Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի սկսել Իրանին լուրջ հարվածներ հասցնել, նաև «հարվածների մեծ ալիք» խոստացել

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ԱՄՆ-ը դեռևս չի սկսել լուրջ հարվածներ հասցնել Իրանին։ CNN-ին տված հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է՝ հարվածների «մեծ ալիքը» դեռ առջևում է, գրում է Meduza-ն։

«Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Սա շատ հզոր է։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը, և մենք այն օգտագործում ենք»,- ասել է Թրամփը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը ձեռնարկում է որևէ լրացուցիչ գործողություն՝ բացի ռազմական գործողություններից, Իրանի ժողովրդին ռեժիմը տապալելու հարցում օգնելու համար, Թրամփը դրական է պատասխանել, բայց չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։

«Բայց հիմա մենք ուզում ենք, որ բոլորը մնան տանը։ Դրսում անվտանգ չէ։ Մենք դեռ չենք սկսել նրանց լուրջ հարվածել։ Մեծ ալիքը դեռ չի հասել։ Մեծ ալիքը գալիս է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Մինչ այժմ Թրամփի համար ամենամեծ անակնկալն Իրանի հարձակումներն են տարածաշրջանի արաբական երկրների՝ Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի և ԱՄԷ-ի վրա։

«Մենք զարմացանք։ Մենք նրանց ասացինք՝ «Մենք սա կշտկենք», և հիմա նրանք (Պարսից ծոցի երկրները) ուզում են կռվել»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի