2026-ի փետրվարը ՀՀ-ում եղել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

«2026 թվականի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0․1 °C, որը բարձր էր նորմայից 4․9 °C-ով։ Այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Փետրվարը նաև տեղումնառատ էր․ տեղումների ամսական քանակը՝ 78 մմ, կազմել է նորմայի 206 %-ը։ Այն հանդիսացավ երրորդ տեղումնառատ փետրվարը սկսած 1935 թվականից։

Տաք օդի ալիքի առավելագույն ինտենսիվությունը հանրապետությունում դիտվեց փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, երբ առանձին շրջաններում օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 11 °C-ից 13 °C-ով։ Այս օրերին միջին ջերմաստիճանները դրական էին անգամ բարձր լեռնային գոտիներում՝ 2000-2400 մետր բարձրություններում։

Փետրվարի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում որոշ օդերևութաբանական կայաններում դիտվեցին նոր բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ։ Կապանում օդի ջերմաստիճանը հասավ 26․1 °C-ի, Մեղրիում՝ 24․2 °C, Բագրատաշենում՝ 22․5 °C, Արարատում՝ 19․5 °C։

Փետրվար ամսվա ամենացարծր ջերմաստիճանը դիտվել է ամսի 5-ին Աշոցքում՝ -22․9 °C։

Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Ամբերդ լեռնային օդերևութաբանական կայանում՝ 216․8 մմ, որտեղ դիտվեց ամսական նորմայից ավելի քան չորս անգամ շատ տեղումներ։ Տեղումնառատ էին նաև Արարատյան դաշտը, Շիրակը և առանձին լեռնային շրջաններ, որտեղ տեղումների ամսական քանակը գերազանցեց նորման 2-ից 3 անգամով։

Փետրվարի 28-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 227 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում։ Լեռնային շրջանների զգալի մասում ձյան շերտի բարձրությունը կազմել է 50-70 սմ, իսկ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում մինչև 103-108 սմ։ Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, Արարատյան դաշտում և Երևանում ձյան շերտը բացակայում էր կամ չէր գերազանցում 1-3 սմ-ը։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենացուրտ փետրվարը դիտվել է 1972 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -11․1 °C։

Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 93 մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին, ընդամենը 8․1 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 6 %-ով»,- ասված է հաղորդագրությունում։