Քաղաքապետարանը խորհուրդ էր տվել վարձակալել, թաղապետարանը մերժել է. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
Բոլորը

Երևանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 26 հասցեի ավտոտնակները։

Քաղաքացին, որի ավտոտնակն ապամոնտաժվում էր, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը քաղաքապետարանի ներկայացուցիչները եկել են տարածք և տեղեկացրել, որ անհրաժեշտ է շտապ հավաքել ավտոտնակում գտնվող իրերը, քանի որ հաջորդ օրը՝ այսինքն այսօր, այն պետք է ապամոնտաժվի։

Նրա խոսքով՝ ավտոտնակը սեփականության վկայական չունի, սակայն 2021 թվականին քաղաքապետարանը խորհուրդ էր տվել դիմել սեփականության գրանցման համար։ Արդյունքում կատարվել են գեոդեզիական աշխատանքներ, կառույցը գրանցվել է կադաստրում, իսկ դրանից հետո տարիներ շարունակ վճարվել է գույքահարկ։

«2021 թվականին մեզ խորհուրդ էին տվել դիմել սեփականության համար, գեոդեզիա ենք արել, կադաստրում գրանցվել է շինությունը, և դրանից հետո տարիներ շարունակ գույքահարկ ենք վճարել՝ բանկով, պաշտոնական ձևով»,- ասաց բնակիչը։

Քաղաքացու խոսքով՝ այն ժամանակ հողատարածքն ունեցել է բնակելի նշանակություն, սակայն հետագայում դրա կարգավիճակը փոխվել է և դարձել ընդհանուր օգտագործման տարածք։

Նա նաև նշում է, որ քաղաքապետարանից առաջարկել էին փորձել վարձակալել հողատարածքը, սակայն թաղապետարանը հրաժարվել է այն վարձակալության հանձնել։

«Ասել են, որ ընդհանրապես հնարավոր չէ նման տարածքները վարձակալության տալ»,- վստահեցրերց քաղաքացին։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 9-ին երևանցիներին առաջարկել էր վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր կնքել գործող ավտոտնակի համար և շահագործել այդ տրամաբանությամբ։

«Խոսքը չի վերաբերում այն ավտոտնակներին, որոնք ոչ մի տեղ և ոչ մեկին չեն խանգարում, խաղահրապարակի փոխարեն չեն, բայց նաև մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ եթե մենք ստանում ենք ինքնակամ շինության օրինականացման հայտ, ստիպված ենք լինում և՛ մերժել, և՛ ստիպված պետք է լինենք հետո մերժման դեպքում քանդել»,- նշել էր Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան