Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից

Լուրեր

25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Բոլորը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ևս մեկ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանա Թախմազյանի (ավազանի անունը՝ Արամայիս Թախմազյան) և նրա կնոջ՝ Հռիփսիմե Խաչատրյանի։ Եկեղեցին պահանջել է պարտավորեցնել նրանց հետ վերադարձնել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գտնվող բնակարանը՝ վտարելով պատասխանողներին։

Պահանջում նշված է նաև՝ պատասխանողներից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Եկեղեցին հայցադիմումում նշել է, որ նշված բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռին։ Այն դատարան է ստացվել օրեր առաջ և մակագրվել դատավոր Զարուհի Մկրտչյանին։

Մայր Աթոռը ևս մեկ հայցադիմում ունի ներկայացրած ընդդեմ Տեր Թադեի (Արամայիս Թախմազյան)

Առաջին հայցադիմումով եկեղեցին դատարանից պահանջել է պարտավորեցնել Թախմազյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով նրաn մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել 2025-ի դեկտեմբերի 3-ին։

Ըստ հիմնավորումների`Թադե քահանան վարկաբեկել է Հայ եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագներին Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

Ավելի վաղ եկեղեցին հայցադիմում էր ներկայացրել նաև ընդդեմ կարգալույծ հռչակված մեկ այլ քահանայի դեմ՝ Տեր Արամի (Ստեփան Ասատրյան)։ Հայցվորը պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին հետ վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։

Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել կարգալույծ հռչակված հոգևորական Տեր Արամ քահանա Ասատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Վարույթ է ընդունվել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումը։  Դատարան դիմած առաջին քահանան պահանջել է անվավեր ճանաչել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք իրեն վերականգնել պաշտոնում։ 

Հայցվոր Թախմազյանն էլ պահանջել է անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու հայրապետական տնօրինությունն ու իրեն վերականգնել նույն պաշտոնում։

Հայցադիմումին կից ներկայացվել են նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություններ։ Դատարանը պարտավորեցրել  է  Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում՝ մինչև քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նույն որոշումը կայացվել է նաև Տեր Թադեի գործով։

Եվգենյա Համբարձումյան