Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
Քաղաքականություն
14.03.2026 | 20:02
Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ, ում հետ Դոհայում ՀՀ դեսպանությունը կապ է պահպանում: Այս մասին տեղեկացնում են Կատարում ՀՀ դեսպանությունից։
«Նախատեսվում է ՀՀ մարզիկների վերադարձը ՀՀ Սաուդյան Արաբիայի ճանապարհով, ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ»,- ասվում է հաղորդագրությունում: