ՔՆՆԱՐԿՈՒՄ. 34 մահվան դեպք՝ 1 տարում. ինչո՞ւ Զինված ուժերում խնդիրները չեն լուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

2025-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 34 զինծառայողի մահացության դեպք․ այս մասին վկայում են ՀՔԱՎ գրասենյակի տվյալները։ Զինծառայողների մահացության պատճառներն են` առողջական խնդիրներ (10 դեպք), ավտովթար (8 դեպք), ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (6 դեպք), դժբախտ պատահար (4 դեպք), սպանություն (3 դեպք), 3 զինծառայողի մահացության պատճառը դեռ հայտնի չէ։ 2024-ի համեմատ 2025-ին զինծառայողների մահացության դեպքերը նվազել են 15 %-ով։ Մինչ Պաշտպանության նախարար Պապիկյանը տարեսկզբին ասում էր, թե 3-րդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ է, որ մարդու կողմից մարդուն սպանելու դեպք չի եղել 2025-ին, այդ հայտարարությունից հետո՝ երկու ամսում բանակում խաղաղ պայմաններում մահվան երրորդ դեպքն էր գրանցվում։

Կառավարության 2025 թվականի կատարողականի զեկույցում մահերի այլ թիվ է նշված։ 2025-ին ոչ մարտական պայմաններում 30 զինծառայող է մահացել, որից 24-ը՝ ծառայության հետ չկապված պատճառներով, 6-ը՝ ԶՈՒ-ում տեղի ունեցած պատահարների հետևանքով: Կառավարության զեկույցում նաև ընդգծվում է, որ 2024-ի համեմատ 2025-ին դեպքերը նվազել են շուրջ 40 տոկոսով, ոչ կանոնադրային փոխհարաբերությունները՝ շուրջ 6 տոկոսով, իսկ ինքնավնասման դեպքերը՝ շուրջ 12 տոկոսով։

Այսօր խոսելու ենք բանակում մահվան մտահոգիչ դեպքերի մասին։ Ինչի՞ մասին են այս թվերը։

Factor TV-ի հրավիրած քննարկմանը մասնակցում են Հայարփի Սարգսյանը՝ փաստաբան, Դավիթ Գյուրջյանը՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան, Արթուր Սաքունցը՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, Անի Վարդանյանը՝ ԱՆ Փորձագիտական կենտրոնի Դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան