«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

«Վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում»,-այս մասին հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը

Բազմամյա դիտարկումների համաձայն՝ փետրվարի վերջին և նույնիսկ մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում են.

-կարճատև, բայց ինտենսիվ ցրտահարություններ,
-ցուրտ հոսանքների ներխուժումներ,
–3…-8°C նվազագույն ջերմաստիճաններ հովտային և նախալեռնային գոտիներում։

Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է, և արևադարձային տաք օդային զանգվածները կարող են արագ փոխարինվել սառը արկտիկական ներխուժմամբ:

Խորհուրդ ենք տալիս առայժմ խուսափել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներից՝ ծառերի վաղ էտումից և բողբոջման խթանումից։

Հ.Գ. Ամերիկյան GEFS անսամբլային կանխատեսման համակարգը, որը համադրում է 30 առանձին կանխատեսումների արդյունքներ մեր տարածշրջանի զգալի մասում մարտի 1-6-ը ջերմաստիճանը կանխատեսում է նորմայից 1-3 աստիճանով ցածր:

Ջերմաստիաճանի  համեմատաբար ցածր ֆոնին կարող է նպաստել նաև հանրապետության լեռնային շրջաններում կուտակված ձնածածկույթը»,-նշել է նա։