Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նամակով դիմել է ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Բաքվում ապօրինի պահվող  Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նամակով դիմել է ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝  Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին պարզաբանում ստանալու խնդրանքով:

Նամակը՝ ստորև․

«Հարգելի՛ նախագահ,

Ձեզ եմ գրում իմ ամուսնու՝ Հայաստանի քաղաքացի, բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունից, ում Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կալանավորել են 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան անցնելու ժամանակ։

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության առնչությամբ։ ԿԽՄԿ-ի դերը և մանդատն իսկապես բացառիկ ու աննախադեպ են։ Դաժանությունների, պատերազմների և անարդարության ժամանակներում ԿԽՄԿ-ն մնում է արժանապատվության, կարեկցանքի և մարդկայնության հազվագյուտ խորհրդանիշ՝ իրականացնելով խոցելի մարդկանց պաշտպանելու ազնիվ առաքելություն։ ԿԽՄԿ-ն միջազգային այն փոքրաթիվ կազմակերպություններից է, որի անդամները չեն կորցրել իրենց առաքելության զգացումն ու շարունակում են սրտացավությամբ  և հոգատարությամբ վերաբերվել իրենց աշխատանքին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը Ռուբենին՝  ադրբեջանական կալանավայրում։ Մեր և, վստահ եմ, կալանավորված մյուս հայերի ընտանիքների համար ձեր այցելությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պաշտոնական ընթացակարգ լինելը։

Գրում եմ Ձեզ՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատի, գաղտնիության, անաչառության և չեզոքության՝ վաղուց ի վեր հաստատված սկզբունքների լիակատար գիտակցումով։ Միևնույն ժամանակ, ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։ Ապօրինի կալանքի և անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձևով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը և տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին։  Մասնավորապես, մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք ԿԽՄԿ-ն նրանց դիտարկել է իբրև ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։

Այս հարցի պարզաբանումը չափազանց կարևոր է։ Ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Թո՛ւյլ տվեք եզրափակել՝ արտահայտելով անկեղծ երախտագիտությունս այն սրտացավության և արժանապատվության համար, որն իր աշխատանքով ապահովում է Կարմիր Խաչը։ Սրանք անփոխարինելի հատկանիշներ են, որոնց պակասը զգացվում է ամբողջ աշխարհում։

Վերջում ցանկանում եմ դիմել ձեզ ոչ միայն պարզապես պաշտոնական նամակի ձևով, այլև խորապես անձնական բնույթի կոչով՝ որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձևականություններից ու քաղաքական նկատառումներից վեր դասելը։ Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ՝ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի և կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին։

Հարգանքով,

Վերոնիկա Զոնաբենդ»