Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Հասարակություն
15.03.2026 | 12:48
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 15-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Պարոնյանի 28 շենքի, Կոնդ փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 15-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Դավթաշեն 3, 4 թաղամասերի ջրամատակարարումը:
Մարտի 15-ին ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Գորիսի Յոլյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը:
Մարտի 15-ին ժամը 12:00-ից մինչև մարտի 16-ը 11:00-ն կդադարեցվի Կապանի Լենհանքեր, Կավարտ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: