Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը

Լուրեր

18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը և կամրապնդի իր զսպման ուժը՝ հաշվի առնելով գլոբալ հակամարտությունների միջուկային շեմը հատող ռիսկի աճը։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը։

«Մենք այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական ցնցումների մի շրջան, որը լի է ռիսկերով»,- Բրետանում գտնվող սուզանավային բազայից ունեցած ելույթում ասել է Մակրոնը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ֆրանսիական զսպման մոդելի «կոշտացում»։

Մակրոնը նշել է, որ նոր մարտագլխիկների քանակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն հրապարակվի։

«Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել։ Վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիան ներկայում ունի 280-290 մարտագլխիկ։

Մակրոնի խոսքով՝ իր կողմից հայտարարված միջուկային դոկտրինի փոփոխությունները քննարկվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես ունեն միջուկային զինանոցներ: Նա նաև նշել է, որ Գերմանիան Ֆրանսիայի առանցքային գործընկերն է միջուկային զսպման ոլորտում։

«Այս համագործակցության շրջանակում առաջին քայլերը կսկսվեն այս տարի. դրանք կարող են ներառել այցելություններ ռազմավարական վայրեր, ինչպես նաև համատեղ զորավարժություններ»,- հայտարարել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ Լեհաստանը, Նիդերլանդները, Բելգիան և Դանիան կկարողանան մասնակցել ֆրանսիական միջուկային ռազմական խաղերին, միաժամանակ, հստակեցրել է, որ միջուկային հարվածների վերաբերյալ որոշումների կայացումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի ձեռքում։

Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ անորոշ հանգամանքներում հնարավոր կլինի ստեղծել ռազմավարական ակտիվներ այլ եվրոպական երկրներում, որոնք կմիանան այն նոր «առաջխաղացման զսպման» դոկտրինային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի