Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Լուրեր

05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել, կան ձերբակալվածներ։

«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։

Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչի արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել է գույքային վնաս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ապօրինի արդյունահանված հանքանյութով բեռնված երեք բեռնատար տեղափոխվել է վարչության պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրւթյունում։