Երեխաների առցանց անվտանգությունը՝ պետական ռազմավարական առաջնահերթություն․ ԲՏԱ նախարարը քննարկման է մասնակցել

Լուրեր

27.03.2026 | 17:45
ԱՄՆ-ից 300 մլն դոլարի ներդրում Հայաստանում․ մեկնարկում է Firebird-ի տվյալների կենտրոնի ծրագիրը
27.03.2026 | 17:40
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանին հարվածները «կուժեղանան և կընդլայնվեն»
27.03.2026 | 17:32
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Միքայել Մարգարյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
27.03.2026 | 17:24
Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է
27.03.2026 | 17:15
Պապիկյանը Փարիզում «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավարի հետ է հանդիպել․ պայմանագիր է ստորագրվել
27.03.2026 | 17:11
ՄԱԿ-ը պահանջում է ավարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի դպրոցի ենթադրյալ հրթիռակոծության հետաքննությունը
27.03.2026 | 17:01
Բազմամիլիարդանոց սխեմաներ ՀԷՑ-ում․ Սամվել Կարապետյանի գործը հասել է դատարան
27.03.2026 | 16:56
Պրահայում Ռուսական տունը Մոլոտովի կոկտեյլներով հարձակման է ենթարկվել
27.03.2026 | 16:48
Նաև սահմանազատման գործընթացի համար. Արայիկ Հարությունյանը` գազատարը տեղափոխելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 16:39
Իրանն արգելում է «թշնամու» հետ կապված նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցում․ երեք նավ հետ է վերադարձվել
27.03.2026 | 16:32
Ո՛չ աղբի փող է տալիս, ո՛չ հաշվետվություն ներկայացնում. ԿԿՀ-ն կրկին տուգանեց Արամ Հարությունյանին
27.03.2026 | 16:29
Ռոնալդուն վերադարձել է «Ալ Նասր»
27.03.2026 | 16:20
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
27.03.2026 | 16:14
Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն արդարացվել է, սակայն մեղավոր ճանաչվել այլ արարքում
27.03.2026 | 16:06
Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի շրջանակում կազմակերպված քննարկմանը հայտարարել է, որ երեխաների առցանց պաշտպանության ապահովման ուղղությամբ ձևավորվում է համապարփակ քաղաքականություն՝ պետական, մասնավոր և միջազգային գործընկերների ներգրավմամբ։

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կապի օպերատոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր։
Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովման հրատապությունը։ Նախարարը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ աշխատանքները էապես ակտիվացել են՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանությունը դարձնելով Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։

Նախարարի խոսքով՝ խնդիրը միջգերատեսչական բնույթ ունի և պահանջում է համակարգված մոտեցում՝ պետական տարբեր կառույցների ներգրավմամբ։ Այդ համատեքստում նախաձեռնվել է սերտ համագործակցություն մասնավոր և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Իզմիրլյան հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։ Ստեղծվելու է փորձագիտական խումբ, որը կիրականացնի խորքային հետազոտություն և կներկայացնի առաջարկությունների փաթեթ և գործողությունների ճանապարհային քարտեզ՝ ներառելով տարբեր սցենարներ։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ մշակվող առաջարկների փաթեթը ներառելու է լուծումների շրջանակ՝ սկսած իրազեկման մեթոդներից մինչև տեխնիկական և օրենսդրական հնարավոր սահմանափակումներ։ Այս բոլոր քայլերն ուղղված են անչափահասների առցանց պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կապի օպերատորների առանցքային դերին՝ որպես պետության գործընկերների, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման գործընթացում։ Հայրապետյանը կարևորել է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը և առաջատար հարթակների հետ համագործակցությունը՝ առկա գործիքները Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով։

Մասնակիցները կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ արդյունավետ և համապարփակ լուծումներ մշակելու համար։ Միջոցառման ավարտին ամփոփվել են քննարկման արդյունքները և նախանշվել հետագա համատեղ քայլերը՝ ուղղված երեխաների առցանց անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի «Օպերատորների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ»,- ասված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունում։