Աբու Դաբիում հրթիռի բեկորներից մեկ մարդ է զոհվել. ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթային համալիրին նոր հարված է հասցվել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Աբու Դաբիում որսված հրթիռի բեկորներից Պակիստանի քաղաքացի է զոհվել, հայտնել են իշխանությունները։ DW-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բանի Յաս շրջանում՝ «հակաօդային պաշտպանության կողմից բալիստիկ հրթիռի որսալուց հետո»։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց և փետրվարի վերջին Թեհրանի կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից ի վեր ԱՄԷ-ում զոհվել է առնվազն ութ մարդ։

Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄԷ-ի արևելյան ափին գտնվող Ֆուջեյրա նավթային համալիրին անօդաչու թռչող սարքի նոր հարված է հասցվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան, հայտնել են տեղական իշխանությունները։

«Էմիրության քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես միջամտել են տեղում և շարունակում են իրենց ջանքերը՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասվում է իշխանությունների կողմից X-ում  հայտարարության մեջ։

Օբյեկտը, որը գտնվում է Օմանի ծոցի ափին և թույլ է տալիս ԱՄԷ-ին շրջանցել Հորմուզի նեղուցը որոշ արտահանման համար, արդեն հարված է ստացել երկուշաբթի։ Աղբյուրը AFP-ին հայտնել է, որ պահեստարաններ նավթի բեռնումը դադարեցվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի