ՀՀ-ն ԱՊՀ երկրների հետ կպայքարի մարդու իրավունքների համար․ նոր պայմանագիր է վավերացվում
Քաղաքականություն
26.03.2026 | 10:10
Հայաստանը այսօր վավերացնելու է Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում ընդունված «Միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը։
Փաստաթուղթը նախատեսում է ուժեղացնել համագործակցությունը թմրանյութերի, զենքի և այլ վերահսկվող օբյեկտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարում, կատարելագործել իրավասու մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև բացահայտել հանցավոր ցանցերն ու դրանց գործունեության ուղիները։
Միաժամանակ շեշտվում է մարդու իրավունքների պաշտպանության գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը։ Պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում՝ ԱՊՀ շրջանակում կայացված որոշումների արդյունքում։
Նարեկ Կիրակոսյան