ՔՊ խոսնակը պարզաբանում է աղմուկ հանած միջադեպը. Գևորգ Աճեմյանի թեկնածությունը հաստատված չի եղել

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդեն նախկին անդամ Գևորգ Աճեմյանի թեկնածությունը հաստատված չի եղել: Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ արձագանքելով երեկ ՔՊ շարքերը լքելու մասին Աճեմյանի հայտարարությանը:

Երեկ կուսակցության շարքերը լքելու մասին Գևորգ Աճեմյանը հայտարարեց այն բանից հետո, երբ հրապարակվեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Ավելի ուշ, ուղիղ հեռարձակմամբ, Գևորգ Աճեմյանը փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված իր որոշումը: Նրա պատմելով՝ կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան նամակագրությամբ հաստատել է ռեյտինգային ընտրակարգով իր առաջադրումը, իսկ հետո պարզվել է, որ իր թեկնածությունը հաստատված չէ:

«Հաստատված է եղել այն, որ իր թեկնածությունը քննարկվելու է, քննարկման արդյունքում պետք է հաստատվեր»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Վահան Կոստանյանը՝ ընդգծելով, որ նախկին կուսակցի կողմից տեղեկատվությունը ներկայացված է եղել ոչ ամբողջական:

Գևորգ Աճեմյանը, որն ի դեպ, հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ, աշխատանքից ազատվեց «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ ստեղծված աղմկահարույց պատմության հետևանքով:

Հիշեցնենք՝ Գևորգ Աճեմյանը պաշտոնավարման ընթացքում կառավարությունում հանդիպել էր «Աշտարակ կաթ» ընկերության ներկայացուցիչներին, հորդորել և սպառնացել, որ ընկերությունը փոխանցեն նախկին տիրոջը՝ Աշոտ Ափոյանին։ Կառավարությունից, ըստ էության, չէին հերքել, որ Աճեմյանի ազատման պատճառը նշված միջադեպն է եղել:

Այսօր արդեն ՔՊ-ն լքած Գևորգ Աճեմյանը կուսակցությանը մեղադրում է իր հանդեպ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ըստ Աճեմյանի՝ նրա թեկնածությունը չեն հաստատել, որպեսզի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում որոշ ՔՊ-ականների մրցակից չլինի: Խոսքը վերաբերում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին:

«Կուսակցությունն այդ ընտրատարածքում ունի 14 ռեյտինգային թեկնածու և նրանցից որևէ մեկին նախապատվություն չի տալիս, այսինքն՝ բոլորին մի աչքով է նայում: Որևէ մեկի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չկա»,- հակադարձելով Գևորգ Աճեմյանի պնդումներին՝ վստահեցրեց ՔՊ խոսնակը: