Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ ՆԳՆ
Հասարակություն
20.03.2026 | 20:49Համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարոդը խցանման ժամանակ դուրս եկել հանդիպակաց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Երևանի գնդի պարեկները մեքենան հայտնաբերել են։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշվում է հաղորդագրության մեջ։