Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ  դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International

Լուրեր

25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

«Անդրադառնալով  Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու վճռին, որը  մինչև Լեռնային Ղարաբաղի (Արցախ)՝ 2023 թվականին ադրբեջանական ուժերի կողմից գրավումը տարածաշրջանում  դերակատարում ունենալու համար դատվող 16 էթնիկ հայ առաջնորդներից վերջինն էր, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսն ասել է.

«16 ամբաստանյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, իսկական ծաղր է: Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր պես քաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքների հետ: Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, մինչդեռ այս դատավճիռները վիրավորանք են միջազգային իրավունքով արգելված հանցագործությունների բոլոր զոհերի համար:

Չափազանց լուրջ բազմաթիվ հանցագործությունների համար մեղադրվող Ռուբեն Վարդանյանի և մյուս ամբաստանյալների դատավարություններն անցել են փաստացի փակ ձևաչափով։ Մեղադրանքները հիմնված են եղել «ապացույցների» վրա, որոնք մեղադրյալներին ներկայացվել են իրենց համար անհասկանալի լեզվով, և որոնք պատշաճ ձևով չեն թարգմանվել։ Միայն Վարդանյանին առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում՝ «ահաբեկչություն»-ը և «մարդկության դեմ հանցագործություններ»-ը, դատավարության ընթացքում հրապարակային ձևով նույնիսկ չեն էլ բացահայտվել։ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»»։