Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
01.03.2026 | 18:28
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար։
Միաժամանակ, կոմիտեից հայտնում են, որ ճանապարհը շարունակում է մնալ դժվարանցանելի։