Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նշել է ընտրություններին չմասնակցելու իր պատճառները

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևյալ պատճառներով:

Մենք դեմ ենք եղել 2015թ. առաջարկված Սահմանադրության նախագծին և կոչ ենք արել դեմ քվեարկել հանրաքվեի ժամանակ: Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքների և հավելյալ, երկրից բացակայող քաղաքացիների «քվեների» հաշվին:

Այդ նույն Սահմանադրության պահանջով ստեղծվել և ընդունվել է ընտրական օրենսգիրք, որի հիմնական սկզբունքներն ու հոդվածներն անընդունելի են եղել մեր կուսակցության համար և մի շարք քաղաքական ուժեր դատապարտել են նախկին ռեժիմի մտադրությունն իրենց վրայով ձևված օրենքով ընտրությունների անցկացման որոշումը:

Այս տարվա գարնանը կայացած մեր ժողովրդի զարթոնքը՝ թավշյա, ոչ բռնի իշխանափոխության փաստը, մեծ հույսեր է արթնացրել բոլոր նրանց մոտ, ովքեր պայքարել են հանուն երեք ռեժիմների ժամանակ երկրում ստեղծված անարդար, ապօրինի ձեռք բերված հարստության հիմքի վրա խարսխված մենաշնորհային, օլիգարխիկ համակարգը ամբողջովին կազմաքանդելու նպատակի:

Նոր վարչակազմը սկսել է այս գործընթացը: Տրվել են հստակ խոստումներ, նախանշվել են որոշակի գործողություններ: Սակայն, համակարգային նշանակություն ունեցող երևույթը մնում է անփոփոխ: Արտահերթ ընտրություններն անց են կացվելու հին ընտրական օրենսգրքով, ինչը բացառում է ժողովրդավարական ընտրության կատարումը: Այսպիսով, նոր իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը՝ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով, համապատասխան փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում՝ հավասար պայմաններ ստեղծելով ընրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար, բացառելով ընտրակաշառքի բաժանման հնարավորությունը, որպես սկզբունք հաստատելով գաղափարական ծրագրերի, այլ ոչ թե փողի մրցակցությունը:

Մենք դեմ կգնայինք մեր սկզբունքներին, եթե մասնակցեինք նախորդ ռեժիմի հիմքը վերարտադրող քաղաքական միջոցառմանը:

Հետևաբար, նոր իշխանություններից պահանջում ենք կատարել իրենց իսկ տված խոստումը՝ մեկ տարվա ընթացքում բարեփոխել ընտրական օրենսգիրքը, մի շարք այլ օրենքներ և 2020թ. գարնանն անցկացնել Ազգային Ժողովի նոր, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրություններ:

Որպեսզի չգա ևս մի օր, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի հայտարարել. «Ես սխալ էի, նա ճիշտ էր»:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական Խորհուրդ