Առողջապահության նախարարը հաղորդման ընթացքում քննադատել էր Միքայել Մինասյանին. Պետրոս Ղազարյանի արձագանքը՝ «Կենտրոնից» իր հեռացման մասին լուրերին

Լուրեր

24.04.2026 | 13:39
Իշխանությունն ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:30
Թրամփը կցանկանար Պուտինին տեսնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, բայց կասկածում է, որ նա կմասնակցի
24.04.2026 | 13:21
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց չեն ունեցել, տարածվող տեղեկությունը կեղծ է․ խոսնակ
24.04.2026 | 13:13
Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Պուտինի ուղերձը
24.04.2026 | 13:04
Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
24.04.2026 | 12:52
Հայաստանը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 12:43
Հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան
24.04.2026 | 12:34
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը
24.04.2026 | 12:27
Մի խաթարեք մեր ապրումները. Գարեգին Բ-ն չցանկացավ մեկնաբանել իր հասցեին մեղադրանքների թեման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 12:18
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում
24.04.2026 | 12:10
Ծիծեռնակաբերդ բարձրանալիս քաղաքացի է մահացել // Ադրբեջանով հացահատիկ է գալիս Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
24.04.2026 | 12:03
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել
24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Թեև մեկ շաբաթ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Պետրոս Ղազարյանը հաստատել է՝ իր Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվելու լուրը, այդուհանդերձ այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Պետրոս Ղազարյանին ազատել է աշխատանքից:

Պատճառն, ըստ մամուլի, օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցած հարցազրույցն է: Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ լրագրողից, որը կտրուկ հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ այդ լուրը գրելու պատճառն այն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդման ընթացքում խոսել է Միքայել Մինասյանի մասին:

«Արսեն Թորոսյանը, երբ ինձ հյուր էր եկել, որոշ մարդկանց քննադատեց, հիմա ի պատասխան դրան այսպիսի բաներ են գրում»,- նշեց Պետրոս Ղազարյանը:

Հիշեցնենք՝ շուրջ 17 տարի «Կենտրոն» հեռուստաընկերությունում աշխատած Պետրոս Ղազարյանի հեռուստաընկերությունից դուրս գալու և Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվելու լուրը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատել է Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Պետրոս Ղազարյանը Հ1-ում վարելու է «Այսօր իրականում» հաղորդումը, որի անոնսն արդեն տեղադրված է հեռուստաընկերության պաշտոնական կայքում: