«Էժան խաղերից իրենց դուրս դնող» պատգամավորները չկան ՀՀԿ ցուցակում

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանն ուՍամվել ֆարմանյանը չեն կլինի Հանրապետականի նախընտրական ցուցակում:

Թե ինչու են նշված պատգամավորները դուրս մնացել ՀՀԿ նախընտրական ցուցակից, Factor.am-ը փորձեց ճշտել նրանցից, սակայն նշված պատգամավորներից որևէ մեկից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Ավելի վաղ, այս չորս պատգամավորները հայտարարություն էին  տարածել՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած՝ մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական… պատեհապաշտության հաղթանակը երբեք երկար չի տևում, միայն արժեզրկման ու բարոյազրկման նոր հիմքեր է ստեղծում… Մի զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնայք… Այս էժան խաղում մենք չկանք… Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։

Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին կլրանա ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: