Հայտնի է Դուբայից վերադարձած քաղաքացիների թիվը

Լուրեր

05.10.2026 | 15:19
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
Բոլորը

Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ»,- գրել է նա։

Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի՝ Flydubai ավիաընկերության՝ Դուբայ-Երևան չվերթը վայրէջք կկատարի ժամը 13:09-ին։ Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեցին Flydubai և Emirates ավիաընկերությունների՝ Դուբայ-Երևան չվերթները։

Factor TV-ն տեղում զրուցել էր ժամանած ուղևորների հետ։ Մեզ հետ զրույցում ուղևորները հիմնականում նշում էին, որ պետք է Երևան հասնեին փետրվարի 28-ին, սակայն Իրանի օդային տարածքից ինքնաթիռը շրջվել և կրկին Դուբայի օդանավակայան է գնացել։ Արդեն մեկ շաբաթ է՝ Մերձավոր Արևելքի օդային տարածքն ամբողջությամբ կամ մասնակի փակ է, ավիաընկերությունները հիմնականում չարտերային չվերթներ են իրականացնում՝ օդանավակայաններում մնացած տարբեր երկրների քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար։