Ամենօրյա ռեժիմով փոսալցում ենք իրականացնում. Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.03.2026 | 14:18Երևանում փոսալցման աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Ներկա պահին մեր ունեցած 200 հազար քառակուսի մետր տարեկան նախատեսված ծավալից իրականացրել ենք մոտ 30 հազար քառակուսին՝ միայն այս մեկ ամսվա ընթացքում», – նշեց Փամբուխչյանը։
Փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ արդեն սկսվել են երկրորդական փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Փամբուխչյանի վստահեցմամբ՝ ճանապարհային գծանշումների թարմացումը հնարավոր կլինի միայն ասֆալտապատման աշխատանքներից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան