Որքան փող ու ինչ գույքեր են բռնագանձման ենթակա ՀՅԴ-ական նախկին նախարարից ու եղբորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
Բոլորը

Երևանի Տերյան 66 հասցեի բնակելի շենքի մոտ վերջին տարիներին Factor TV-ն բազմաթիվ առիթներ է ունեցել նկարահանումներ անելու։ Հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանի կողմից կառուցված այս շենքում մի շարք բնակարաններ համարվում են ապօրինի ձեռք բերված։ Դրանք պատկանում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առանցքային պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաների։ Այս անգամ էլիտար շենքի մոտ վերադառնալու առիթը կրթության և գիտության նախկին նախարար, դաշնակցական Լևոն Մկրչտրյանի ունեցվածքի ուսումնասիրությունն է։

Այս շենքում դաշնակցական նախկին նախարարին պատկանող ավտոտնակն է, ըստ Գլխավոր դատախազության՝ այն ապօրինի է։ Բռնագանձման ենթակա են նաև Իսահակյան փողոցում գտնվող հասարակական նշանակության այս տարածքը, որը ծառայում է որպես գրասենյակ, ինչպես նաև մեկ բնակարան Աղասյան փողոցում։

Լևոն Մկրտչյանը 1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, առաջին անգամ նշանակվել է կրթության և գիտության նախարար։ Մինչև 2018 թվականը նա մի քանի անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Եղել է նաև ԱԺ պատգամավոր։

Իսկ ահա Նորք-Մարաշում գտնվող այս հողատարածքը պատկանում է Լևոն Մկրտչյանի եղբորը՝ Վահագն Մկրտչյանին։ Որպեսզի պարզ լինի այս տարածքի արժեքը, նշենք միայն մեկ տվյալ․ անմիջապես հարևանությամբ կառուցվող բնակելի շենքերում բնակարանի մեկ քառակուսի մետրը, առանց ներքին հարդարման, 2000-2500 դոլար արժե։ Աննա Վարդապետյանի ղեկավարած գերատեսչությունը սա ևս համարում է ապօրինի և բռնագանձման ենթակա։

Լևոն Մկրտչյանի եղբոր՝ Երևանում գտնվող այս հողատարածքը չափերով զգալիորեն զիջում է Արմավիրի մարզում ունեցած շուրջ երկու տասնյակ հողատարածքներին։ Factor TV-ն Կադաստրի կոմիտեից ձեռք բերած տվյալներով պարզել է, որ դրանց մակերեսը հաշվվում է տասնյակ հեկտարներով։

Հողատարածքները 5, 6, 14, 17, 18, 19, իսկ մի քանիսը՝ 20 հեկտար մակերեսներով, դարձյալ պատկանում են Մկրտչյանի եղբորը և գտնվում են Արմավիրի մարզի Կողբավան համայնքում։ Սրանք ևս բռնագանձման են ենթակա Ուրցաձորում գտնվող տասը հեկտար մակերեսով հողատարածքի հետ միասին։

Ենթադրյալ ապօրինի երկու անշարժ գույք էլ Վահագն Մկրտչյանը Երևանում ունի, մեկը՝ Տերյան, մյուսը՝ Թումանյան փողոցում։

Լևոն Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Որտեղի՞ց դաշնակցական նախարարին ու նրա մերձավորներին այսքան կարողություն․ Դատախազության տարածած հայտարարությանը զուգահեռ՝ Լևոն Մկրտչյանն էր պարզաբանում տարածել՝ շեշտելով, որ եղբոր ունեցվածքը վերագրում են իրեն։

«Հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իմ սեփականությունը չեն և պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Դրանք մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թթ․ սկզբներին, երբ ես ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ էի և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, հայրս, եղբայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է իր անցած ճանապարհով, և դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն և իր ընտանիքին»,- նշել է Մկրտչյանը։

Արդյո՞ք Մկրտչյանները 35 անշարժ գույքն ու 1,2 միլիարդ դրամը պետությանը կվերադարձնեն, թե՞ դատարանում օրինականության վերաբերյալ փաստեր կներկայացնեն, ժամանակը ցույց կտա։

Մինչ այդ, Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018-25 թվականներին պետությանն է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ, որից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 450 մլն գույք և դրամական միջոց։ Սա համարժեք է շուրջ 14 մլն 464 հազար դոլարի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան