Առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելու և կարծրատիպերը հաղթահարելու կարողություն է․ ՆԳ նախարար

Լուրեր

05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 6-ին Առաջնորդության դպրոցի ուսանողների հրավերով մասնակցել է կանանց առաջնորդության վերաիմաստավորման թեմայի շրջանակում պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:
Քննարկմանը ներկա էին նաև նաև Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև ծանրամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։
Նախարար Սարգսյանը կիսվել է փորձառությամբ՝ ընդգծելով, որ առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելու և կարծրատիպերը մասնագիտական աշխատանքով հաղթահարելու կարողություն է։
«Իմ տեսանկյունից լավագույն բանաձևը հետևյալն է. ընդունել կարծրատիպերը որպես փաստ, բայց երբեք չփորձել այդ կարծրատիպերին
անընդհատ դեմ գնալ, անընդհատ այդ կարծատիպերը քննարկել, անընդհատ դրա մասին խոսել, փորձել դրանք դիտարկել որպես արդարացում, որևէ քայլ չանելու կամ որևէ քայլ ոչ այնպես անելու, ինչպիսին որ կարող էիր անել, այլ հակառակը։ Շատ լավ, կան այդ կարծրատիպերը, ընկալելի են այդ կարծրատիպերը, մենք հանրություն ենք, ցանկացած կարծրատիպ կարող է գոյություն ունենալ, դու պետք է ուղղակի կենտրոնանաս քո աշխատանքի վրա, անես այն, ինչ քեզ մոտ ստացվում է կամ չի ստացվում, բայց հետագայում կստացվի, որովհետև նպատակ ունես քո առջև դրված։ Առաջնորդությունը միայն պաշտոնով կամ միայն դերով չի ընկալվում: Առաջնորդությունը ավելի շատ որոշում կայացնելու պատասխանատվություն վերցնելն է և այդպիսի կարողություն ունենալը»,- նշել է նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ դրական փորձի և քաղած դասերի համադրումն է ապահովում այնպիսի արդյունքներ, որոնք տեսանելի և կարևոր են հասարակության համար։ Հենց այդ արդյունքներն են, որ փոխում են մարդկանց մտածելակերպն ու ընկալումները, նշել է ՆԳ նախարարը։
Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով, Առաջնորդության դպրոցի ուսանողները կիսվել են գաղափարներով և հարցեր ուղղել բանախոսներին։
Նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին՝ խորհուրդ տվել դուրս գալ հարմարավետության գոտուց, չլինել «ի թիվս այլոց» և օգտագործելով բոլոր մարտահրավերները՝ նորովի բացահայտել հմտություններն ու շարունակել ինքնակրթվել։
Անդրադարձ են կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ կանանց առաջնորդության խթանմանը, գենդերային հավասարության ապահովմանը, տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ընդլայնմանը և այլն։