Մբապեն ու Բելինգեմը չեն մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը չեն մասնակցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բելինգեմը, Մբապեն, Ալաբան, Սեբալյոսը, Միլիտաոն ու Ռոդրիգոն շարունակում են վերականգնողական փուլը»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։