COP17 | Factor.TV https://factor.am Sat, 31 Oct 2026 15:15:03 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png COP17 | Factor.TV https://factor.am 32 32 Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար https://factor.am/1076363.html Sat, 31 Oct 2026 15:15:03 +0000 https://factor.am/?p=1076363 Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոյսնաը։

«Ողջ գիշեր շարունակված ինտենսիվ բանակցություններից հետո Երևանում ընդունեցինք ավելի քան 40 որոշում՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողություններն արագացնելու համար։

Ավարտեցինք կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայումը, ընդունեցինք «Երևանյան ուղին», համաձայնության հասանք ֆինանսավորման հարցում և ամրապնդեցինք բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների մասնակցության ինստիտուցիոնալ հիմքերը։

Որպես COP17-ի նախագահ՝ շնորհակալ եմ բոլոր պատվիրակություններին, գործընկերներին, կազմակերպիչներին և կամավորներին՝ այս արդյունքները հնարավոր դարձնելու համար։

Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ աշխարհին Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը փոխանցելու համար։
Մեր նախագահությունը շարունակվում է։

Այժմ մեր համատեղ պատասխանատվությունն է Երևանի որոշումները վերածել բնության և մարդկանց համար տեսանելի արդյունքների»,- գրել է նա։

]]>
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար https://factor.am/1076317.html Sat, 31 Oct 2026 10:42:18 +0000 https://factor.am/?p=1076317 Երևանում անցկացված COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում, իսկ համաժողովի արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։ Այս մասին հայտարարել է COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ամփոփելով համաժողովի աշխատանքները։

Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում, իսկ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները՝ ինչպես օրակարգային հարցերի բազմազանության, այնպես էլ բազմաթիվ երկրների համար դրանց կարևորության տեսանկյունից։

Երևանում COP17-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին նշեց  ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանն՝ ընդգծելով, որ երկար տարիներ քննարկված և զգալի ռեսուրսներ պահանջած մի շարք հարցերի շուրջ հնարավոր է եղել հասնել համաձայնության։

«Ինչպես արդեն նշեցի լիագումար նիստի ընթացքում, կարծում եմ, որ  մենք թե՛ օրակարգային հարցերի բազմազանության, թե՛ բազմաթիվ երկրների և Կոնվենցիայի կողմերի համար դրանց կարևորության տեսանկյունից հասել ենք շատ ավելի մեծ արդյունքների, քան կարող էինք ակնկալել։ Խոսքը նաև այն հարցերի մասին է, որոնց հաստատմանն ու ընդունմանը երկար ժամանակ սպասում էին, որոնց ուղղությամբ բազմաթիվ փորձեր էին արվել, և որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել։ Պատկերացրեք՝ լիովին հնարավոր էր, որ այդ հարցերն այդպես էլ չհաստատվեին։ Դա միանգամայն հավանական էր»,- նշեց նա։

Համաժողովի նախագահի խոսքով՝ հետադարձ հայացք նետելով տեղի ունեցածին՝ դժվար է հստակ պատասխանել, թե ինչպես և ինչու հնարավոր դարձավ նման արդյունքի հասնելը։ Այդուհանդերձ, ցուցաբերած ճկունության և իրավիճակի հրատապությունը գիտակցելու համար նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Կոնվենցիայի կողմերին։

«Կարծում եմ՝ նրանք գիտակցեցին իրավիճակի հրատապությունը։ Եվ դա պայմանավորված չէր պարզապես հոգնածությամբ, թեև, իհարկե, բոլորը չափազանց հոգնած էին։ Մասնակիցները երկու շաբաթ գրեթե չէին քնել: Հատկապես վերջին մի քանի օրերին պատվիրակությունների անդամների մեծ մասն ընդհանրապես չէր քնել։ Սակայն նրանք գիտակցեցին մեկ այլ հրատապություն. եթե այս հարցերը չհաստատվեին հիմա՝ COP17-ի ընթացքում, ապա ստիպված կլինեին սպասել։ Ուստի ես իսկապես շնորհակալ եմ նրանց ցուցաբերած ճկունության, իրավիճակի հրատապությունը գիտակցելու և այս ամենը հանուն բոլորիս ու բնության անելու համար»,- ասաց համաժողովի նախագահը։

Նա շնորհակալություն հայտնեց նաև Կոնվենցիայի գործադիր քարտուղարին՝ բազմաթիվ հարցերում ցուցաբերած ուղղորդման և հատկապես ընթացակարգերի պահպանման հարցում ունեցած կարևոր դերակատարության համար։«Ընթացակարգային հարցերը չափազանց զգայուն են։ Ամեն ինչ ամրագրված է փաստաթղթերում։ Կարծում եմ՝ գործադիր քարտուղարը շատ հաստատակամ էր ընթացակարգերի պահպանման հարցում։ Մենք հետևեցինք այդ ընթացակարգերին, և ամեն ինչ պատշաճ կերպով կազմակերպվեց ու ընթացավ»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով լիագումար նիստի աշխատանքները շարունակելու անհրաժեշտությանը՝ Մաթևոսյանը նշեց, որ դա իր պատասխանատվությունն էր, և ինքը պարտավոր էր օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները՝ գործընթացն ապահովելու համար։Նրա խոսքով՝ այդ աշխատանքների ընթացքում բազմաթիվ գործընթացներ են իրականացվել, որոնք, սովորաբար, տեսանելի չեն հանրությանը։

«Ամեն անգամ, երբ քննարկում էի օրակարգային որևէ հարց, շրջվում էի դեպի մեր թիմը և ինչ-որ բան մեկնաբանում կամ քննարկում նրանց հետ։ Հնարավորության դեպքում՝ նաև զուգահեռ խորհրդակցություններ էին անցկացվում։ Այդ ամենը բացատրում է, թե ինչու էի շարունակում նիստը։ Մեր կիրառած բոլոր ռազմավարություններն ու մարտավարությունները օգտակար եղան։ Հնարավոր է՝ դրանցից մեկն էլ աշխատանքները մինչև ուշ ժամ շարունակելն էր»,- ասաց Մաթևոսյանը։

Համաժողովի նախագահը կարևորեց ընդունված որոշումների քանակը՝ նշելով, որ, գործադիր քարտուղարի փոխանցմամբ, դրանց թիվը հասել է շուրջ 50-ի։

«Մեզ հաջողվեց ընդունել բազմաթիվ որոշումներ։ Գործադիր քարտուղարն ինձ տեղեկացրեց, որ մենք ընդունել ենք շուրջ 50 օրակարգային հարցի վերաբերյալ որոշում։ Սա հիանալի արդյունք է»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով կենսաբազմազանության պահպանությանն ու այդ ուղղությամբ ընդունված որոշումների նշանակությանը՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտեց, որ քննարկված բոլոր հարցերն այս կամ այն կերպ առնչվում են կենսաբազմազանությանը։

«Նույնիսկ եթե քննարկում ենք բյուջետային հարցերը, որոնք, հավանաբար, հանրության համար ամենաքիչ հետաքրքրություն ներկայացնող թեմաներից են, միևնույն է, դրանք նույնպես ծառայում են կենսաբազմազանության պահպանության նպատակին։ Դրանք անհրաժեշտ են համապատասխան կառույցների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար, որպեսզի բոլոր գործընթացները պատշաճ կերպով կազմակերպվեն և պատրաստ լինեն իրականացման, իսկ որոշում կայացնողները կարողանան առաջ շարժվել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ»,- նշեց նա։

Ամփոփելով՝ Համբարձում Մաթևոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ COP17-ի շրջանակում ընդունված յուրաքանչյուր որոշում առնչվում է կենսաբազմազանությանը և ուղղված է այդ ոլորտում հետագա աշխատանքների ապահովմանը։

]]>
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է https://factor.am/1076311.html Sat, 31 Oct 2026 09:56:14 +0000 https://factor.am/?p=1076311 Երևանում կայացած COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում գաղտնի քվեարկությամբ Էկվադորն ընտրվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Էկվադորի գործընկերներին՝ մաղթելով հաջողություն համաժողովի նախապատրաստման և անցկացման գործում։
]]>
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ https://factor.am/1075239.html Wed, 28 Oct 2026 13:08:10 +0000 https://factor.am/?p=1075239 COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ COP17-ի նախագահության հաղորդմամբ՝ քննարկվել են բնապահպանական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման և կենսաբազմազանության պահպանության հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանում ընձառյուծի պահպանությանն ու պոպուլյացիայի վերականգնմանը։

COP17-ի նախագահության հաղորդագրությունը՝ ստորև․

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի նախարարական բանակցություններին և կենսաբազմազանության պահպանության միջազգային ջանքերին։

«Կարևորվել է Խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությունը՝ հատկապես վտանգված տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանության ուղղությամբ։ Հայաստանի համար այս համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով ընձառյուծի պահպանության և պոպուլյացիայի վերականգնման առաջնահերթությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

 

]]>
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի https://factor.am/1074601.html Tue, 27 Oct 2026 11:30:49 +0000 https://factor.am/?p=1074601 ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, մտնում է վերջին շաբաթ՝ արդեն ընդունված առաջին որոշումներով և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հարյուր միլիոնավոր դոլարների նոր ֆինանսական պարտավորություններով։

Համաժողովը կավարտվի հոկտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 27-28-ին անցկացվում է բարձր մակարդակի հատվածը, որին մասնակցում է շուրջ 1,500 պատվիրակ, այդ թվում ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարներ ու փոխնախարարներ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի մամուլի ծառայությունից։

Այս բանակցությունների հիմնական թեմաներն են եղել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորումը, բնությանը վնասող տնտեսական խթանների վերանայումը և պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։

Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել են COP17-ի չորս որոշումներ՝ ինվազիվ օտարածին տեսակների, գենդերային հարցերի, կրթության և գիտելիքի կառավարման վերաբերյալ։ Որոշումներ են ընդունվել նաև Կարթագենյան կենսաանվտանգության արձանագրության և Նագոյայի՝ գենետիկական ռեսուրսների հասանելիության ու օգուտների արդար բաշխման մասին արձանագրության շրջանակում։

COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը պետական, բարեգործական և ներդրումային աղբյուրներից գերազանցում է 1,8 միլիարդ դոլարը։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը շեշտել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական խնդիր է, և դրա լուծումները պետք է ներառվեն տնտեսական որոշումների կայացման գործընթացում։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերն էլ նշել է, որ բնության ոչնչացմանը նպաստող ֆինանսական խթանների ծավալը զգալիորեն գերազանցում է դրա վերականգնմանն ուղղվող միջոցները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հաշվետվողականություն, տնտեսական քաղաքականության համապատասխանեցում բնապահպանական նպատակներին և մինչև 2030 թվականը նախատեսված 23 թիրախների իրականացման արագացում։

Միաժամանակ, բանակցություններում դեռևս կան տարաձայնություններ։ Կողմերը համաձայնության չեն եկել միջազգային կենսաբազմազանության ֆինանսավորմանը երկրների մասնակցության, անհրաժեշտ միջոցների չափի և ֆինանսավորման մեխանիզմների շուրջ։ Տարաձայնություններ կան նաև բնությանը վնասող սուբսիդիաների՝ այդ թվում գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատման կամ աստիճանական վերացման ձևակերպումների հարցում։

Չլուծված հարցերից են նաև Կալիի հիմնադրամին թվային հաջորդականության տեղեկատվության առևտրային օգտագործողների ներդրումները, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով մշտական մարմնի ձևավորման կարգավորումները, ինչպես նաև կենսաբազմազանությանն ուղղված գործողությունների համապատասխանեցումը կլիմայական պարտավորություններին։

Համաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 30-ին, նախատեսվում է ընդունել մնացած որոշումները, այդ թվում՝ մինչև 2030 թվականը Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացման արագացմանն ուղղված՝ առաջարկվող «Երևանյան ուղու» տարրերը։

Անի Թամրազյան

]]>
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան https://factor.am/1074045.html Mon, 26 Oct 2026 07:41:16 +0000 https://factor.am/?p=1074045 Հոկտեմբերի 25-ին COP17-ի շրջանակում անցկացված «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանման գործում միջազգային համագործակցության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովի «Առաջնորդություն՝ բարդությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում կենսաբազմազանության պահպանման և վերականգնման նպատակների առաջմղման գործում միջազգային համագործակցության, բազմակողմ դիվանագիտության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է, որը պահանջում է համատեղ միջազգային ջանքեր։

Վահան Կոստանյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու, պետությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների միջև գործընկերությունն ամրապնդելու գործում։

Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հաջողությունը պայմանավորված է միջազգային պարտավորությունները չափելի արդյունքների վերածելու, անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնելու և պետությունների ու մասնավոր հատվածի միջև երկարաժամկետ գործընկերություններ զարգացնելու կարողությամբ։

]]>
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները https://factor.am/1073653.html Sat, 24 Oct 2026 11:38:49 +0000 https://factor.am/?p=1073653 COP17-ի շրջանակում Երևանում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումն ու Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։ Բացմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում գիտության ֆինանսավորման աճին, բնապահպանական հետազոտություններին և կրթական ծրագրերում կայուն զարգացման սկզբունքների ներդրմանը։

«ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Մերիդիան կենտրոնի Կապույտ գոտում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումը և Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։
Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ֆորումը հիշեցնում է կարևոր սկզբունքի մասին՝ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն։
«Կենսաբազմազանության, կլիմայի, բնական ռեսուրսների, պարենային անվտանգության և առողջության խնդիրները փոխկապակցված են։ Դրանց լուծումը պահանջում է գիտության, քաղաքականության և հասարակության համատեղ աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս մոտեցումն ընկած է նաև Հայաստանում իրականացվող գիտակրթական բարեփոխումների հիմքում։
Նախարարը տեղեկացրել է՝ գիտության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների թվում են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հետազոտությունները, տիեզերական տեխնոլոգիաները, այդ թվում՝ Երկրի զննությունը, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այս առաջնահերթություններն ամրապնդվում են պետական ներդրումներով։
Ելույթի մյուս մանրամասները՝
◾️Պետության հատկացումների աճի մասին
◾️Բնապահպանական հետազոտությունների մասին
◾️Կայուն զարգացման սկզբունքները կրթական ծրագրերում ներառելու մասին
◾️Գիտական հետազոտությունների արդյունքներով որոշումներ ընդունելու մասին
Երկօրյա ֆորումի ընթացքում նախատեսվում է 17 թեմատիկ նիստ
Կընդունվի հայտարարություն, որը կներկայացվի COP17-ի բարձր մակարդակի լիագումար նիստում»։
]]>
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան https://factor.am/1073331.html Fri, 23 Oct 2026 11:21:17 +0000 https://factor.am/?p=1073331 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տկն․ Իվանա Ժիվկովիչը, 2026թ․ հոկտեմբերի 26-31-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) բարձր մակարդակի հատվածի հանդիպումներին։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրից։

Նշվում է, որ նա կգլխավորի ՄԱԶԾ պատվիրակությունը և կմասնակցի պաշտոնական միջոցառումների, բարձր մակարդակի քննարկումների և ռազմավարական երկխոսությունների, որոնք միտված են արագացնելու Կունմինգ-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը, խթանելու կենսաբազմազանության ֆինանսավորումը և համաշխարհային հանձնառությունները վերածելու ազգային և տեղական մակարդակներում շոշափելի գործողությունների։

«Այս քննարկումները կընդգծեն հանձնառություններից իրական արդյունքների անցնելու, կենսաբազմազանության համար պետական և մասնավոր ֆինանսավորման մոբիլիզացման, բնապահպանական առաջնահերթությունները տնտեսական և զարգացման պլաններում ներառելու, ինչպես նաև տեղայնացված և մարդակենտրոն իրականացում ապահովելու անհրաժեշտությունը։

Տկն. Ժիվկովիչի առաքելությունը նաև կհաստատի ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԶԾ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ամփոփել Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից տեղում արձանագրված մի շարք արդյունքներ։

COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներից հետո, տկն. Ժիվկովիչը կայցելի Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՄԱԶԾ-ի և գործընկերների աջակցությամբ իրականացվող մի շարք նախաձեռնությունների։ Այցերը կհավաստեն, թե ինչպես են գործընկերությունները զարգացման առաջնահերթությունները վերածում գործնական լուծումների տեղական մակարդակում՝ նպաստելով հանրային ենթակառուցվածքների բարելավմանը, ներառական համայնքային ծառայությունների ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և համայնքների կողմից առաջնորդվող տնտեսական վերափոխմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

]]> Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1072015.html Tue, 20 Oct 2026 09:07:47 +0000 https://factor.am/?p=1072015 Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում կայացած քննարկման ժամանակ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց հանձնախմբի նախագահ Քրիստինա Էգենտերը անդրադարձավ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախների ներառական իրականացմանը, լեզվական ձևակերպումների հստակեցմանը և Երևանի գագաթնաժողովի արդյունքներին։

Էգենտերն ընդգծեց, որ որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի համահասարակական մոտեցումը, որտեղ պետք է հստակ սահմանվեն յուրաքանչյուր խմբի իրավունքներն ու պարտականությունները։

«Եթե փաստաթղթերում պարզապես նշվում է «դերակատարներ», և դրանք միայն կառավարությունները չեն, առաջանում է ռիսկ, որ շահագրգիռ կողմերը կխառնվեն ու կաղոտվեն։ Անհրաժեշտ է հստակ տարանջատում պատասխանատվության, իրավունքների և դերերի միջև»,- նշեց նա։

Այդ նպատակով Կանանց հանձնախումբը, Կենսաբազմազանության համաշխարհային երիտասարդական ցանցը և Տեղական համայնքների մարմինը հանդես են եկել համատեղ առաջարկներով՝ պաշտոնական ձևակերպումներում հատուկ ընդգծելու բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների դերը։

Բանախոսը շեշտեց ֆինանսական ռեսուրսների հասանելիության հարցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կապահովեն ավելի դյուրին ու անմիջական ֆինանսավորում կանանց կողմից ղեկավարվող բնապահպանական ծրագրերին։ Անդրադառնալով գլոբալ վերանայմանը հաջորդող քայլերին՝ Էգենտերը կարևորել է Երևանում մշակվող օրակարգը։

«Իրականացումը չպետք է լինի պարզապես գործընթաց՝ գործընթացի համար։ Այն պետք է լինի արդյունավետ և ներառական։ Մենք հավատացած ենք, որ Երևանի ուղու («Yerevan Pathway») նման գործընթացը կարող է նպաստավոր լինել գենդերարձագանքող և մարդու իրավունքների վրա հիմնված սկզբունքներով համահասարակական իրականացմանը»,- հայտարարեղ նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

]]>
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ https://factor.am/1071967.html Tue, 20 Oct 2026 07:20:05 +0000 https://factor.am/?p=1071967 Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) կանանց խումբը (Women’s Caucus), որը միավորում է աշխարհի տարբեր ծայրերից և բազմազան ոլորտներից ավելի քան 900 անդամի, ներկայացնում է իր առաջնահերթություններն ու առաջարկությունները։

Երևանում անցկացվում է COP 17 համաժողովը, որի շրջանակներում համաժողովի Կապույտ գոտում անցկացվում են բարձր մակարդակի մի շարք միջոցառումներ։

]]>