Սանդրո Պերկովիչը և Հովհաննես Հարությունյանը` «ԱԶ Ալկմարի» դեմ խաղի մասին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը նախախաղային ասուլիսում խոսել են նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման մասին։

Հովհաննես Հարությունյան․ «Թիմում ամեն բան նորմալ է։ Հավաքի ընթացքում անցկացրել ենք ընկերական հանդիպումներ։ Երկար ժամանակ բաց էի թողել, բայց աստիճանաբար վերադառնում եմ լավ մարզավիճակի։ Պատրաստ եմ վաղվա խաղին։ Ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք, որ շատ բարձրակարգ թիմ է։ Ունեն ինչպես ուժեղ կողմեր, այնպես էլ թույլ կողմեր։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ուրախացնենք մեր ժողովրդին»։

Սանդրո Պերկովիչ․ ««Ազ Ալկմարը» շատ ուժեղ թիմ է, որին վերաբերվում ենք մեծ հարգանքով։ Բայց մենք նրանց խաղում տեսել ենք որոշ թերություններ, որոնցից կարելի է օգտվել։ Վաղվա խաղում կփորձենք անել դա։ Հավաքը լավ է անցել։ Մենք պատրաստ ենք ֆիզիկապես, տակտիկապես ու հոգեբանորեն, և վաղը կցուցադրենք դա։ Կարծում եմ՝ այս դիմակայությունում ամեն բան որոշվելու է Նիդերլանդներում կայանալիք պատասխան խաղում։ Վստահ եմ, որ վաղը երկրպագուները հրաշալի մթնոլորտ են ստեղծելու ստադիոնում։ Մենք լավ ենք պատրաստվել: Եթե դիմակայությունում հաղթենք «Ազ Ալկմարին», կվազեմ ոչ թե խաղադաշտում, այլ՝ ամբողջ Երևանով (ծիծաղում է)»։

«Նոա» – «Ազ Ալկմար» հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի 21։45-ին։ Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Նիդերլանդներում։ «Նոայի» ու «Ազ Ալկմարի» դիմակայության հաղթողը 1/8 եզրափակիչում մրցելու է կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։