Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 23:05
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ Օրբանը 2-րդ տեղում է
12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
Բոլորը

43-ամյա Ծովինար Ստեփանյանը երկու անչափահաս երեխաների հետ Գառնիի ծայրամասի վագոն-տնակում է ապրում։ Պատմում է՝ 2020 թվականին Քարվաճառից հայրենի գյուղ է եկել, մինչ այդ վարձով է ապրել, իսկ տնակն անցած տարի է գնել։ 

Ասում է՝ նույն գյուղում են ապրում նաև ծնողները, քույր-եղբայրները, որոնցից, սակայն, օգնություն չի ակնկալում։ Արդեն երրորդ ամիսն է՝ Ծովինարն անապահովության նպաստ չի ստանում, դիմում է, սակայն մերժում է ստանում։ Չի կարողանում գրանցումից դուրս գալ, քանի որ հաշիվները ԴԱՀԿ-ի կողմից կալանքի տակ են։ Պատմում է՝ տարիներ առաջ տանիքից ընկել ու հիվանդանոցում է հայտնվել, այդ ժամանակ վարկ է վերցրել, հետո էլ փակել չի կարողացել ու հայտնվել է արգելանքի տակ։

Factor TV-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանից հետաքրքրվեց, թե ինչպես է նախարարությունը նման դեպքերին արձագանքում։ Նշենք, որ Կոտայքի և Սյունիքի մարզերում 2025-ի մարտի 17-ից անապահովության գնահատման պիլոտային ծրագիր է ներդրվել, ինչն էլ համակարգում փոփոխությունների պատճառ է դարձել։

Նախարարությունից հայտնում են, որ անապահովության նպաստի գնահատման նոր համակարգով պայմանավորված՝ մարդկային գործոնը նվազագույնի է հասցված, և համակարգն է տեսնում՝ ով է պահանջներին համապատասխան, ով՝ ոչ։

Ծովինարն այս պահին ապրելու տարրական պայմաններ անգամ չունի։ Ասում է՝ շաբաթական մեկ օր ռեստորանում մաքրություն է անում, իսկ մնացած ժամանակ հիմնականում երեխաների հետ բանջար քաղելու է գնում։ Նշում է՝ աղջկան չի կարող մենակ թողնել ու երկար ժամանակ տնից բացակայել։ Տղան խոսքի խնդիր ունի, դպրոցում լոգոպեդ է աշխատում երեխայի հետ, սակայն նյարդաբանի նշանակած դեղը գնել չի կարողանում։ Ծովինարն ինքն էլ առողջական խնդիրներ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան