«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումը կարող է տևել 57-81 ամիս

Լուրեր

05.10.2026 | 15:19
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
Բոլորը

Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով ազդեցության ենթակա տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթաց կսկսվի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել։

Նոր կայարանի գիծը սկիզբ է առնելու «Բարեկամություն» կայարանից և հասնելու է մինչև Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկ։ Նախագծի համաձայն՝ կառուցվող գծի ընդհանուր երկարությունը կազմելու է 1500 մետր, որից մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մետր է։ Ծրագրի շրջանակներում հանրային գերակա շահ կճանաչվի մոտ 41,130 քմ տարածք, որտեղ նույնականացվել է 31 գույք։

Ըստ նախագծային փաստաթղթերի՝ հողերի օտարման համար գնահատված ծախսը կազմում է շուրջ 9.6 միլիարդ ՀՀ դրամ։ Սեփականության օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի մարտի 15-ը։ Շինարարական աշխատանքների մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին։ Ծրագրի ամբողջական տևողությունը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), իսկ փուլային կառուցման տարբերակի դեպքում այն կարող է տևել մինչև 81 ամիս։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը նպատակ ունի բեռնաթափել Երևանի վերգետնյա տրանսպորտը, նվազեցնել խցանումները և օդի աղտոտվածությունը։ Ակնկալվում է, որ նոր կայարանը հասանելի կդառնա ավելի քան 150,000 բնակչի համար՝ ապահովելով արագ և էկոլոգիապես մաքուր տեղաշարժ։

Եվգենյա Համբարձումյան