամադրելու հարցերով։

Մետաքսեն արժանացել է մի շարք պետական և հասարակական պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանների։

Նրա անվամբ փողոց անվանակոչելու միջնորդությունը ներկայացրել է դուստրը՝ Լիլիթ Աղագյուլյանը։

Մետաքսեն մահացել է 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ Երևանում։

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1069947.html/feed 0
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել https://factor.am/1069688.html https://factor.am/1069688.html#respond Mon, 12 Oct 2026 11:51:12 +0000 https://factor.am/?p=1069688 Կոտայքի մարզում գտնվող Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և բարերար Դավիթ Տոնոյանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Ըստ պայմանավորվածության՝ բարերարը սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, իսկ նախարարությունը կհամաձայնեցնի նախագծերը և կտրամադրի վերականգնման աշխատանքների անհրաժեշտ թույլտվությունները։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարի միջև Կոտայքի մարզի Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման վերաբերյալ ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Դավիթ Տոնոյանը:

Կարևորելով պատմամշակութային ժառանգության դերն ու այն սերունդներին անխաթար փոխանցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգռված լինելով սատարելու հուշարձանների պահպանությանը, օգտագործմանն ու Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կողմերը նախատեսում են միավորել ջանքերը «Հավուց Թառ վանական համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանման ու վերականգնման նպատակով՝ ՀՀ օրենսդրության շրջանակում։

«Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ ու օրինակելի մոդել է։ Անչափ կարևորում եմ այս գործակցությունը, որը միտված է մեր մշակութային ժառանգության պահպանմանը»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ ու պատասխանատու աշխատանքի համար:

Ըստ պայմանավորվածության՝ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով կքննարկի համալիրի գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի համապատասխան եզրակացություն։ Նախարարությունը կհամաձայնեցնի ներկայացված աշխատանքային նախագծերը՝ ապահովելով ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների թույլտվություն, ինչպես նաև գործընթացի ողջ ընթացքում ցուցաբերով մասնագիտական ու իրավական խորհրդատվություն:

Բարերարն իր հերթին սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ դրանք ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Նախարարությանը կտրամադրվեն նաև հեղինակային ու տեխնիկական հսկողության, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը»:

]]>
https://factor.am/1069688.html/feed 0
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի https://factor.am/1068678.html https://factor.am/1068678.html#respond Thu, 08 Oct 2026 11:25:18 +0000 https://factor.am/?p=1068678 Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեն հայտարարել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկրին։

«Գրականության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Էնն Քարսոնին՝ «դասական ավանդույթի հետ խաղային երկխոսության միջոցով ժամանակակից գրականության համար նոր ձևեր ստեղծած իր համարձակ և նորարարական ստեղծագործության համար»,- ասվում է մրցանակաբաշխության պաշտոնական հայտարարությունում։

Էնն Քարսոնը ծնվել է 1950 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում։ 1981 թվականին նա հրապարակել է դասական բանասիրության ոլորտում իր դոկտորական ատենախոսությունը՝ «Odi et Amo Ergo Sum» վերնագրով։ Ստեղծագործական գործունեության ամբողջ ընթացքում նա բանաստեղծություն գրելը համատեղել է թարգմանական աշխատանքների և տարբեր համալսարաններում դասավանդելու հետ։

Նրա գրական ստեղծագործությունների գրեթե ամբողջ ծավալը կենտրոնացած է բանասերի՝ բառերի հանդեպ ունեցած մոլուցքի և բանաստեղծի՝ նոր իմաստների որոնման ձգտման հատման կետի վրա։ Ինքը՝ Քարսոնը, իր բոլոր աշխատանքների մեկնարկային կետ է համարում բառերի ստուգաբանությունը։

Անցյալ տարի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել հունգարացի գրող Լասլո Կրասնահորկայնը։

Հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրը, որը 1968 թվականին հիմնադրել է Շվեդիայի պետական բանկը, հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին։ 2026 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը յուրաքանչյուր անվանակարգում կազմում է 12 միլիոն կրոն (շուրջ 1,2 միլիոն դոլար)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1068678.html/feed 0
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին https://factor.am/1068057.html Wed, 07 Oct 2026 06:29:09 +0000 https://factor.am/?p=1068057 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին, որոնք նվիրված են Հայաստանի անկախության 35-ամյակին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։

Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ և այցելություններ՝ ուղղված հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը»։

]]>
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ https://factor.am/1067880.html Tue, 06 Oct 2026 13:37:08 +0000 https://factor.am/?p=1067880 «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական փառատոնի եզրափակիչ գալա համերգին զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու պատանիները հանդես են եկել հայաստանյան հայտնի արտիստների հետ։ Փառատոնին մասնակցել են նաև հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից և այլ երկրներից։

ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո Ազատության հրապարակում անցկացվել է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի եզրափակիչ գալա համերգը։

Փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք կողքի, հանդես են եկել հայաստանյան երաժշտական ոլորտի անվանի արտիստների՝ հայկական ջազի լեգնեդ Լևոն Մալխասյանի,  Լիպարիտ Ավետիսյանի,  Ռուբեն Հախվերդյանի,  Վարսենիկ Ավանյանի, Գոռ Սուջյանի, Իվետա Մուկուչյանի, Ռոբերտո Կել Տոռեսի, Հասմիկ Կարապետյանի, Արամեի, ինչպես նաև A’Chila, «Նեմրա», «Գաթա Բենդ», «Լավ Էլի» երաժշտական խմբեր հետ:

Գալա համերգի ողջ ընթացքում հանդիսատեսը, հյուրերն ու անցորդները երգով ու պարով միացել էին փառատոնի մասնակիցներին՝ Ազատության հրապարակը  վերածելով միջազգային արվեստի, ջերմության ու ներառականության  կենտրոնի:

Գալա համերգի շրջանակում Ազատության հրապարակի տարածքում կազմակերպվել էր  նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Այս տարի փառատոնին մասնակցել են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ և պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից ու այլ երկրներից:

Միջոցառումն իրականացրել է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։

«Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնն անցկացվել է հոկտեմբերի 2-5-ը՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կամերային երաժշտության տանը, որի շրջանակում կայացել է «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սաները, ինչպես նաև արտերկրի մասնակիցները։

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում /«Black Box»/ ներկայացվել են թատերական բեմադրություններ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների մասնակցությամբ:

Ներառական ոլորտի մասնագետների համար առցանց ձևաչափով անցկացվել է վարպետության դաս-սեմինար՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։ Հայաստանում ներառականության զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ոլորտում շարունակական կրթության ապահովմանն ուղղված վարպետության դասին մասնակցել են տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ, ծնողներ և խնամակալներ։

2019 թվականին հիմնադրված «Կողք կողքի» փառատոնի ձևաչափն ու աշխարհագրությունը տարիների ընթացքում ընդլայնվել է։ Հանրապետական կարգավիճակից փառատոնը երկրորդ տարում դարձել է միջազգային՝ հյուրընկալելով մասնակիցների Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Բահրեյնից և այլ երկրներից։

]]>
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին https://factor.am/1067808.html Tue, 06 Oct 2026 12:40:22 +0000 https://factor.am/?p=1067808 Ֆրանսիական Իսուար քաղաքի թանգարանից գողացել են Ժոզեֆ Ֆորեի «Ապոկալիպսիսի գիրքը» ստեղծագործության բրոնզե կազմը, որը պատրաստել է Սալվադոր Դալին։ Ոստիկանությունը դեռևս չի կարողանում բացատրել, թե ինչպես են գողերը կարողացել աննկատ դուրս բերել այդքան ծանր առարկան։ Կազմը կշռում է շուրջ 150 կիլոգրամ, իսկ ամբողջ գիրքը՝ 210 կիլոգրամ, փոխանցում է Meduza-ն։

«Ապոկալիպսիսի գիրքը» ստեղծվել է 1960 թվականին՝ Հովհաննես Աստվածաբանի Հայտնության գրքի հիման վրա։ Գրքի ստեղծման աշխատանքներին մասնակցել են 14 նկարիչներ և գրողներ, այդ թվում՝ Սալվադոր Դալին, Ժան Կոկտոն և Ժան Ժիոնոն։

Գիրքը ներառում է ոչխարի կաշվից պատրաստված 150 մեծ թերթ։ Ստեղծագործության տեքստը ձեռագիր է, իսկ 550 սկզբնատառեր պատված են ոսկով։ Բրոնզե կազմը զարդարված է ոսկով և թանկարժեք քարերով։ Ստեղծման պահին «Ապոկալիպսիսը» համարվում էր աշխարհի ամենածանր և ամենաթանկ գիրքը։ Դրա արժեքը գնահատվում էր երկու միլիոն ֆրանկ։

