Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա
Քաղաքականություն
20.03.2026 | 19:06
Արա Ֆիդանյանը մարտի 23-ից կնշանակվի Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ Հաագա)։ Այս մասին որոշումն այսօր՝ մարտի 20-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը»,-նշել են ՆԳ նախարարությունից։
Ավելի վաղ, Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Արա Ֆիդանյանն ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։