ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել ՌԴ-ի  հետ կապված Marinera լցանավի վրացի նավապետ Ավթանդիլ Կալանդաձեին

Լուրեր

18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
Բոլորը

ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել Marinera (Bella 1) լցանավի կապիտան, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Կալանդաձեին: Նավը կալանվել է ԱՄՆ զինվորականների և առափնյա պահպանության ծառայության կողմից Ատլանտյան օվկիանոսում երկարատև հետապնդումից հետո՝ Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու կասկածանքով, հաղորդում է The New York Times-ը։

Կալանդաձեն մեղադրվում է լցանավի վրա Գայանայի դրոշը բարձրացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ նավը գրանցված չի եղել այդ երկրում, ինչպես նաև ԱՄՆ զինվորականների կողմից դրա կալանավորումը կանխելու փորձի ժամանակ այն չկանգնեցնելու և ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներին նավի վրա ստուգման թույլտվություն չտալու մեջ, գրում է Current time-ը։

Marinera լցանավը, որը նախկինում հայտնի էր որպես Bella-1, Իրանից մեկնել էր 2025 թվականի օգոստոսին՝ ուղևորվելով դեպի Վենեսուելա: Դեկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգները փորձել է կանգնեցնել նավը Կարիբյան ծովում: Ի պատասխան՝ լցանավի անձնակազմն անջատել էր GPS-ը և ուղղորդել նավը դեպի Ատլանտյան օվկիանոս: Հետապնդման չորրորդ օրը նավը վերագրանցվել էր ռուսական ընկերության անվան տակ: Դրանից հետո Կրեմլը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել լցանավի հետապնդումը, դիվանագիտական ​​նոտա է ուղարկել Միացյալ Նահանգներին, ապա, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Հյուսիսային ծով ուղարկել սուզանավ՝ լցանավին ուղեկցելու համար: Չնայած դրան՝ նավը հունվարի 7-ին կալանավորվել էր Շոտլանդիայի ափերի մոտ:

Նավի վրա 28 մարդ է եղել՝ Ուկրաինայի 17, Վրաստանի 6, Հնդկաստանի 3 և Ռուսաստանի 2 քաղաքացի։ Բոլորը, բացառությամբ՝ Կալանդաձեի և անձնակազմի մեկ այլ անդամի, ազատ են արձակվել։ Կալանդաձեի կինը փորձել է վիճարկել նրա կալանքի օրինականությունը բրիտանական դատարանում, սակայն հայցը մերժվել է։

Դատավարությունից հետո կնոջ փաստաբան Աամեր Անվարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «փաստացի առևանգել է» Կալանդաձեին։ Նա մեղադրել է Շոտլանդիայի իշխանություններին երկու շաբաթից ավելի «իրենց իրավասությունը հաստատելու կամ նավի վրա գտնվողների օրինական իրավունքները պաշտպանելու որևէ արդյունավետ քայլ չձեռնարկելու» համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի