«Այվազովսկի» օգտատերը ձերբակալվել է տիկտոկում Փաշինյանի հասցեին վիրավորանքի համար՝ պնդում է փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՏիկՏոկում շուրջ 6000 հետևորդ ունեցող «Այվազովսկի» անունով հայտնի Հայկ Եղյանը Ձերբակալվածների պահման վայրում է՝ ահազանգում է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ օգտատերը սոցհարթակում վիրավորել է Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ-որ կուսակցության նախագահ այդ փաստի կապակցությամբ ներկայացրել է հաղորդում՝ նշելով, որ վաղը կարող է ՀՀ վարչապետ ինքը լինել և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասում է փաստաբանը։

Երիցյանի խոսքով՝ ՔԿ-ն շատ արագ է գործել․ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ, և օգտատերը երեք օր է՝ անազատության մեջ է։ Արդյոք նրան կալանավորելու միջնորդություն կներկայցվի՝ դեռևս պարզ չէ։ 

Հայկ Եղյանը, ըստ պաշտպանի, քաղբանտարկյալ է, քանի որ, ըստ նրա, քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը քաղաքական կոշտ գնահատական հնչեցնելու համար։ Այդուհանդերձ, Այվազովսկի օգտատիրոջ տիկտոկյան էջի տեսանյութերի մեծ մասում հնչում են հայհոյանքներ ու վիրավորանքներ։ Թե կոնկրետ որ տեսանյութից հետո է կուսակցության նախագահը դիմել ոստիկանություն, հայտնի չէ, բայց տեսանյութերից մեկում Հայկ Եղյանը  Փաշինյանի՝ Էրդողանը գիրքը ձեռքին լուսանկարի ֆոնին ռուսերենով մեկնաբանություններ է անում ու հայհոյանքներ հնչեցնում նրա աջակիցներից մեկի հասցեին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է՝ եթե խոսքը վերաբերում է պարզապես քննադատությանը, ապա այն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության համար։

«Եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ, որոնք հատում են քրեորեն հետապնդելի արարք համարվելու շեմը, այո՛, իրավաչափ է քրեական հետապնդման ցանկացած գործողություն»,- ընդգծում է նախարարը։

Դիտարկմանը, թե ինչու իշխանության հասցեին հնչող հայհոյանքների կամ վիրավորանքների դեպքում անմիջապես սկսվում են իրավական գործընթացներ և քննարկվում խափանման միջոցի հարցերը, իսկ ընդդիմադիրների դեպքում՝ ոչ, Գալյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ ցանկացած արարքի պետք է տրվի ճշգրիտ գնահատական, և համանման դեպքերում այդ գնահատականները լինեն նույնը»։

Ամիսներ առաջ Գառնիի եկեղեցու բակում ՔՊ կուսակցության լրատվամիջոցի հարցին ի պատասխան 70-ամյա տղամարդը Գարեգին Երկրորդի նկատմամբ հաշվեհարդարի կոչ էր արել։ Այդ հայտարարությունից շաբաթներ անց Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել՝ բռնության հրապարակային կոչի հոդվածով։ Թեև Սրբուհի Գալյանն  այսօր դրական գնահատեց վարույթ նախաձեռնելու փաստը, սակայն տղամարդը մինչ այժմ որևէ կարգավիճակ չունի։ 2023-ին էլ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էր լեզու ու ականջ կտրելու սպառնալիքներ հնչեցրել,  սակայն այդ հայտարարությանը նույնպես որևէ իրավական գործընթաց չհաջորդեց։

Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ «Մեր ձևով» շարժման համակիր, 55-ամյա ախուրյանցի մի կնոջ մեղադրանք են առաջադրել և մեկ ամսով կալանավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար։ Կնոջ փաստաբանի պնդմամբ՝ խոսքը ոչ թե հրապարակային գրառման, այլ մասնավոր նամակագրության սքրինշոթի մասին է, որը, սակայն, իր վստահորդը չի տարածել։

Ի դեպ, Արդարադատության նախարարությունում ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է մշակվում, որի էությունը վարչական և քաղաքացիական պատասխանատվության սահմանումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան