«Ամեն օր հրթիռակոծվում է քաղաքը, թռիչքների մասին խոսք չկա»․ ՀՀ վերադարձը՝ թանկ ու բաղձալի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանից Չինաստան մեկնող Նարե Պողոսյանն արդեն երրորդ օրն է՝ Դոհայում է։ Ասում է՝ մեկ օր մնացել են օդանավակայանում, ապա հայտարարվել է տարհանման մասին։

Նարեի խոսքով՝ օդանավակայանում մնացած անձանց հյուրանոցներում անվճար տեղավորել են և ապահովել սննդով։ Ասում է՝ քաղաքում շարժը քիչ է, միայն որոշ խանութներ են աշխատում, այլ հաստատություններ հիմնականում չեն գործում։ Նարեն իր տվյալները ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած հայտում լրացրել է։ 

Մալազիայում գտնվող ՀՀ քաղաքացիներն էլ հայտնվել են տեղեկատվական մեկուսացման մեջ՝ չկարողանալով կապ հաստատել ավիաընկերությունների և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հետ։ ԱԳՆ-ից փոխանցում են, որ այդ քաղաքացիները կարող են կապվել կառույցի թեժ գծին։ Սակայն թռիչքների անորոշության և տոմսերի կտրուկ թանկացման պատճառով մարդիկ չգիտեն՝ սպասել օդանավակայաններո՞ւմ, թե՞ փնտրել այլընտրանքային ճանապարհներ։

Թեև Մերձավոր Արևելքի օդային տարածքը հիմնականում շարունակում է փակ մնալ, Պարսից ծոցի երկրների որոշ օդանավակայաններ սկսել են գործել՝ որոշ սահմանափակումներով։

Երևանում առավոտյան վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը: ԱԳՆ-ից Factor.am-ին հայտնեց, որ որ այդ թռիչքով 15 ՀՀ քաղաքացի է վերադարձել։  Fly One Armenia-ն Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելիքի տարբեր երկրներում գտնվող քաղաքացիների։ Այսօր և վաղը չվերթներ ևս կլինեն։ Այսօրվա թռիչքի մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 1150 եվրո է, մարտի 4-ի թռիչքի արժեքը՝ 900 եվրո։

Այսօր ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները Աբու Դաբիից ու Դուբայից անվճար կտեղափոխվեն Մասկատ՝ իրենց միջոցներով Երևան վերադառնալու։ Արտաքին գերատեսչությունից էլ հաստատեցին, որ Մասկատ-Երևան թռիչքի համար ուղևորը պետք է վճարի։

Այս օրերին կտրուկ թանկացել են Ասիա-Եվրոպա ուղղությամբ ավիատոմսերի գները, բազմաթիվ չվերթների տոմսեր ամբողջությամբ սպառված են։ Օրինակ՝ Հոնկոնգ–Լոնդոն ուղղությամբ Cathay Pacific ավիաընկերության էկոնոմ դասի տոմսերը մինչև մարտի 11-ը լիովին սպառված են։ Մնացած եզակի տոմսերի գինը մեկ ուղղության համար գերազանցում է 2,700 ԱՄՆ դոլարը։  Հնդկաստանից դեպի Գերմանիայի քաղաքներ թռիչքների գներն աճել են 200–300 տոկոսով։ Պեկին-Լոնդոն երթուղով Air China ավիաընկերության էկոնոմ դասի տոմսեր առաջիկա օրերի համար գրեթե չկան, իսկ բիզնես դասի մնացած տոմսերի արժեքը հասնում է 7,000 ԱՄՆ դոլարի։ 

Տարբեր ավիացիոն վերլուծական ընկերությունների տվյալներով՝ Մերձավոր Արևելքի օդային տարածքը փակելուց ի վեր չեղարկվել է ավելի քան 12,000 չվերթ։ 

Այժմ թռիչքներ են իրականացվում օդանավակայաններում մնացած ուղևորներին տարհանելու նպատակով։ Աբու Դաբին, Դուբայը վերսկսել են սահմանափակ թվով չվերթները։ Քաթարի, Բահրեյնի, Իսրայելի, Իրանի և Իրաքի օդային տարածքները մնում են փակ։ 

Emirates և Flydubai ավիաընկերությունները վաղը Դուբայ-Երևան ուղղությամբ կիրականացնեն երեք չվերթ, իսկ Air Arabia-ն Շարժա-Երևան երթուղով՝ երկու չվերթ։

Հ․Գ․ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս չվերթները ևս չեղարկվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան