Անկախության հռչակագրի տեքստը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Հայաստանյան իրականության մեջ, երբ տարբեր տեղերում, տարբեր առիթներով խոսք է գնում, ասում ենք՝ Արցախի Հանրապետություն, ասում ենք՝ արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք էս խոսքի բարդ դարձվածքները՝ ինչի մասին է խոսքը»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ խոսքը ունի արժեք և խոսքը ունի հետևանք։ Խոսքը գործողություն է կամ գործողության պլան։ Երբ որ էս արտահայտություններն օգտագործում ենք, մենք պետք է հասկանանք՝ հետո հաջորդը ի՞նչ, ո՞րն է դրա հաջորդ քայլը։ Չկա պարզապես որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունները հնչում են՝ լինի դա եկեղեցու խորանից, լինի դա հանրային տրամաբանությամբ, լինի դա որևէ այլ տրամաբանությամբ, որ ինքը չբերի կոնֆլիկտի։ Ինչ-որ մի պահի, ես չեմ ասում՝ վաղը կամ երկուշաբթի, բայց ինքը մի պահի բերելու է կոնֆլիկտի։ Եվ մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտը, ըստ էության, դիրքավորվում է այս տրամաբանության մեջ՝ «խաղաղության կուսակցություն», որն ասում է, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը, և «պատերազմի կուսակցություն», որն, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի ասում է՝ պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը․ «Ես հստակ ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Այդ մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ, տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Եվ մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք՝ Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել։ Եվ ընդ որում, 2020 թվից առաջ էլ էր պատերազմ, այնպես չէ, որ պատերազմ չէր։ Մեզ խաղաղությունն այնքան անծանոթ է, որ մենք խաղաղությունն ու պատերազմը չենք էլ տարբերել իրարից, նոր-նոր սկսում ենք տարբերել։ Եվ մենք պետք է այս ընտրությունը կատարենք»։

Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդն առաջիկա ընտրություններով պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղի շարժումը, թե՞ չի շարունակում։ Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի։

«Ինչո՞ւ, ժողովուրդ ջան, որովհետև Անկախության հռչակագրի տեքստը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Ինքը մի կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է, որովհետև մենք ասում ենք, որ ոչ թե պետություն ենք ստեղծում, այդ հռչակագրով, ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի և Արևմտյան Հայաստանի համար»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։