Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
27.02.2026 | 23:01
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը
27.02.2026 | 22:47
Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 
27.02.2026 | 22:32
Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 22:20
Netflix-ը հրաժարվել է Warner Bros.-ը գնելու մտքից. այն ձեռք կբերի Paramount-ը
27.02.2026 | 22:07
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.02.2026 | 21:56
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.02.2026 | 21:42
iPhone-ն ու iPad-ը հասանելիություն են ստացել ՆԱՏՕ-ի գաղտնի տվյալներին
27.02.2026 | 21:28
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից
27.02.2026 | 21:14
ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ
27.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով
27.02.2026 | 20:44
Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա
27.02.2026 | 20:30
Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:23
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն. Փաշինյանը՝ ԵԱ մեծահասակների առաջնության բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ամենակարևորը միջանձնային հարաբերություններում սպանության դեպք, որ մարդը մարդուն սպանում է, նման դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»,- հունվարի սկզբին Պապիկյանի այս հայտարարությունից հետո՝ միայն երկու ամսում բանակում՝ խաղաղ պայմաններում, արդեն երրորդ մահվան դեպքն է գրանցվում։

Նախարարությունը երեկ ուշ երեկոյան հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հայտարարությանը հաջորդեց ՔԿ-ի հաղորդագրությունը, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է։

Factor TV-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասում։ Ժամկետային Նարեկ Հակոբյանը սպանվել է ծառայակցի կրակոցից։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հայհոյանքից ծագած վիճաբանության հետևանքով։ Սպանված զինվորի ծնողները Գերմանիայում են․ հայրը բուժման համար, իսկ մայրը՝ նրա խնամակալության։ Նարեկ Հակոբյանը մեկ քույր ունի։

Զինված ուժերում կատարվող հանցագործությունները պետք է դիտարկել ոչ միայն իրավական, այլև հոգեբանական պատճառահետևանքային շղթայի համատեքստում՝ ասում է ԱՆ Փորձագիտական կենտրոնի Դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Անի Վարդանյանը։ Նրա խոսքով՝ նման դեպքերը կապված են ագրեսիայի, ծայրահեղ վարքային դրսևորումների և սոցիալական շփման հմտությունների թերի զարգացման հետ։

«Դեռևս զորակոչի փուլից անհրաժեշտություն ունենք դիտարկել՝ ինչ առանձնահատկություններով է օժտված տվյալ զորակոչիկը, արդյո՞ք բարոյահոգեբանական գծով պատասխանատու անձինք ոչ թե ֆորմալ ընթացակարգեր են ապահովում, այլ իսկապես իրազեկ են առկա խնդիրներից և այդ խնդիրների ուղղվածության պատշաճ գործիքներ են կիրառում լուծման տեսանկյունից: Որովհետև, երբ խոսքը արդեն վերաբերում է կատարված հանցագործությանը, բնականաբար, ուղղվածությունը միանշանակ դեպի այն անձն է, ով կատարել է հանցանքը, և իրավական գործիքակազմն ուղղվում է այդ ուղղվածությամբ»,- նշում է Անի Վարդանյանը։

Մասնագետի խոսքով՝ դրան նախորդած ժամանակահատվածում կարող էին լինել այնպիսի գործոններ, որոնք պատշաճ աշխատանքի դեպքում չէին հանգեցնի նման իրավիճակների։ Վարդանյանը կարևորում է զինված ուժերում հոգեբանների դերը՝ նշելով, որ քրեական գործերում հազվադեպ են հանդիպում հոգեբանների կողմից տրված մասնագիտական գնահատականների կամ ցուցմունքների։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2025 թվականին զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ զեկույցը։ Թեև մարտական պայմաններում զոհեր չկան, սակայն խաղաղ պայմաններում մահերի թիվը գրեթե չի նվազել։ Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 34 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ 10 դեպք առողջական խնդիրների հետևանքով է, 8 դեպք՝ ավտովթարի, 6 դեպք՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, որից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում, 4 դեպք՝ դժբախտ պատահարի, 3 դեպք՝ սպանության։ 3 զինծառայողի մահացության պատճառը հայտնի չէ։

«Զինված ուժերում ցանկացած դեպք պիտի ենթարկվի ծառայողական քննության, հատկապես այն դեպքերը, որոնք տեղի են ունենում զորամասի տարածքում՝ ծառայողների ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով։ Բնականաբար, դրանք պաշտպանական գերատեսչության առավել ուշադրության կենտրոնում պիտի լինեն»,- ասում է ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։

ՀՔԱՎ-ի զեկույցում ընդգծվում է, որ ինքնասպանությունը շարունակում է մնալ ժամկետային զինծառայողների մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը վկայում է բանակում դեռևս պահպանվող ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Բացի այդ, պաշտպանական կառույցները չեն ապահովում մահվան դեպքերի վերաբերյալ ամբողջական ու թափանցիկ տեղեկատվություն։

Մինչդեռ կառավարության 2025 թվականի կատարողականի զեկույցում մահերի այլ թիվ է նշված։ 2025-ին ոչ մարտական պայմաններում 30 զինծառայող է մահացել, որից 24-ը՝ ծառայության հետ չկապված պատճառներով, 6-ը՝ ԶՈՒ-ում տեղի ունեցած պատահարների հետևանքով:

«2025-ը ՀՀ անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել»,- ասում է Փաշինյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հակադարձում է։

«Խաղաղությունը պետք է լինի բանակի ներսում: Ինչո՞ւ պետք է հայերը իրար սպանեն բանակում: Դուք ի՞նչ եք անում, Դուք եք, չէ՞, պատասխանատուն: Դուք պետք է այդ իրավիճակը փոխեք, կարգավորեք»,- հարցնում է Ալեքսանյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն էլ ասում է՝ իրենց գրասենյակի զեկույցի տվյալները հավաքագրվում են ոչ միայն պաշտոնական կառույցների հայտարությունների, այլև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

«Հիմնականում ոչ բոլոր դեպքերի մասին են տարածում հաղորդագրություն, և, որպես կանոն, հետագայում մենք պարզում ենք, որ դրանք այն դեպքերն են, որոնք քննչական մարմինների, դատախազության կողմից որակվել են որպես զինվորական ծառայության հետ չկապված»,- թվերի անհամապատասխանությունն այսպես է բացատրում Նազելի Մովսեսյանը։

Կառավարության զեկույցում նաև ընդգծվում է, որ 2024-ի համեմատ 2025-ին դեպքերը նվազել են շուրջ 40 տոկոսով, ոչ կանոնադրային փոխհարաբերությունները՝ շուրջ 6 տոկոսով, իսկ ինքնավնասման դեպքերը՝ շուրջ 12 տոկոսով։

«Չենք կարող համաձայնել հնչեցված կարծիքի հետ, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանակում ինքնասպանության հանգեցրած դեպքերի մի մասը հստակ արձանագրում է այն փաստը, որ բանակում եղել է ճնշում, քրեական ենթամշակույթի դեպքերի արձանագրում, որի հետևանքով տեղի է ունեցել սպանություն կամ ինքնասպանություն»,- ասում է Մովսեսյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով էլ՝ եթե բանակում պահպանվում է այնպիսի մթնոլորտ, որտեղ զինվորները միմյանց վրա կրակում են, ապա հայտարարվող բարեփոխումները ձևական են։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի պնդմամբ՝ երկու ամսվա ընթացքում, ոչ պաշտոնական տվյալներով, սա զինծառայողների մահվան արդեն վեցերորդ դեպքն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան