ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Հռոմում մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիաի իրականացման օժանդակ մարմնի 6-րդ (SBI-6) հանդիպման շրջանակում կազմակերպված միջոցառմանը՝ ներկայացնելով COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ Նա հայտնել է, որ 2026թ. հոկտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը՝ «Առաջնորդներ՝ հանուն բնության» խորագրի ներքո։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում, ներկայացնելով COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները, նշել է.

«Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,

Շնորհակալություն եմ հայտնում COP17-ին Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները ներկայացնելու հնարավորության համար։ Մեր առաջնահերթություններն ընդգծում են շարունակականությունը, ներառականությունը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջկառավարական բնույթի և բազմաշահառու մասնակցության նկատմամբ հարգանքը։ Մենք պատրաստակամ ենք խթանել գործողություններին ուղղված քննարկումները, նպաստել Կողմերի և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական ներգրավվածությանը և ապահովել Կոնվենցիայի ներքո իրականացվող տարբեր գործընթացների միջև համադրելիությունը, այդ թվում՝ գլոբալ վերանայման, մոնիթորինգի, իրականացման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ու իրավունքը կրողների դերին առնչվող գործընթացները։

Այդ և COP17-ի նպատակների իրականացման ուղղությամբ կայուն քաղաքական խթան ապահովելու նպատակով մենք կազմակերպելու ենք Առաջնորդների գագաթնաժողով՝ կենսաբազմազանության և բնապահպանության հարցերը գլոբալ քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակի հասցնելու համար: Գագաթնաժողովը կծառայի որպես COP17-ի քաղաքական հենասյուն՝ ամրապնդելով հավակնոտությունը, ապահովելով ռազմավարական ուղղորդում և հաղորդելով քաղաքական խթան՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ կայուն ու հետևողական առաջընթաց ապահովելու համար:

Կենսաբազմազանության վերաբերյալ Առաջնորդների գագաթնաժողովը նախատեսվում է 2026թ. հոկտեմբերի 16-ին Երևանում՝ «Առաջնորդներ` հանուն բնության» խորագրի ներքո…»։