1961-1972 թվականներին գիրքը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված գրեթե 150 ցուցահանդեսների ժամանակ։ Հետագայում այն պահվել է Շվեյցարիայում, իսկ 2003 թվականին ֆրանսիացի կոլեկցիոներ Քրիստիան Կարուցոսն այն գնել է ճապոնացի սեփականատերերից, որոնք ցանկանում էին գիրքը վաճառել մաս-մաս։ Այդ ժամանակից ի վեր գիրքը ցուցադրվում է Իսուարում։

Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում մի քանի խոշոր թանգարանային կողոպուտներ են տեղի ունեցել։ Անցյալ տարվա հոկտեմբերին գողերը Լուվրից դուրս էին բերել կայսերական հավաքածուի 88 միլիոն եվրո արժեքով զարդեր։ Ավելի ուշ պարզվել էր, որ գողացված արժեքներն ապահովագրված չեն եղել։

2026 թվականի հուլիսին հանցագործները Վինժեն-սյուր-Մոդեր քաղաքում գտնվող Lalique թանգարանից գողացել էին շուրջ 20 ցուցանմուշ։ Պատճառված վնասը գնահատվել էր 4 միլիոն եվրո։ Թեև թանգարանում ահազանգման համակարգը գործել է, ժանդարմները կողոպուտի մասին տեղեկացել էին հավաքարարից։ Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ֆրանսիական Կան-սյուր-Մեր քաղաքում գտնվող իմպրեսիոնիստ Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել էին շուրջ 9 միլիոն եվրո ընդհանուր արժեքով չորս նկար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել https://factor.am/1066459.html Thu, 01 Oct 2026 14:03:28 +0000 https://factor.am/?p=1066459 Շանհայում ավարտված «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում Հայաստանը նվաճել է իր առաջին մեդալը։ «Խոհարարություն» հմտության շրջանակում Երևանի մասնագիտական կրթության պետական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը արժանացել է «Գերազանցության մեդալի»՝ դառնալով Հայաստանի ազգային թիմի առաջին մեդալակիրն «Աշխարհի հմտություններ» մրցույթների պատմության ընթացքում։

ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) 48-րդ միջազգային մրցույթը, որին Հայաստանը մասնակցել է ազգային թիմով՝ երեք հմտության ուղղությամբ՝ «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում» և «Նորաձևության տեխնոլոգիա»։

Մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի մասնագիտական կրթության պետական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը` փորձագետ-մարզիչ Արբի Ղարախանիի գլխավորությամբ,  «Խոհարարություն» հմտության շրջանակում արժանացել է «Գերազանցության մեդալի»։ Սա «Աշխարհի հմտություններ» մրցույթներում Հայաստանի ազգային թիմի մասնակցության (մասնակցել է 6 անգամ) պատմության ընթացքում առաջին մեդալային նվաճումն է։

Արսեն Արմենակյանը նաև արժանացել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակցի՝ «Best of Nation» մրցանակին։

Բարձր արդյունքներ են գրանցել նաև Հայաստանի թիմի մյուս մասնակիցները։ «Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մասնակից, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սովորող Արամայիս Հայրապետյանին «Գերազանցության մեդալից» բաժանել է ընդամենը 14 միավոր, իսկ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի սովորող Լուիզա Զաքարյանին՝ 37 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը կատարվել է ազգային մրցույթի արդյունքներով:

Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը մրցույթին կարևոր է ոչ միայն մասնակիցների և փորձագետների մրցակցային արդյունքների, այլև միջազգային մասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում նոր մոտեցումների ուսումնասիրման տեսանկյունից։

«Աշխարհի հմտություններ» միջազգային կառույցին Հայաստանն անդամակցում է 2012 թվականից՝ ի դեմս ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), որն էլ համակարգում է անդամակցության և դրանից բխող գործառույթների իրականացումը:

Մրցույթի շրջանակում Հայաստանը ներկայացված է եղել նաև պաշտոնական պատվիրակության մակարդակով։ ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ  Սիրանուշ Մելոյանը մասնակցել է որպես պաշտոնական դիտորդ։

WorldSkills Shanghai 2026-ի շրջանակում անցկացվել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող եռօրյա կոնֆերանս, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հմտությունների զարգացման, կրթական գործընթացներում արհեստական բանականության ազդեցության, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման և ՄԿՈՒ ոլորտին առնչվող այլ հարցերի»։

]]>