Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ

Լուրեր

18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
Բոլորը

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։ Այս մասին  սոցիալական ցանցերում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է УНН-ը։

«Այսօր Ուկրաինան պատժամիջոցների փաթեթ է սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ, և մենք զգալիորեն կակտիվացնենք մեր ջանքերը՝ ուկրաինացիների սպանության գործում նրա ցանկացած օգնությանը հակազդելու համար։ Մենք կաշխատենք մեր գործընկերների հետ՝ ապահովելու, որ սա գլոբալ ազդեցություն ունենա»,- ասել է նա։

Ըստ Զելենսկիի՝ «2025 թվականի երկրորդ կեսին ռուսները Բելառուսի տարածքում տեղակայել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի կառավարման  համակարգ, ինչը մեծացրել է ռուսական բանակի կարողությունը՝ հարվածելու հյուսիսային շրջաններին՝ Կիևից մինչև Վոլին»։

«Ռուսներն առանց Բելառուսի օգնության չէին կարողանա իրականացնել որոշ հարվածներ, մասնավորապես, մեր շրջանների էներգետիկ օբյեկտների և երկաթուղիների վրա։ 3000-ից ավելի բելառուսական ձեռնարկություններ սպասարկում են Ռուսաստանի ռազմական ջանքերը՝ մատակարարելով սարքավորումներ ու մասեր, որոնք դասակարգված են որպես կրիտիկական կարևոր։ Դրանց թվում են մեր քաղաքներն ու գյուղերն ահաբեկող հրթիռների արտադրության բաղադրիչները»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Բելառուսի տարածքում «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռների տեղակայման ենթակառուցվածքների զարգացումը նույնպես շարունակվում է, ինչն ակնհայտ սպառնալիք է ոչ միայն ուկրաինացիների, այլև բոլոր եվրոպացիների համար։

«Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ միայն Բելառուսի տարածքն է տրամադրել «Օրեշնիկի» համար։ Անցյալ տարի երկրի ձեռնարկությունները Ռուսաստան են մատակարարել կարևոր բաղադրիչներ, ինչպես նաև այս զենքի մեխանիկական բազա։ Սա շարունակվում է նաև 2026 թվականին։ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է Բելառուսի ինքնիշխանությունը փոխանակում անձնական իշխանության շարունակման հետ, օգնում է ռուսներին շրջանցել այս ագրեսիայի համար միջազգային պատժամիջոցները, ակտիվորեն արդարացնում է ռուսական պատերազմը, իսկ այժմ մեծացնում է իր սեփական մասնակցությունը պատերազմի ընդլայնման և երկարաձգման գործում։ Դրա համար կլինեն հատուկ հետևանքներ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի