2026 թ․ սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը:

«Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության թեթևացում։ Նախագծով առաջարկվում է սահմանել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում, որով, մասնավորապես, նախատեսվում է նոր կոմպլեկտավորումը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ներդնել միայն 1-ին դասարաններում՝ սահմանելով առավելագույնը 26-30 սովորողի պահանջ՝ յուրաքանչյուր դասարանի ձևավորման համար:

Միաժամանակ կկիրառվի աճողական սկզբունք․ յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում 1-ին դասարաններում կձևավորվեն նվազեցված կազմով դասարաններ, իսկ նախորդ ուսումնական տարում նույն սկզբունքով ձևավորված դասարանները կպահպանեն իրենց կազմը։

Հաշվի առնելով հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները, դպրոցների ֆիզիկական միջավայրի և ուսումնական տարածքների գերբեռնվածությունը, ինչպես նաև ուսուցչական և աջակցող մանկավարժական կադրերի որոշակի պակասը՝ առաջարկվում է դասարանների կոմպլեկտավորման վերոնշյալ պահանջին անցում կատարել փուլային եղանակով՝ աստիճանական մոտեցմամբ, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը և կանխատեսելիությունը։

Ամրագրվել է, որ ավագ դպրոցում նպատակային ծրագրով ուսուցումը նախատեսված է իրականացնել խմբային եղանակով և նվազեցված համակազմով:

Կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկները կարող են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում մինչև 2026 թ. մարտի 26-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում։