ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. «Փաստ»

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որն զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ–ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը: «Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ և շատ փորձառու է»,– ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար:

Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար: Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հընթացս նշենք, որ 80–ամյա Հանսթման ավագն իր 1.1 մլրդ դոլար կարողությամբ ներառված է Forbes–ի՝ աշխարհի մեծահարուստների ցուցակում: Յուտա նահանգում մորմոնների եկեղեցու հիմնադիրների ուղիղ շառավիղն է: 1982 թ. հիմնել է Huntsman Chemical ընկերությունը, որը ներառում է ավելի քան 34 քիմիական ընկերություն:

Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,– գրում է ադրբեջանական մամուլը: Իսկ վերջին շրջանում Ռուսաստանում հայկական լոբբին դարձել է Ադրբեջանի գիշերային մղձավանջը: Աջ ու ձախ հոդվածներ ու վերլուծականներ են տպագրվում այն մասին, թե ինչպես է ռուսահայությունը քար նետում ռուս–ադրբեջանական բոստանն ու խաթարում նրանց ռազմավարական գործընկերությունը:

Մի ուշագրավ փաստ էլ: Չգիտես ինչու, ադրբեջանական մամուլում ներկայացված է, թե իբր Ջոն Հանթսման կրտսերը եղել է ՀՀ–ում ԱՄՆ–ի նախկին դեսպանը: Սակայն նման բան չկա: Նա դեսպան է եղել Սինգապուրում և Չինաստանում, բայց ոչ Հայաստանում: Եվ այս կեղծ լուրը շրջանառության մեջ դնելով, իրենց զարմանքն ու մտահոգություն են հայտնում մեկ այլ հանգամանքի առթիվ ևս: «Մի զարմանալի ավանդույթ կա, որի համաձայն Երևանում այլ երկրների դեսպաններն այլ պաշտոնի անցնելուց հետո էլ ոչ միայն պահպանում են ջերմ զգացումները Հայաստանի նկատմամբ, այլև ամեն կերպ փորձում պաշտպանել նրա շահերը: Այդպես եղել է ՀՀ–ում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի (2002–2006 թթ.) դեպքում, ով նույնիսկ գիրք է գրել՝ «Հայաստան. մի ժողովրդի ոգին» և անցած տարի կայացած շնորհանդեսի ժամանակ վիրավորել Ադրբեջանին: ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն էլ պաշտոնից հեռանալուց հետո արդեն հայտարարել է, որ ԼՂՀ–ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչը Հայաստանին շատ է ուրախացրել: Իսկ ՀՀ–ում ԱՄՆ մեկ այլ նախկին դեսպան Ջոն Հանթսման կրտսերն ընդհանրապես ՀՀ քաղաքացու զավակ է»,– չարակամությամբ գրել է մամուլը:

 

Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: