Խորթ մայրը ձերբակալվել 1-ամյա երեխային ծեծելու կասկածանքով. մանրամասներ աղմկահարույց դեպքից
Հասարակություն
16.03.2026 | 13:47
Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ shamshyan.com–ն էր գրել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա:
Factor TV-ի տեղեկություններով` երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը: Երեխայի վիճակի վերաբերյալ բժշկական կենտրոնից դեռ մեկնաբանություն չեն տալիս: Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արփի Հակոբյան